Category: Armen Press

  • Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոն խաղերի ազգային կազմկոմիտեի նա…

    Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոն խաղերի ազգային կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը մեծ ակնկալիքներ ունի Երևանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոն խաղերից:

    «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցելուց հետո Հայաստանը մշտապես ակտիվ դեր է ունեցել ու հավատարիմ է մնացել Ֆրանկոֆոնիայի հիմնական արժեքներին: 2024 թվականին Հայաստանն ընտրվեց 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի անցկացման վայր: Մենք արդեն իսկ սկսել ենք նախապատրաստվել Ֆրանկոֆոն խաղերի անցկացմանը: Իսկապես մեծ վստահություն է ու իսկապես մեծ պատիվ: Սպորտի ու մշակույթի միջոցով այստեղ ստեղծվում է եզակի հարթակ երկխոսության, փոխըմբռնման ու համերաշխության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարությունյանը:

    Վերջինիս խոսքով` Երևանում կայանալիք խաղերն ունենալու են հատուկ խորհրդանշական նշանակություն` դրանք թվով 10-րդն են:
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • «Wizz Air» ավիաընկերության առաջիկա ծրագրերը. ՈՒՂԻՂhttps://www.youtube.com/live/E…

    «Wizz Air» ավիաընկերության առաջիկա ծրագրերը. ՈՒՂԻՂ
    https://www.youtube.com/live/E4ILQF_TA_k?si=hEWjnuw2bE_WCtAX

    «Wizz Air» ավիաընկերության առաջիկա ծրագրերը․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Այս մասին տեսանյութ է տարածել նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ կից գրելով…

    Այս մասին տեսանյութ է տարածել նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ կից գրելով, որ տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։
    Կապանում հորդառատ անձրևներից փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին Այս մասին հայտարարություն է տարածել Փրկարար ծառայությունը՝ ընդգծելով, որ իրականացվում են համապատասխան աշխատանքներ: «Մարտի 27-ին ժամը 12։10…

    https://cdn4.telesco.pe/file/9ab4b7d7d8.mp4?token=A3Iv9ilph5epXn18lssG2RaF1d2H4xVnSrI8YXin6SpVQy2bxvF8xmK-5codf7lnZ2uUVrYySqv1xVe7mYUtqwkVuc7iR_RYZOmyx3Y08axpS37yu1bHyEvqtj1Xvg3lpT3UxsA6iDvCeHOPXW1vOxiJ-1Ly7CJj_-XKNYKwJjrAPKkWoydbTRHtYPzJKz8zSej6mEJ6mxzR7AGzHxxGRvj7wxNPP45q9NgK2mEkameRF_txV8XEYQZ2wgGk5lLx18Mk__f0Ghf8OhJGe43alX-OICHT2I0-lkL12FtvsHeIHF6SoNW2M4j1sz3hO5MegFPfKiqc3rkT8hIIXZdZ7jEzVu9WoW5ya8H1_YFEI9OTUfxkc2_nxJes_oWI0wuWkmog6QsLPRfmg7DUcGcLfS5g_pWmvMMwKLqD84cNDHvd0gpBjpxIDbFVi9BKAwNyHOiFVgJe6NkkgLSPWQAEN3_hdfkV6A3UAsBAHSPk9OP10xaFAtPpjUVXoxiV4hJVp8wwBAuAr_uCDu2f23Lt0BmTEzMrYlgtksHvM32w0UOxj2Pb0GXn55xdGKgRXdtJ9pnb9jC9npidAvUTCmgj7kmcTt6DRZZi5W2zGNZAThXIiuDyiqSNOm7Sx1lfZVQR2YOOAtV9dmbL8Z0FQFtHwFEcN6R5QGhNfHxxcsvL5n4

  • Կապանում հորդառատ անձրևներից փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբե…

    Կապանում հորդառատ անձրևներից փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին
    Այս մասին հայտարարություն է տարածել Փրկարար ծառայությունը՝ ընդգծելով, որ իրականացվում են համապատասխան աշխատանքներ:

    «Մարտի 27-ին ժամը 12։10-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը։
    Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ։
    Փրկարար ծառայությունը օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին և տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,– հայտնում են Ծառայությունից։

  • Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը…

    Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հայտարարեց, որ Հայաստանի դեմ հիբրիդային միջամտությունները դրսևորվում են տարբեր երկրների մեդիա հարթակներում, հիմնականում՝ ռուսական, թուրքական և ադրբեջանական
    Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում, արձագանքելով ընդդիմության հայտարարություններին, թե իշխանությունները խուսափում են նշել հիբրիդային միջամտությունների աղբյուր պետությունը, Մինասյանը նշեց, որ անհրաժեշտ է նախ հստակ հասկանալ հիբրիդային հարձակման բնույթը։

    «Նախ մեր ընդդիմադիրներին հորդորում եմ հասկանալ՝ ի՞նչ է հիբրիդային հարձակումը, հետո՝ պնդումներ անել»,- ասաց նա։

    Պատգամավորի խոսքով՝ հիբրիդային հարձակումները վերաբերում են արտաքին միջամտությանը, որը կարող է իրականացվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում։

    «Արտաքին միջամտության տեսանկյունից տարբեր են երկրները, և մենք դրա դրսևորումները տեսնում ենք՝ շատ բացահայտ, հստակ կերպով և՛ ռուսական, և՛ թուրքական, և՛ ադրբեջանական մամուլում»,- նշեց Մինասյանը։

    Նա ընդգծեց, որ նման միջամտությունները հաճախ արտահայտվում են կեղծ տեղեկությունների տարածմամբ, այդ թվում՝ վարչապետի և իշխանությունների վերաբերյալ։

    «Հրապարակումները լինում են տարբեր անանուն կայքերում կամ հայտնի կայքերի անունների փոփոխված տարբերակներով՝ քաղաքացիներին շփոթեցնելու համար»,- ասաց պատգամավորը։

    Մինասյանի խոսքով՝ իշխանությունները փորձում են արագ արձագանքել նման հրապարակումներին և հերքել կեղծ տեղեկությունները՝ մինչև դրանք լայն տարածում կստանան։
    Նա նաև կոչ արեց լրատվամիջոցներին հետևել պաշտոնական հերքումներին և աջակցել կեղծ տեղեկությունների դեմ պայքարին։

    «Մենք աշխատում ենք պրոակտիվ կերպով հերքել այդ տեղեկատվությունը, և հորդորում եմ լրատվականներին հետևել այդ հերքումներին և տարածել դրանք»,- նշեց նա։

  • Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր…

    Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ նոր Սահմանադրության նախագիծը դեռևս գտնվում է քննարկման փուլում, և վերջնական տեքստ դեռ չկա։
    Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք նախագիծը քննարկվե՞լ է խմբակցությունում և արդյոք արդեն ձևավորվե՞լ է նախաբանը, Հովհաննիսյանը նշեց, որ քննարկումները շարունակվում են, այդ թվում՝ խմբակցության ներսում։

    «Նոր Սահմանադրության տեքստը դեռևս քննարկման փուլում է։ Խմբակցության հետ էլ, այո, քննարկվում է։ Մեկ հանդիպում եղել է արդեն»,- ասաց նա։

    Պատգամավորի խոսքով՝ ներկայում առկա են աշխատանքային փաստաթղթեր, որոնք դեռ ենթակա չեն հրապարակման։

    «Երբ մենք կհասնենք այն փուլին, երբ քննարկումները կավարտենք և հրապարակման ենթակա տեքստը կլինի, այդ հրապարակումը կլինի»,- նշեց Հովհաննիսյանը։

    Նա հավելեց, որ տեքստի հրապարակումից հետո քննարկումները կշարունակվեն արդեն հանրային լայն շրջանակներում՝ փորձագիտական, քաղաքական և հասարակական մասնակցությամբ։
    Անդրադառնալով մամուլում հայտնված տարբեր հրապարակումներին՝ Հովհաննիսյանը կոչ է արել քաղաքացիներին չտրվել դրանց և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։

    «Հիմա ինչ կա, դրանք աշխատանքային փաստաթղթեր են։ Ես խնդրում եմ մեր քաղաքացիները չտրվեն տարբեր հրապարակումներին, այլ հետևեն պաշտոնական հաղորդագրություններին»,- ընդգծեց նա։

  • Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի բաց…

    Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա Երևանի Հանրապետության հրապարակում:
    Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոն խաղերի ազգային կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը:
    Հայաստանում 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը:
    Հայաստանի կողմից խաղերը հյուրընկալելու հայտը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը հաստատել է 2024 թվականի փետրվարի 8-ին:
  • Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) 2025 թվականի վերաբերյալ տարեկան զեկույցում անդրա…

    Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) 2025 թվականի վերաբերյալ տարեկան զեկույցում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումներին՝ ընդգծելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ձեռքբերումները
    Դաշինքի զեկույցում ՆԱՏՕ-ի անվտանգության համար կարևորագույն նշանակություն է տրված Հարավային Կովկասի տարածաշրջանին։
    Զեկույցում նշվել է, որ ՆԱՏՕ-ն 2025 թվականին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ նշանակալի առաջընթացը՝ այդ հարցում հաջողության հասնելու գործում գնահատելով Միացյալ Նահանգների շարունակական ներդրումը։

    «Օգոստոսյան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ էր հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ, և ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրների հետ»,-նշված է Հյուսիսատլանտյան դաշինքի զեկույցում։

  • Իրանը սկսել է հրթիռներ արձակել՝ դրանց վրա անգլերենով գրված երախտագիտության խոսքե…

    Իրանը սկսել է հրթիռներ արձակել՝ դրանց վրա անգլերենով գրված երախտագիտության խոսքերով՝ ուղղված իրեն աջակցող մի շարք երկրների ժողովուրդների։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Մումբայում Իրանի գլխավոր հյուպատոսությունը։
  • Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ արգելքների վերացումը Երևանի համար նշան…

    Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ արգելքների վերացումը Երևանի համար նշանակալի իրադարձություն է, որը բացում է տարածաշրջանի ողջ ներուժի բացահայտման հեռանկարներ՝ նպաստելով փոխադարձ առևտրի աճին։
    ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այդ մասին հայտարարել է Ղազախստանի Շիմքենթ քաղաքում ընթացող ԵԱՏՄ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։