Category: Armen Press

  • Հայաստանը նախատեսում է սահմանել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ն…

    Հայաստանը նախատեսում է սահմանել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության միջոցառումների իրականացման միասնական կարգ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել համապատասխան որոշման նախագիծը։
    Նախագծով սահմանվում են հակակարկտային աշխատանքների, տեղումների խթանման, մառախուղի ցրման, ցածր ամպամածության վերացման և այլ օդերևութաբանական երևույթների վրա ազդեցության միջոցառումների նպատակները, մեթոդները և անվտանգության պահանջները։
    Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության միջոցառումները նախատեսվում է իրականացնել բնակչությանը, գյուղատնտեսությանը, ենթակառուցվածքներին և շրջակա միջավայրին վտանգավոր օդերևութաբանական երևույթներից պաշտպանելու նպատակով։
  • Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպու…

    Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 2026 թվականի Մեդիայի և վերլուծական կենտրոնների գագաթնաժողովը։ Հայաստանը գագաթնաժողովին ներկայացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը:
    Գագաթնաժողովը կազմակերպվել է Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության և Ղրղզստանի «Կաբար» լրատվական գործակալության համատեղ նախաձեռնությամբ՝ ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի 26-րդ նիստին ընդառաջ։ Հայաստանը 2016 թվականից Շանհայի համագործակցության կազմակերպությունում ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ, ինչը հնարավորություն է տալիս մասնակցելու կազմակերպության շրջանակում անցկացվող քննարկումներին, նախարարական խորհրդակցություններին, աշխատանքային խմբերի և այլ ձևաչափերի հանդիպումներին։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջ…

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

    «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Մեկ անձ ձերբակալվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց Ավդալյանը։

  • Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-հունիս ամիսներ…

    Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 0․1 տոկոսով՝ կազմելով 9 մլրդ 570․9 մլն դոլար
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
    Հունիսին՝ մայիսի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 7․3, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ կրճատվել է 3․3 տոկոսով: Հունիսին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 653․6 մլն դոլար։
    Արտահանումն առաջին կիսամյակում 6․7 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 3 մլրդ 431․3 մլն դոլար։
    Հունիսին՝ մայիսի համեմատ ծավալն աճել է 5 տոկոսով, սակայն 2025 թվականի հունիսի համեմատ կրճատվել է 20․5 տոկոսով: Հունիսին Հայաստանից արտահանումը գնահատվել է 556․7 մլն դոլար։
    Ներմուծումը հունվար-հունիսին 4 տոկոսով գերազանցել է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 6 մլրդ 139.6 մլն դոլար։
    Հունիսին՝ մայիսի համեմատ աճել է 8․5, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 8․6 տոկոսով: Հունիսին ներմուծման ծավալը եղել է 1 մլրդ 096․9 մլն դոլար։
    ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հունվար-հունիսին եղել է 374․32, իսկ հունիսին՝ 368.26 դրամ։
  • Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Իննա Թորգոմյանը հանդիպել է Կիպրոսի պաշ…

    Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Իննա Թորգոմյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ:
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Կիպրոսում ՀՀ դեսպանությունը։
    Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ հարաբերությունների օրակարգը, այդ հարաբերությունների հետագա ամրապնդման հեռանկարները։
    Նրանք նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և ԵՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ՝ վերահաստատելով շարունակական երկխոսության և սերտ համագործակցության իրենց հանձնառությունը։
  • ՇՄ նախարարությունն առաջարկում է պետական հաշվառման վերցնել օդի վրա վնասակար ներգո…

    ՇՄ նախարարությունն առաջարկում է պետական հաշվառման վերցնել օդի վրա վնասակար ներգործություն ունեցող 2440 կազմակերպություն
  • Նորակառույց շենքում բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռահար ձևաչափով՝ առանց նոտար…

    Նորակառույց շենքում բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռահար ձևաչափով՝ առանց նոտարի
    https://www.youtube.com/live/4aM6tVF28wo?si=gY3WhrW1xnfMixd5

    Նորակառույց շենքում բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռահար ձևաչափով՝ առանց նոտարի

    ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը։
    #news #armenia #armenpress #pressconference
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք -…

  • Եվրոպական մի շարք երկրներում անտառային հրդեհներ են մոլեգնում: Ֆրանսիայում և Իսպա…

    Եվրոպական մի շարք երկրներում անտառային հրդեհներ են մոլեգնում: Ֆրանսիայում և Իսպանիայում հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:
    Ֆրանսիայում, ընդհանուր առմամբ, ավելի քան 250 000 մարդ է տարհանվել, այդ թվում՝ 220 000-ը՝ Ժիրոնդի դեպարտամենտից: Պարբերականը նշում է, որ սա երկրի պատմության ընթացքում ամենամասշտաբային տարհանումն է: Փակվել են ճանապարհներ, խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը: Կրակն արդեն հասնում է խաղողի այգիներով և գինիներով հայտնի Բորդոյի շրջանին:
    Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության՝ այս տարի հրդեհները շուրջ 115 000 հեկտար տարածք են այրել: Նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 27-ին կառավարության հատուկ նիստ է հրավիրել հրդեհների կապակցությամբ:
    Ըստ BFMTV հեռուստաալիքի՝ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ գրեթե 90 փրկարար է տուժել:
    Իսպանիայում անտառային հրդեհներն այրել են ավելի քան 150 000 հեկտար տարածք: Այս հրդեհները համարվում են ամենախոշորը երկրի վերջին շրջանի պատմության ընթացքում: Մոտ 100 000 մարդ տարհանվել է, այդ թվում՝ 30 000-ը՝ Մադրիդի տարածաշրջանից:
    Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կայցելի Վալենսիայում կրակից տուժած շրջաններ, որտեղ հրշեջները պայքարում են նոր անտառային հրդեհի դեմ:
    Իտալիայի հարավ-արևելքում ևս հրդեհներ են մոլեգնում: Ծովափնյա որոշ շրջաններից նավերով հարյուրավոր բնակիչներ և զբոսաշրջիկներ են տարհանվել, քանի որ կրակի պատճառով ցամաքային ճանապարհները փակվել են:
    Առաջիկա օրերին իրավիճակի բարելավում, ամենայն հավանականությամբ, չի լինի, քանի որ ջերմաստիճանը բարձրանում է, իսկ անձրևներ չեն սպասվում:
  • Հայաստանի կառավարությունը նախատեսում է սահմանել արտադրական կեղտաջրերը կենտրոնացվ…

    Հայաստանի կառավարությունը նախատեսում է սահմանել արտադրական կեղտաջրերը կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելու պահանջները։
    Համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն։
  • «Seaside Startup Summit Armenia 2026»-ի բացման պաշտոնական արարողությունը տեղի է …

    «Seaside Startup Summit Armenia 2026»-ի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 26-ին։ Այն արդեն երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Միջոցառման կազմակերպման համար ինչպես 2025 թ., այնպես էլ 2026 թվականին պետական բյուջեից հատկացվել է 200 մլն ՀՀ դրամ։
    Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ արդեն տասներորդ տարին անընդմեջ Սևանի ափին անցկացվող այս միջոցառումը դարձել է այն եզակի հարթակը, որը միավորում է նորարար գաղափարներով առաջնորդվող մարդկանց և ձևավորում տեխնոլոգիական համայնք։

    «Հարյուրավոր տաղանդավոր անհատներ, նորարարներ և ստարտափներ են մասնակցել այս նախագծին։ Սա ՀՀ կառավարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություն է, և հենց այդ պատճառով մենք շարունակում ենք աջակցել այս ծրագրին՝ մեծ հավատով և ոգևորությամբ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մխիթար Հայրապետյանի խոսքերն են մեջբերված ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

    Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ «Seaside Startup Summit Armenia»-ն պարզապես գագաթնաժողով չէ, այլ միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, ձևավորվում են համագործակցություններ և ստեղծվում ապագայի տեխնոլոգիական լուծումները։