Category: Armen Press

  • Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ արգելքների վերացումը Երևանի համար նշան…

    Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ արգելքների վերացումը Երևանի համար նշանակալի իրադարձություն է, որը բացում է տարածաշրջանի ողջ ներուժի բացահայտման հեռանկարներ՝ նպաստելով փոխադարձ առևտրի աճին։
    ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այդ մասին հայտարարել է Ղազախստանի Շիմքենթ քաղաքում ընթացող ԵԱՏՄ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
  • Երկարատև դադարից հետո երևանյան բեմ է վերադառնում «Պայացներ» օպերանhttps://www.yo…

    Երկարատև դադարից հետո երևանյան բեմ է վերադառնում «Պայացներ» օպերան
    https://www.youtube.com/watch?v=aelneQ2EZNw

    Երկարատև դադարից հետո երևանյան բեմ է վերադառնում «Պայացներ» օպերան

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետության խնդրանքով՝ Վրաստանից Հայաստան եկող գազային խողովակաշարի…

    Հայաստանի Հանրապետության խնդրանքով՝ Վրաստանից Հայաստան եկող գազային խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի
    Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։
    Նշվում է, որ այս մասին համապատասխան դիմումն արդեն ներկայացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչություն։
    Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթղթերի համաձայն՝ խողովակաշարի տեղանքի փոփոխությունը կապված է հայկական կողմի խնդրանքի հետ, քանի որ խողովակաշարի հայկական հատվածը գտնվում է եռակողմ՝ վրաց-հայ-ադրբեջանական սահմանային գոտում և ականապատվել է 1990-ականներին։

    «Հիմնվելով այն փաստի վրա, որ այս հատվածում անհնար է պահպանել նվազագույն անվտանգության չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ, որոշվել է գազատարի վերոնշյալ խնդրահարույց հատվածը հանել ականապատ գոտուց և անվտանգ հեռավորության վրա կառուցել նոր գազատար», — նշված է հիմնավորման մեջ։

    Նշվում է, որ խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր և կմիացվի Հայաստանի կողմից կառուցված նոր հատվածին։

  • Ղազախստանի Շիմքենդ քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը,…

    Ղազախստանի Շիմքենդ քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
  • Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության մեկնարկին հաջորդած 19 օրերին Հայաստան…

    Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության մեկնարկին հաջորդած 19 օրերին Հայաստանի օդային տարածքով իրականացվել է քաղաքացիական ինքնաթիռների 5068 տարանցիկ թռիչք։ Դրանց քանակն առավելագույնին է հասել իրավիճակի սրման առաջին տասնօրյակում, իսկ հաջորդ տասնօրյակի ընթացքում գրանցվել է նվազման միտում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
  • Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆրանսիայի միջազգային ձեռնարկու…

    Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆրանսիայի միջազգային ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպել է պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Ֆրանսիա է այցելել մարտի 26-ին։ Ավելի վաղ նա հանդիպել էր Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։

    https://cdn4.telesco.pe/file/630febc26a.mp4?token=vnBJZdfiDIoPdbXV6qurvX4f7vLs4Y_Ni3CyYZus2wQIoADBiEwlhiz0nJO1rs4LstxDfeTCkzYICHLfrcXx4EL5zXokKxtVZL62cqPeF_SvCJfpJeokDG0v3_iX5Mg0hoBXFAOIKv11xjnBfeKNdgeHMhyNr605CAo4x1Z0e2Zc0-EYFxSFgwgESu8tiYY00JupMLfQe5Z0GnLFop1YciUMeZECMBk0DdeX-eHSG3Vb6MxZJUx-NG48DYNkX0O9FrmFMx8JFkX5S3pY1XFfR8hc58oKr0RDb11YmjV8J2p3bWpcK_3O1uPTBC7dbni7z5meRV_lud5cwzNvuei1eQ

  • Ազգային ժողովի շենքի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի դիմաց միջադեպ է գրանցվել հավաքված …

    Ազգային ժողովի շենքի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի դիմաց միջադեպ է գրանցվել հավաքված քաղաքացիների և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, որի հետևանքով երկու անձ բերման է ենթարկվել։

    «Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,- «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

    Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ ԱԺ շենքի մոտ հավաքված քաղաքացիների և Ալեն Սիմոնյանի միջև թեժ խոսակցություն է տեղի ունենում, որի ընթացքում հնչում են նաև փոխադարձ հայհոյանքներ։
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ինքը հայհոյել է՝ պատասխանելով իր հասցեին հնչած հայհոյանքին։ Միջադեպի մասնակից անձն էլ պնդել է, որ սկզբում ԱԺ նախագահն է իրեն հայհոյել, ինքն էլ պատասխանել է։

  • Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտ…

    Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ քննարկել է ՀՀ-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։
  • Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է Dikgazete.com…

    ❗️Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է Dikgazete.com կայքում հրապարակված տեղեկատվությունը, թե Հայաստանի կառավարությունը իբր մտադիր է վերանայել և հետ վերցնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին տրամադրված պարգևները։

    «Dikgazete.com կայքում հրապարակվել է հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ իբր ՀՀ Կառավարությունը մտադիր է վերանայել և հետ վերցնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին տրամադրված պարգևները։ Նշված պնդումը ամբողջությամբ կեղծ է և որևէ առնչություն չունի իրականության հետ։
    Միաժամանակ, ուշագրավ է, որ տվյալ ապատեղեկատվությունը կառուցված է հստակ թիրախավորման տրամաբանությամբ՝ ուղղված հանրության կոնկրետ խմբերին։ Պատերազմի մասնակիցների սոցիալական և բարոյական կարգավիճակը հանրության համար բարձր զգայունություն ունեցող թեմա է, և նման բովանդակության ընտրությունը միտված է պետական ինստիտուտների և իշխանությունների քաղաքականության նկատմամբ անվստահության ձևավորմանը։
    Տեղեկատվության տարածման շղթան վկայում է դրա համակարգված և կազմակերպված բնույթի մասին․ այն սկզբնապես հրապարակվել է անհայտ հարթակում, ապա արագ վերարտադրվել թուրքական և ադրբեջանական մի քանի լրատվամիջոցների կողմից, ակտիվորեն տարածվել X հարթակում՝ կասկածելի և փոխկապակցված օգտահաշիվների միջոցով, ինչպես նաև շրջանառվել ռուսական ծագման տելեգրամյան ալիքներով։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ այս ապատեղեկատվությունը լայնորեն տիրաժավորվել է հայաստանյան տեղեկատվական դաշտում՝ ընդդիմադիր որոշ շրջանակների և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված տեղեկատվական սպառնալիքները առանձին դեպքերում համընկնում և լրացուցիչ ուժեղացվում են երկրի ներսում գործող որոշ քաղաքական դերակատարների միջոցով։
    Վերոնշյալը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) հստակ հատկանիշներ, ուստի զերծ մնացեք չստուգված տեղեկությունների տարածումից և մի նպաստեք ապատեղեկատվության վերարտադրմանը»,- գրել է Բաղդասարյանը։