Category: Armen Press

  • Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշ…

    Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հրավերով հուլիսի 27–30-ը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում։
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխ…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Իրանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին:
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։
    Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական բնույթ կրող հարաբերություններում հատկապես ենթակառուցվածքային, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին:
    Ընդգծվել է փոխկապակցվածության նոր նախագծերի իրականացմամբ ընձեռնվող հնարավորությունների կարևորությունը:
    Հաղորդվում է, որ հանդիպմանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ստեղծված իրավիճակին՝ կարևորելով խաղաղության հաստատումն ու առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը:
    ԱԳ Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան օրակարգային հարցերի ու ընթացիկ աշխատանքներին:
    Մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
  • Աբովյան փողոցից ապամոնտաժվել են ապօրինի մետաղական կրպակներըhttps://youtu.be/n1Fv…

    Աբովյան փողոցից ապամոնտաժվել են ապօրինի մետաղական կրպակները
    https://youtu.be/n1FvRbzz-Ps?si=s_4D_9QTE1X0CU45

    Աբովյան փողոցից ապամոնտաժվել են ապօրինի մետաղական կրպակները

    Աբովյան փողոցից ապամոնտաժվել են ապօրինի մետաղական կրպակները:
    #news #armenia #armenpress #yerevan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը կայացավ չինական բանակի 99-ամյակին նվիրված տոնական մ…

    ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը կայացավ չինական բանակի 99-ամյակին նվիրված տոնական միջոցառումը:
  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանը կբա…

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանը կբացվի օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին։
    Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նիստերը կվարի նորընտիր խորհրդարանի տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։
  • Հայաստանյան լրատվամիջոցների պատվիրակությունը, որի կազմում եղել է նաև «Արմենպրես»…

    Հայաստանյան լրատվամիջոցների պատվիրակությունը, որի կազմում եղել է նաև «Արմենպրես»-ը, հուլիսի 23-24-ը ճանաչողական այց է կատարել Չինաստանի Սինծիան-Ույղուրական ինքնավար շրջան՝ ծանոթանալու արագ զարգացող տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին։ 

    «Արմենպրես»
    -ի անգլերեն բաժնի գլխավոր խմբագիր Ստեփան Քոչարյանը Սինծիանի առաջատար անգլալեզու լրատվամիջոցներից մեկին՝ Tianshannet-ին տված հարցազրույցում  պատմել է շրջանի վարչական կենտրոն Ուրումչիում և համայնքային ու մշակութային կենտրոնում ստացած տպավորությունների մասին։
    «Ես այստեղ եղել եմ երկու տարի առաջ՝ Ուրումչիում և Սինծիանի մի քանի այլ քաղաքներում, և շատ շնորհակալ եմ այս հրավերի համար, որը հնարավորություն տվեց տեսնելու, թե ինչպես են զարգանում շրջանն ու քաղաքը»,- ասել է նա։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրամանով Դավիթ Գևորգյանը 2026 թվականի հուլ…

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրամանով Դավիթ Գևորգյանը 2026 թվականի հուլիսի 31-ից նշանակվել է «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության կառավարիչ։
  • ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ իր կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հ…

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ իր կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հաղորդման ուսումնասիրման արդյունքում տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
  • Նազելի Բաղդասարյանն ավարտում է աշխատանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մամո…

    Նազելի Բաղդասարյանն ավարտում է աշխատանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում՝ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններ ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին Բաղդասարյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

    «Վերջին երեքուկես տարիների ընթացքում աշխատել եմ վարչապետի աշխատակազմում։ Մամուլի քարտուղարի պատասխանատու պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար բարդ ժամանակահատվածում՝ փորձելով առավելագույնս ապահովել հանրային հաղորդակցության, թափանցիկության և հաշվետվողականության անհրաժեշտ պայմանները, լինել հնարավորինս հասանելի և նպաստել հանրության հետ արդյունավետ հաղորդակցությանը»,- գրել է Բաղդասարյանը։

    Նա շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, համատեղ աշխատանքի և ձեռք բերած փորձի համար, ինչպես նաև պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին, մամուլի քարտուղարներին ու խոսնակներին։
    Բաղդասարյանն առանձնահատուկ ընդգծել է վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ու Ռազմավարական հաղորդակցության վարչությունների, ինչպես նաև Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աշխատակիցների հետ համագործակցությունը։

    «Եվ, իհարկե, հատուկ շնորհակալություն բոլոր լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին։
    Մեր համագործակցությունն ինձ համար մշտապես եղել է առանցքային։ Ձեր աշխատանքն ու հետևողականությունը չափազանց կարևոր են հանրության իրազեկման և պետական կառույցների գործունեության լուսաբանման հարցում»,- նշել է նա։

    Նազելի Բաղդասարյանը հայտնել է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ ընտրվել է Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։

    «Կհանդիպենք Ազգային ժողովում»,- եզրափակել է նա։

    Նազելի Բաղդասարյանը վարչապետի մամուլի քարտուղար էր նշանակվել 2023 թվականի հունիսի 23-ին։

  • ՀՀ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ ա…

    ՀՀ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխհարաբերություններին։

    «Խնդիրը հետևյալի մեջ է՝ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ։ Մինչև այս Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ, ռազմավարական հարաբերություններ ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական առումով։ Հիմա Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի և բազմաթիվ այլ պետությունների հետ, և Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ։ Ռուսաստանը գտնում է, որ կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կամ հարաբերություններ չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք ասում ենք՝ հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ Սա լեգիտիմ դիրքորոշում է»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Փաշինյանը։

    Անդրադառնալով լրագրողի հարցին, թե Հայաստանն ի վերջո լավ գործընկեր է, թե լավ գործընկեր չէ, Փաշինյանը նկատեց․

    «Հայաստանը 2022 թվականին ինչո՞վ լավ գործընկեր չէր, որ ՀԱՊԿ-ն իր գործառույթները չկատարեց։ Ի՞նչ էր արել Հայաստանի Հանրապետությունը, ո՞ւմ էր վատություն արել։ Ինչո՞վ էր Հայաստանի Հանրապետությունը վատը, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրենց գործառույթները չկատարեցին։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի մե՞ջ է խնդիրը․բայց դրանից առաջ դեպքեր են եղել։ Ինչո՞ւ է անընդհատ հնչում կանխավարկած, որ մենք ենք վատ գործընկեր։ Կամ Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ էր արել ոևէ մեկին, Բելառուսին վատություն է՞ր արել, որ Բելառուսի նախագահը հայտարարի, թե Հայաստանն ո՞ւմ է պետք։ Հարգարժան գործընկերը՝ բելառուսի նախագահը, փնտրում–փնտրում ու չէր գտնում այդ հարցի պատասխանը։ Ինչպե՞ս կարելի է ինքնիշխան երկրի մասին այդպես խոսել։ Հիմա մենք ցույց ենք դնում թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը, և այդ բոլոր գործընկեր երկրներն էլ Հայաստանի Հանրապետությանն են պետք։  Ես խնդրում եմ, որ մեր դիրքավորմանը մոտենան ըմբռնումով և հարգանքով, մանավանդ որ գործնականում դրա լեգիտիմությունը կասկածի տակ չի առնվում»,- ասաց ՀՀ վարչապետը։