Category: Armen Press

  • ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 14-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է…

    ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 14-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 45 թեկնածուի գրանցումը։
    Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ԿԸՀ-ից՝ մանրամասնելով, որ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Հանրապետություն», «Բոլորին դեմ եմ», «Լուսավոր Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Միասնության թևեր», «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր 45 թեկնածուներ։
  • ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վար…

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 12-ին Ա.Ա.-ն օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութի ընթացքում կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ:
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):
    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Ա.-ն ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
  • Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով մայիսի 13-ին ստ…

    Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով մայիսի 13-ին ստացած օպերատիվ տեղեկությունը, պարզել են, որ Նոր Խարբերդ գյուղի 49-ամյա բնակիչը, վարչական շրջանի ընտրատեղամասերից մեկում լինելով լիազոր անդամ, ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար 68-ամյա համագյուղացուն 50 հազար դրամ է տվել։
    Այս մասին տեղեկացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
    Նշվում է, որ ձերբակալման ժամանակ 49-ամյա տղամարդն իր վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է։ Կաշառք տալու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։
    Ոստիկանությունը կոչ է արել զերծ մնալ հակաօրինական գործողություններից՝ հիշեցնելով, որ ընտրակաշառք տալը, ստանալը, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը քրեորեն պատժելի արարք են։

    Համայնքային ոստիկանները ընտրակաշառք տալու դեպք են բացահայտել

    Համայնքային ոստիկանները ընտրակաշառք տալու դեպք են բացահայտել. ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից

  • Կաշառք տալու և ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ.Բրյուսովի անվան պետական համ…

    ❗️Կաշառք տալու և ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք
    Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

    «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք»,-նշել են կոմիտեի մամուլի ծառայությունից։

  • Կաշառք տալու և ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ.Բրյուսովի անվան պետական համ…

    ❗️Կաշառք տալու և ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք
    Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

    «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք»,-նշել են կոմիտեի մամուլի ծառայությունից։

  • Հայաստանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 17-19-ը՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջան…

    Հայաստանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 17-19-ը՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 16-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: 
    Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ 
    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    Օդի ջերմաստիճանը մայիսի 15-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 17-18-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
    Երևանում մայիսի 14-ի երեկոյան, 15-19-ը՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
  • Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ գյուղում ՀՀ կառավարության կողմից իր…

    Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Շողակաթի գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն 76 հազար դրամ, որի 40 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
    Ծրագրով նախատեսված է Շողակաթի գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգում՝ բետոնային սալարկմամ՝ 320 մետր երկարությամբ և 2610 քմ մակերեսով։
  • Բացահայտվել են բարեգործության արգելքի խախտման և անձի ընտրական իրավունքի ազատ իրա…

    Բացահայտվել են բարեգործության արգելքի խախտման և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր
    Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ։
    «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակից և նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը ՀՀ նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝  բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող ՀՀ Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։
    Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով»,– ասված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

    «Ընտրական գործընթացների օրինականության ապահովումը շարունակում է մնալ որպես առաջնահերթություն, և ընտրական բնույթի բոլոր իրավախախտումները գտնվում են Կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Հիշեցնում ենք, որ ընտրակաշառք տալու և ստանալու համար նախատեսված  է 7-ից մինչև 8 տարվա ազատազրկում։ Հորդորում ենք զերծ մնալ ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի ներգործությունից՝ ապահովելով քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը»,– եզրափակվում է
    Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունը։

    Անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր են բացահայտվել

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկություններ չունի մոտակա օրերին Թուրքիայի…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկություններ չունի մոտակա օրերին Թուրքիայի կողմից Հայաստան-Թուրքիա սահմանի բացման վերաբերյալ, սակայն շեշտում է, որ ինքը շատ կուրախանա, եթե նման բան տեղի ունենա։ 
    Փաշինյանը թեմային անդրադարձել  լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում մոտակա օրերին Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին:
    «Ուղիղ տեղեկատվություն չունեմ, բայց, եթե պարզվի, որ այդպիսի բան կա, ես շատ կուրախանամ: Ես նկատեցի նաև, որ ընդդիմության որոշ շրջանակներ վախի մթնոլորտ են տարածում սահմանների բացման վերաբերյալ։ Նրանց ասածից ստացվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը մի բան էլ լավություն են արել մեզ, որ սահմանը փակել են: Մինչդեռ 30 տարի Հայաստանը միջազգային հարթակներում բողոքել է, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրեն շրջափակել են։
    Անկեղծ եմ ասում, ես չունեմ սահմանի բացման մասին տեղեկություն։ Մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա, և շատ լավ կլինի, որ դա տեղի ունենա, և դա տրամաբանորեն տեղի ունենա։ Երբ դա տեղի ունենա, ես կողջունեմ»,- նշեց վարչապետը՝ շեշտելով, որ դա միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա։
    Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել 2022 թվականից՝ փոխադարձաբար նշանակելով ներկայացուցիչների կարգավորման գործընթացում։ Կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչը Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայի ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
    Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների մի քանի հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություն էր ձեռք բերել Հայաստան-Թուրքիա սահմանը սկզբնական փուլում երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու վերաբերյալ, սակայն այդ պայմանավորվածությունը մինչ այս պահը կյանքի չի կոչվել։