Category: Armen Press

  • Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել 2026 թվականի սեպտ…

    Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել 2026 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը, Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համար։
    «Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։
    Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։
    Ներողություն ենք խնդրում կատարվածի համար»,- հայտնում են հեռուստաընկերությունից՝ նշելով, որ վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։
    Հայտարարությամբ հանդես էր եկել նաև երգիչ Թաթա Սիմոնյանը՝ շեշտելով, որ սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում է կոպիտ սխալ: Երգիչն ընդգծել էր, որ նյութը օգտագործվել է առանց իր հետ համաձայնեցնելու։
    «Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր եթերում ցուցադրել այդ համերգը:
    Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը Հանրային հեռուստաընկերության սեփականությունն է: Նյութն օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:
    Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:
    Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»,– գրել էր Թաթա Սիմոնյանը։
  • Ֆրանսիայի նախկին սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը կարող է որոշել առաջադրվել 202…

    Ֆրանսիայի նախկին սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը կարող է որոշել առաջադրվել 2027 թվականի նախագահական ընտրություններում, սակայն միայն այն դեպքում, եթե տեսնի հաղթելու իրական հնարավորություն։
  • 20 տարի առաջ Երեմյան ընկերության պատմությունը սկսվեց առաջին ռեստորանից։ Այսօր այ…

    20 տարի առաջ Երեմյան ընկերության պատմությունը սկսվեց առաջին ռեստորանից։ Այսօր այդ ճանապարհը միավորում է արդեն 18 ռեստորան՝ տարբեր գաղափարներով, խոհանոցներով ու ձևաչափերով։ Բայց դրանցից յուրաքանչյուրի հիմքում նույնն է՝ մարդը, նրա փորձառությունն ու այն միջավայրը, որտեղ հյուրն իրեն պարզապես այցելու չի զգում։
    Իսկ այդ 20 տարվա պատմության կողքին կան մարդիկ, ովքեր առաջին իսկ օրվանից եղել են այս ճանապարհի մի մասը։ Նինա Մանյանը «Պանդոկ Երևանում» աշխատում է հենց ռեստորանի բացման օրվանից՝ արդեն 20 տարի։
    «Մենք բոլորս սկսել ենք մեր աշխատանքը սիրով և ցանկացել  ենք, որ Երևանում լինի մի այնպիսի տեղ, որտեղ մարդիկ կհյուրընկալվեն և իրենց կվերաբերվեն որպես հարազատի, ոչ թե պարզապես  հյուրի։ Եվ մեզ մոտ, կարծես թե, դա ստացվել է․ մեր հյուրերը մշտական են»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պանդոկ Երևան» Խորենացի մասնաճյուղի տնօրեն Նինա Մանյանը:

    20 տարի՝ մեկ գաղափարով. Երեմյան էկոհամակարգը՝ մարդկանց, խոհանոցների ու պատմությունների շուրջ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի գործադիր տնօրեն Ռամին Քաշեֆ-Ազար…

    Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի գործադիր տնօրեն Ռամին Քաշեֆ-Ազարը հայտարարել է, որ օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին։
  • Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները ոսկե ու արծաթե մեդալնե…

    Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել «World challenge cup»-ի հերթական փուլում:
    Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
    Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած «World challenge cup»-ի հերթական փուլում Համլետ Մանուկյանը նժույգ-թափերի վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը արծաթե մեդալ է նվաճել օղակների վարժությունում:
  • Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը առանձին ենթախմբերում ու տարբեր խա…

    Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը առանձին ենթախմբերում ու տարբեր խաղատախտակների վրա դարձել են մեդալակիրներ համաշխարհային Օլիմպիադայում:
    Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հայաստանի և՛ տղամարդկանց, և՛ կանանց հավաքականները Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականները, իսկ Ա խմբի հատուկ հաշվարկում՝ երրորդ հորիզոնականները՝ նվաճելով բրոնզե մեդալներ։
    Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացնում էին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:
    Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում էին միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:
    Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան անցկացվել է սեպտեմբերի 16-ից 27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։
    Տղամարդկանց օլիմպիադայում 204 հավաքականների պայքարում հաղթող է դարձել Ուզբեկստանի հավաքականը, իսկ կանանց օլիմպիադայում 187 հավաքականների պայքարում՝ Չինաստանի հավաքականը։
    Հայ շախմատիստներն արժանացել են նաև անհատական մեդալների։
    Մարիամ Մկրտչյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և 2-րդ խաղատախտակի վրա նվաճել արծաթե մեդալ։
    Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ։
  • Շվեյցարիայի բնակիչների ավելի քան 70%-ը հանրաքվեի ժամանակ դեմ է արտահայտվել նախաձ…

    Շվեյցարիայի բնակիչների ավելի քան 70%-ը հանրաքվեի ժամանակ դեմ է արտահայտվել նախաձեռնությանը, որը նախատեսում էր Սահմանադրությունում ամրագրել մշտական և համապարփակ չեզոքության սկզբունքը, ինչպես նաև երկրի համար կսահմանափակեր տնտեսական պատժամիջոցներ կիրառելու և ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հնարավորությունը։
  • Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերն ավարտեցին ելույթներըհամաշխարհային…

    Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերն ավարտեցին ելույթներըհամաշխարհային Օլիմպիադայում:
    Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել էՈւզբեկստանի հավաքականին:
    Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանիկանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի հավաքականինկատմամբ։
    Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր ՄարիամՄկրտչյանը։
    Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերնավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
    Հայաստանի կանանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր ևզբաղեցրեց 6-րդ հորիզոնականը (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)։
    Տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին:
    Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանիտղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականինկատմամբ։
    Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։
    Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքիարդյունքով:
    Հայաստանի տղամարդկանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր ևզբաղեցրեց 6-րդ հորիզոնականը (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն)։
  • Հայաստանում Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը և ԵՄ անդամ մի շարք երկրնե…

    Հայաստանում Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը և ԵՄ անդամ մի շարք երկրների դեսպաններ Սյունիքի մարզպետարանում ամփոփել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում կատարված աշխատանքներն ու քննարկել հետագա առաջնահերթությունները։ Այս մասին հայտնում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը։
    «Այս հանդիպումները կարևոր հարթակ են ոչ միայն արդյունքներն ամփոփելու, այլև մեր գործընկերության հետագա ուղղությունները միասին նախանշելու համար։ Հատկապես արժեքավոր էր լսել մարզպետարանի տեսլականն այս հարցի շուրջ»,- նշել է Նիդերլանդների դեսպանը։
    Այցի ընթացքում պատվիրակության անդամները եղել են Կապանում գործող կաթնամթերքի արտադրության ընկերությունում, ծանոթացել Լեհվազում խմելու ջրի հասանելիության բարելավման աշխատանքներին և այցելել «Մեղրի Ֆրութս» ընկերություն։
    Դեսպանության տեղեկացմամբ՝ «Թիմ Եվրոպա»-ի աջակցությամբ «Մեղրի Ֆրութս»-ն ընդլայնել է արտադրությունը, ստեղծել նոր աշխատատեղեր և մուտք գործել արտահանման նոր շուկաներ։
  • Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության…

    Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
    Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսին։
    Կոնգրեսի բարձր մակարդակի հատվածում նախարարը հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում Հայաստանի իրականացրած բարեփոխումներն ու առաջնահերթությունները։
    Այցի շրջանակում նախատեսված են նաև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։