Category: Armen Press

  • Հեպատիտների միջազգային օր. վիրուսային հեպատիտների էլիմինացիաhttps://www.youtube….

    Հեպատիտների միջազգային օր. վիրուսային հեպատիտների էլիմինացիա
    https://www.youtube.com/live/rhp9YH7y_Qk?si=J8TinKBkTYMkf2g5

    Հեպատիտների միջազգային օր. վիրուսային հեպատիտների էլիմինացիա

    Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, Կլինիկական վարակաբանների միության նախագահ Արմեն Օհանյանի, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանի ասուլիսը։
    #news #armenia #armenpress #pressconference
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք…

  • «Ճախրուկ» ներառական փառատոն. հատուկ կարիքներ ունեցող երեխաների մշակութային կրթու…

    «Ճախրուկ» ներառական փառատոն. հատուկ կարիքներ ունեցող երեխաների մշակութային կրթության ծրագրերը
    https://www.youtube.com/live/zOGKG6tOBT0?si=F5819YH5k-inkW43

    «Ճախրուկ» ներառական փառատոն. հատուկ կարիքներ ունեցող երեխաների մշակութային կրթության ծրագրերը

    «Ճախրուկ» միջազգային ներառական փառատոնի համահիմնադիր Աննա Մխիթարյանի, «Ճախրուկ»-ի համահիմնադիր Անահիտ Մխիթարյանի, «Ճախրուկ» ՀԿ-ի նախագահ Անուշ Մխիթարյանի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանի ասուլիսը:
    #news #armenia #armenpress…

  • Մեկնարկային գինը՝ 3,290,000 դրՄեկնարկը՝ 09.09.2026 թ., ժամը՝ 11։05Մանրամասները՝ …

    Մեկնարկային գինը՝ 3,290,000 դր
    Մեկնարկը՝ 09.09.2026 թ., ժամը՝ 11։05
    Մանրամասները՝ https://www.e-auctions.am/lot-inner/3896
    Վաճառվում է Շիրակի մարզ, համայնք Արթիկ, գյուղ Մեծ Մանթաշ, 8-րդ փողոց 3/3 հասցեում գտնվող բժշկական ամբուլատորիա։
    Ընդհանուր մակերեսը՝ 495.6 քմ
    Հողամասի մակերեսը՝ 0.056 հա
    Մեկնարկային գինը՝ 18,340,000 դր
    Մեկնարկը՝ 09.09.2026 թ., ժամը՝ 11։10
    Մանրամասները՝ https://www.e-auctions.am/lot-inner/3897
    Վաճառվում են Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Տուֆագործների փողոց 3  հասցեում գտնվող շենք-շինություն և հողամաս։
    Ընդհանուր մակերեսը՝ 284.9 քմ
    Հողամասի մակերեսը՝ 0.07859 հա
    Մեկնարկային գինը՝ 21,840,000 դր
    Մեկնարկը՝ 09.09.2026 թ., ժամը՝ 11։15
    Մանրամասները՝ https://www.e-auctions.am/lot-inner/3973
    Վաճառվում է Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գ․ Արտավազ, 1-ին փողոց 41 հասցեում գտնվող հողամաս։
    Հողամասի մակերեսը՝ 0.2227 հա
    Մեկնարկային գինը՝ 16,520,000 դր
    Մեկնարկը՝ 09.09.2026 թ., ժամը՝ 11։20
    Մանրամասները՝  https://www.e-auctions.am/lot-inner/3962
    Վաճառվում է Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, գյուղ Վարդենուտ 1-ին փողոց 31/2 հասցեում գտնվող հողամաս։
    Հողամասի մակերեսը՝ 0.035444 հա
    Մեկնարկային գինը՝ 1,190,000 դր
    Մեկնարկը՝ 10.09.2026 թ., ժամը՝ 11։00
    Մանրամասները՝ https://www.e-auctions.am/lot-inner/3918
    Վաճառվում է Արարատի մարզ, համայնք Արտաշատ, գ․ Վերին Արտաշատ, Ա. Մյասնիկյան փողոց 11/1 հասցեում գտնվող հողամաս։
    Հողամասի մակերեսը՝ 0,21027 հա
    Մեկնարկային գինը՝ 9,689,400 դր
    Մեկնարկը՝ 10.09.2026 թ., ժամը՝ 11։05
    Մանրամասները՝  https://www.e-auctions.am/lot-inner/3906
    Վաճառվում են Կոտայքի մարզ, ք․ Բյուրեղավան, Սամվել Վարդանյան փողոց 2/1 հասցեում գտնվող շինություն և հողամաս։
    Ընդհանուր մակերեսը՝ 80․37 քմ
    Հողամասի մակերեսը՝ 0․009656 հա
    Մեկնարկային գինը՝ 11,060,000 դր
    Մեկնարկը՝ 10.09.2026 թ., ժամը՝ 11։00
    Մանրամասները՝  https://www.e-auctions.am/lot-inner/3898
    Վաճառվում են Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, գ․ Արաքս
    հասցեում գտնվող պահեստներ և հողամաս։
    Ընդհանուր մակերեսը՝ 1488,6 քմ
    Հողամասի մակերեսը՝ 0,96371 հա
    Մեկնարկային գինը՝ 26,110,000 դր
    Մեկնարկը՝ 10.09.2026 թ., ժամը՝ 11։10
    Մանրամասները՝ https://www.e-auctions.am/lot-inner/3899
    Վաճառվում է ք․ Երևան, Դավթաշեն Հալաբյան փողոց 48 շենք, 43 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածք։
    Հողամասի մակերեսը՝ 0.159134 հա
    Մեկնարկային գինը՝ 315,800,000 դր
    Մեկնարկը՝ 11.09.2026 թ., ժամը՝ 11։00
    Մանրամասները՝ https://e-auctions.am/lot-inner/3984
    Հետաքրքրված անձինք կամ կազմակերպությունները կարող են մասնակցել պետական գույքի օտարման գործընթացին՝ հավասար, թափանցիկ և հասանելի պայմաններով։ 
    Մանրամասների համար զանգահարել +374 11 52 39 86 հեռախոսահամարին։ 
    https://armenpress.am/hy/article/1256559

    Վանաձոր | Մարզ Լոռի, համայնք Վանաձոր Վանաձոր ք. Բանակի փողոց 8/11 շենք

  • Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ, որտեղ կհանդի…

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ, որտեղ կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կմասնակցի սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը, որն Ուկրաինայի մեծ աջակիցն էր։

    https://cdn4.telesco.pe/file/97844ca522.mp4?token=pwZB8jYNYM-Mp2iMItNqwyJJCo-xIYNDE_lforFAJIC8TV0ZwDLbjwlHZWMCU30nIG_xrnqw4dnVpVXxb6bV2Wz4HkI0slZZzQvBfd0BTarjbxxZ4_9S-uBRU_ts7olu0U64kQs5ZTT0w1vT7MaUtKKPUvmDUD-A-8MW4sd_Qn0dz8ZFLuvXb3-4cTd0FMN_VUiAL-5XdCIvn1eaVKjib815KZ6cXouI6NTrFSm5cDq7_IRRVmULNcvjP0fHbd51tuoH0M-KHHSQjtAh_mFPit_QpBnnWk0MRb1_WizsS5t-Fo6la7AI8HbeFLBi11L9EkveYHuGXh3wd6WuS5c5xA

  • Reuters-ի և Ipsos International Services-ի կողմից հուլիսի 24-26-ը համատեղ անցկաց…

    Reuters-ի և Ipsos International Services-ի կողմից հուլիսի 24-26-ը համատեղ անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին, ինչը հարցման ամենացածր ցուցանիշն է հինգ ամիս տևած հակամարտության առաջին օրերից ի վեր։ Ընդ որում՝ հարցվածների մեծ մասը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել պարզաբանել իր նպատակները։
  • Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի օրակարգային կարևոր թե…

    Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի օրակարգային կարևոր թեմաներից է Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը

    Երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը Հայաստանն ու Թուրքիան ձեռք էին բերել դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստան էր ժամանել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

    Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Սերդար Քըլըչի և երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում այդ ժամանակ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպման արդյունքներով հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։

    Մայիսի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման ուղղությամբ տեխնիկական գնահատման աշխատանքներ են իրականացվում։
    Լրագրողական փոխանակման ծրագրի շրջանակներում Թուրքիա այցելած հայ լրագրողների խմբին հնարավորություն ընձեռվեց տեղում պարզել, թե ինչ աշխատանքներ են տարվում թուրքական կողմում՝ երկաթուղին գործարկելու ուղղությամբ։
    Հայ լրագրողների խումբը Կարս քաղաքից գնացքով ուղևորվեց Աքյաքա քաղաք։ Մոտ 57 կիլոմետր երկարությամբ ճանապարհի ուղևորությունը տևեց մոտ 50 րոպե։ Աքյաքա կայարանից դեպի Գյումրի երկաթուղային ճանապարհով ընդամենը 18–20 կիլոմետր է, որը հնարավոր կլինի անցնել 30–40 րոպեում։ Սակայն սահմանի փակ լինելու պատճառով Աքյաքայից դեպի Գյումրի հասնելն այս պահին անհնար է։
    Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ լավատես է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում։

    Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո ակնկալում են, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետ կապված որևէ խնդիր չի լինի։

    Թոփթաշը տեղեկացրեց, որ Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը և երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար։
    Բացի այն, որ սահմանը փակ է, ինչը այս պահին ամենալուրջ խոչընդոտն է երկաթուղու գործարկման համար, նաև ենթակառուցվածքները վերականգնման կարիք ունեն։ Աքյաքայի քաղաքապետը մանրամասնեց, որ այս պահին շինարարություն է ընթանում հենց Աքյաքա-Գյումրի երկաթուղային ճանապարհի ենթակառուցվածքների վերականգնման համար, որը, քաղաքապետի գնահատմամբ, կավարտվի 2–3 ամսից։ Ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներն ընթանում են, հայտարարվել են շինարարության հրապարակային մրցույթներ։

    «Այնպես որ շինարարությունը սկսված է, աշխատանքներն ընթացքի մեջ են»,– նշեց Աքյաքայի քաղաքապետը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ սկսված շինարարական աշխատանքները Հայաստան-Թուրքիա սահմանի բացման նախապատրաստությունն են։


    Սակայն ամեն ինչ այդքանով չի սահմանափակվում․ արդեն իսկ մրցույթ է հայտարարվել նաև Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի կառուցման ուղղությամբ։

    «Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի մրցույթն արդեն հայտարարված է, և ակնկալում ենք, որ աշխատանքներն այնտեղ նույնպես կսկսվեն։ Եվ սա մեր կառավարությունների քաղաքականության մի մասն է՝ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունները խթանելու համար»,– ասաց Էրդուգեր Թոփթաշը։

    Աքյաքայի քաղաքապետն այն կարծիքին է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումից տնտեսապես շահելու են երկու երկրներն էլ։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ կան։

    «Երբ մեր նախագահը և Հայաստանի ղեկավարը պետական քաղաքականության վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնեն, հավատացած ենք, որ այս տարածաշրջանը կշահի։ Հավատացած եմ, որ թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան մեծապես շահելու են սահմանի բացումից և տնտեսական համագործակցությունից, որը կհաջորդի սահմանի բացմանը»,– ևս մեկ անգամ ընդգծեց Թոփթաշը՝ նշելով, որ սահմանի բացման պարագայում Թուրքիան կունենա Կովկասի հետ կապվելու ևս մեկ ճանապարհ, իսկ Հայաստանը հնարավորություն կունենա Թուրքիայի միջոցով կապվել Միջին Արևելքի հետ։

  • Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հուլիսի 27-ի երեկոյան Օմանի և Սաուդյ…

    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հուլիսի 27-ի երեկոյան Օմանի և Սաուդյան Արաբիայի իր գործընկերներ Բադր ալ-Բուսայիդիի և Ֆեյսալ բին Ֆարհանի ի հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և Հորմուզի նեղուցի անվտանգությունը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել նրա Telegram ալիքում։
    Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են «երկկողմ և տարածաշրջանային վերջին զարգացումները»։

    «Նրանք ընդգծել են համագործակցությունն ամրապնդելու և համատեղ դիվանագիտական ​​ջանքերն առաջ մղելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու և Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունների պատճառով ստեղծված անապահովությունը վերացնելու համար», — նշված է հաղորդագրության մեջ։

  • Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությ…

    🔴Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության հարաբերությունների խորացումը շարունակական և բնական գործընթաց է, սակայն զգուշավոր քաղաքական հաշվարկներ է պահանջում
    Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանը ապագայում դիմի Եվրամիության անդամակցության համար և կատարի անհրաժեշտ պայմանները, Բրյուսելը պետք է ըստ էության գնահատի այդ դիմումը։
    «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում քաղաքական գործիչն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող մի շարք հացերի՝ միաժամանակ ընդգծելով, որ Երևանը պետք է հաշվի առնի տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, քանի որ Եվրոպային մերձենալը կարող է նոր հնարավորություններ ստեղծել, բայց նաև լարվածություն առաջացնել մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերություններում։
    -Պարոն Ինյարիտու, ըստ Ձեզ՝ վերջին շրջանում ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունների աննախադեպ ակտիվացումը, ինչպե՞ս կգնահատեք այդ հարաբերությունների ներկա մակարդակը։
    Հաշվի առնելով եվրոպական կառույցների կողմից ընդունված բանաձևերը, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի կողմից ձեռնարկված նախաձեռնությունները, բնական է, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ։
    Մենք պետք է նաև հիշենք Հայաստանի երկարատև պատմական և մշակութային կապերը Եվրոպայի հետ, ինչպես նաև հայկական սփյուռքի կարևոր դերը Եվրամիության անդամ շատ պետություններում։ Այս համայնքները հաճախ կամուրջ են հանդիսացել Հայաստանի և Եվրոպայի միջև։ Վերջնարդյունքում, այս հարաբերությունների ապագան պետք է որոշի հայ ժողովուրդը։ Եթե վերջինս որոշի ավելի մոտենալ Եվրամիությանն, այդ ընտրությունը պետք է հարգվի։ Եթե ապագայում Հայաստանը պաշտոնապես դիմի անդամակցության համար և կատարի անհրաժեշտ պայմաններն, ապա Եվրամիությունը պետք է գնահատի այդ դիմումը ըստ էության, ինչպես ցանկացած այլ թեկնածու երկրի։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Վ
  • Շուրջ 6 տարի տևած աշխատանքներից հետո ԱԺ-ի նոր կայքն արդեն պատրաստ է ներկայանալ հ…

    Շուրջ 6 տարի տևած աշխատանքներից հետո ԱԺ-ի նոր կայքն արդեն պատրաստ է ներկայանալ հանրությանը նոր տեսքով, աշխատանքային նոր գործիքներով, որոնման առավել արդյունավետ միջոցներով և տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակով։

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու թափուր չորս մանդատները տրամադր…

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու թափուր չորս մանդատները տրամադրել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակների հերթական հաջորդ թեկնածուներին։ Համապատասխան որոշումն ընդունվել է ԿԸՀ-ի՝ 2026 թվականի հուլիսի 27-ին կայացած նիստում։
    Հանձնաժողովը հիմք է ընդունել Երևանի քաղաքապետի արձանագրությունները՝ ավագանու անդամներ Մեսրոպ Մանուկյանի, Լևոն Լևոնյանի, Միքայել Խաչատրյանի և Նատալյա Սինորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։
    «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից մանդատը տրվել է Կարապետ Վարդանյանին։
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ավագանու անդամի մանդատներ են ստացել Գոհար Սաֆարյանը, Սերգեյ Ապրեսյանը և Արթուր Մայիլյանը։