Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել խորհր…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի արտաքին գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի և ՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ամանգելդի Սաինովի գլխավորությամբ։
    Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
    Նշվում է, որ ղազախստանյան պատվիրակության կազմում խորհրդակցություններին մասնակցել է նաև ԱԳՆ մարդկային ռեսուրսների դեպարտամենտի տնօրեն Մեդեթ Մակուլժանովը։
    Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատակազմերի միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:
    Մասնավորապես, մտքեր են փոխանակվել դիվանագիտական ծառայության կազմակերպման, կադրերի պատրաստման և վերապատրաստման, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա լավագույն փորձի, ինչպես նաև երկու նախարարությունների կառուցվածքային ու ֆունկցիոնալ արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։
    Հաղորդվում է, որ երկուստեք կարևորվել է արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների միջև ուղիղ կապերի ակտիվացումը և պարբերական խորհրդակցությունների անցկացումը՝ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման և փորձի փոխանակման համատեքստում:
  • Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից ի…

    Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ։
  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանն ու Մոս…

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանն ու Մոսկվան ունեն մտերիմ, դաշնակցային, սակայն միևնույն ժամանակ նաև բարդ հարաբերություններ։
    ՌԴ ԱԳ նախարարն այս մասին ասել է Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
    Լավրովն Արևմուտքին մեղադրել է ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի գործընկեր երկրների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերը խզելու փորձերի հետ՝ շեշտելով, որ Հայաստանը կարող է կորցնել բոլոր առավելությունները Եվրասիական տնտեսական միությունում։
    Նա նշել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կքննարկեն մայիսի վերջին Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։
    ՌԴ ԱԳ նախարարն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի վարչապետը չի մասնակցելու մայիսի 28-ին Ղազախստանում նախատեսված ԵԱՏՄ գագաթնաժողովին՝ շեշտելով, որ դա լավ հնարավորություն է «քննարկելու այն հարցերը, որոնք օդում կախված են»։
  • Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է կատարել «Ուժեղ Հայաստան» կուսակցությա…

    Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է կատարել «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կան ձերբակալվածներ։ 

    «Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում:
    Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։
    Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,– ասված է հաղորդագրության մեջ։

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուց…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից շրջանառվող պնդումները, թե «Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով գործող իշխանության վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ են գալու Հայաստանում ապրելու»։  
    Նիկոլ Փաշինյանը, որը նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար գտնվում է արձակուրդում, այդ մասին ասել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում։
    «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը (խմբ. նկատի ունի «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը) հիմա էլ նոր սուտ է հորինել, թե ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի և Փաշինյանի վարչապետ վերընտրվելու դեպքում 300000 ադրբեջանցիներ վերադառնալու են Հայաստան։ Ադրբեջանի հետ հարաբերությունների մեր օրակարգում և ընդհանրապես մեր միջազգային օրակարգում նման հարց երբեք չի եղել։ Այդ մարդիկ այսօր միլիոնավոր դոլարներ են ծախսում, որ այդ օրակարգը ստեղծեն և ներմուծեն Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանք։ Այսպես գործում են միայն օտարերկրյա լրտեսները»,- ասել է Փաշինյանը։
  • Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկին և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկա…

    Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկին և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ծանոթացել են ոռոգման ջրամբարի կառուցման ծրագրի արդյունքներին։
    Հայաստանում Ճապոնիայի դեսպանի և ՄԱԶԾ ներկայացուցչի այցի առաջին կանգառը եղել է Ճամբարակ համայնքում, որտեղ նախորդ տարի ՄԱԶԾ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ծրագրի շրջանակում կառուցվել է 11 հազար խորանարդ մետր օգտակար ծավալով օրվա կարգավորվող ջրամբար (ՕԿՋ)։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված…

    Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։
    Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
    Մայիսի 15-ին ժամը 22։00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց)։
    Կեսգիշերից սկսած՝ (ժամը 24։00-ից) երթևեկությունը կսահմանափակվի նաև Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից Ամիրյան-Զաքյան խաչմերուկի հատվածում։ Մայիսի 16-ին ժամը 16։00-ից սկսած՝ ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ։
    Հայաստանում 2016 թվականից մայիսի 16-ը նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր։
  • Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հուղարկա…

    Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի։
    Այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
    Գերատեսչությունը նաև ցավակցական ուղերձ է հղել։

    «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Երվանդի Ծատուրյանը։ Մեր վշտակցությունն են հայտնում Նիկոլայ Ծատուրյանի ընտանիքին և հարազատներին։ Տեղեկացնում ենք, որ ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով»,– մասնավորապես նշված է ուղերձում։

  • Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հ…

    Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այդ երկիրը կարող է սկսել նավթ գնել ԱՄՆ-ից։

    «Սին ասել է, որ նրան դուր է գալիս այդ միտքը: Կարծում եմ՝ դա տեղի կունենա։ Նրանք համաձայնել են, որ ցանկանում են նավթ գնել ԱՄՆ-ից։ Նրանք կգնան Տեխաս։ Մենք չինական նավերը ուղարկելու ենք Տեխաս ու Լուիզիանա և Ալյասկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։

    Հնարավոր գործարքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։