Category: Armen Press

  • Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հան…

    🇦🇲 🇫🇷Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:

  • Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ում կատարած գր…

    Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ում կատարած գրառման միջոցով անդրադարձել է 2026 թվականի մարտի 25-ին հրդեհի հետևանքով վնասված «Կանազ» մշակույթի տանը՝ ընդգծելով, որ քաղաքապետարանի համար մշակույթի տան վերականգնումը շարունակում է մնալ օրակարգային։

    ««Կանազ» մշակույթի տունը, դատարանի որոշմամբ, 2024-ին էր վերադարձվել Երևան համայնքին: Մինչև այդ, շենքը 2017-ից մասնավորի ձեռքում էր՝ «Արվեստի այբուբեն» մշակույթի հիմնադրամի, որը 10 տարվա ընթացքում խոստացված 480 մլն դրամի ներդրում չէր արել և շենքը հայտնվել էր, մեղմ ասած, անմխիթար վիճակում:
    Համայնքային սեփականության իրավունքի վերականգնումից հետո մշակույթի տանը վերակառուցման աշխատանքներ դեռ չէին սկսվել և պարբերաբար ապօրինի շենք էին ներխուժում կարգազանցներ, կոտրում փականները, վնաս հասցնում շենքին, ինչից հետո դռները նորից կողպվում էին։
    Բարեբախտաբար, շենքի ճակատային հատվածը հրդեհի հետևանքով չի տուժել, այրվել և վնասվել է հիմնականում տանիքն ու ներքին հարդարանքը:
    Երևանի քաղաքապետարանի համար «Կանազ» մշակույթի տան վերականգնումը օրակարգային է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է մամուլի քարտուղարն՝ ընդգծելով, որ նոր նախագծով պահպանվելու է կառույցի ճարտարապետական դիմագիծը, առաքելությունը մնալու է նույնը՝ կրթական հարթակ, որը հարյուրավոր երեխաների վերադարձնելու է մշակութային ու գիտական ժամանակակից ու ավելի ընդգրկուն ուսումնական տարածք:

    Ըստ Արտյոմ Կարապետյանի գրառման՝ նոր կոնցեպտի հիմքում «STEAM» կենտրոնի ստեղծման գաղափարն է, որը բազմաֆունկցիոնալ հարթակ է՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի ու մաթեմատիկայի համադրությամբ:

  • ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրները և Կանադան 2025 թվականին 2024 թվականի համեմատությ…

    ❗️ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրները և Կանադան 2025 թվականին 2024 թվականի համեմատությամբ պաշտպանական ծախսերն ավելացրել են 20%-ով
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքի գործունեության վերաբերյալ ամենամյա զեկույցում:

    «Ակնկալում եմ, որ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում դաշնակիցները կցուցադրեն (ՀՆԱ-ի) 5% նպատակին հասնելու հստակ ու իրատեսական պլան», — նշել է Ռյուտեն:

    Զեկույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտնել է, որ «բոլոր դաշնակիցները ներկայացրել են պաշտպանական ծախսերի այնպիսի թվեր, որոնք հասել են կամ անցել 2014 թվականին սահմանված 2% նպատակակետից»։ Ռյուտեն հավելել է, որ շատ երկրները կտրուկ ավելացնում են պաշտպանական ծախսերը։

  • Եվրախորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը, որը հաստատում է …

    Եվրախորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը, որը հաստատում է Եվրամիությունից ներմուծվող ապրանքների նկատմամբ 15% միակողմանի մաքսատուրքերը և ԵՄ-ին պարտավորեցնում է մինչև 2028 թ. վերջը գնել 750 միլիարդ եվրոյի ամերիկյան էներգապաշարներ:
  • Երևանում 2026թ. մայիսի 4-5-ին կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որին  Հա…

    ⚡️Երևանում 2026թ. մայիսի 4-5-ին կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որին  Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին:
  • Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ժամանել է Ղազախստանի Շիմքենդ քաղաք՝ մասնակ…

    Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ժամանել է Ղազախստանի Շիմքենդ քաղաք՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Digital Qazaqstan համաժողովին։
  • Քսան տարվա ստեղծագործական ընթացքը, բեմերից հնչած հարյուրավոր համերգներն ու նոր ս…

    Քսան տարվա ստեղծագործական ընթացքը, բեմերից հնչած հարյուրավոր համերգներն ու նոր սերնդին դասական երաժշտությանը կապելու ձգտումը միավորվում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական տարում։ Տոնական ծրագրերի շարքում առանձնանում է ապրիլի 14-ի համերգը՝ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի մասնակցությամբ, որը խոստանում է դառնալ տարվա ամենանշանակալի երաժշտական իրադարձություններից մեկը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է շիաների «Հեզբոլլահ» շարժման 350…

    Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է շիաների «Հեզբոլլահ» շարժման 350 ռազմական օբյեկտի ոչնչացման և 330 զինյալի վերացման մասին Լիբանանի հարավում իրականացված ցամաքային գործողության ընթացքում:
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ավելի վաղ իր կող…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ավելի վաղ իր կողմից Ռուսաստանին ներկայացված առաջարկին՝ հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը փոխանցել որևէ երրորդ երկրի, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ։
    Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը 2026 թվականի փետրվարին այդպիսի առաջարկ էր ներկայացրել ռուսական կողմին՝ դա հիմնավորելով այն հանգամանքով, որ ՌԴ-ի կողմից հայկական երկաթուղային ցանցի կառավարման պայմաններում Հայաստանը զրկվում է իր մրցակցային առավելություններից, քանի որ կան երկրներ, որոնք հրաժարվում են Հայաստանի երկաթուղային ցանցից օգտվելու հեռանկարից այն պատճառով, որ այն կառավարվում է Ռուսաստանի կողմից։
    Մարտի 26-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ քննարկումներ կան Հայաստանի երկաթուղային ցանցը ղազախական կողմի կառավարմանը հանձնելու վերաբերյալ։

    «Մենք դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսաստանի միջև կա փոխըմբռնում, որ ղազախական ընկերությունը ընդունելի է երկուսիս համար։ Այժմ բանակցությունները ընթանում են մի փոքր այլ կերպ, քանի որ ռուս գործընկերները դեռ չեն ասել՝ «լավ, եկեք անենք դա»։ Նման գաղափարներ գոյություն ունեն, բայց դրանք դեռ պարզապես թևածող գաղափարներ են», — «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը։

    Փաշինյանը նաև հայտնել է, որ օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի երկաթուղու հետ կապված հարցին անդրադարձ եղել է, սակայն նշեց, որ այդ առումով նորություն չկա, աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է։

  • ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակում Կիևին անվտանգության…

    ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակում Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրման համար պահանջում է, որ Ուկրաինան Դոնբասի շրջանը հանձնի Ռուսաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: