Category: Armen Press

  • Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննություն կա…

    Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննություն կանցկացնի Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով։
    ԿԳՄՍ նախարարությունն այդ մասին հայտարարություն է տարածել։

    «Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանում է ահազանգեր դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, սովորողների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ, ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի խախտման հետ կապված։
    Նմանատիպ դեպքերից մեկը գրանցվել է այսօր՝ մայիսի 13-ին, Ապարան քաղաքում. Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի: Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։
    Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաև իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու նպատակով:
    Նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը և վերահաստատում է, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, ապահովեն կրթության անաչառ և չեզոք միջավայր, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո, և ցանկացած նմանատիպ դրսևորում ենթակա է լինելու պատշաճ արձագանքի և իրավական հետևանքների»,- ասված է հայտարարության մեջ:

  • Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օ…

    Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշառք։ 

    «Բացի այդ, նույն անձը ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Երևան քաղաքի բնակչին վիրահատության համար անհատույց տվել է գումար»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ 

    Հաղորդագրությանը կից ներկայացվել են նաև ձայնագրություններ։

    Մի խումբ անձինք ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու համար

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի էկոնոմիկայի նախարարը գործարարներին ծանուցել է Հայաստանի և Թուրքիայի մի…

    ❗️Հայաստանի էկոնոմիկայի նախարարը գործարարներին ծանուցել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի մասին
    Էկոնոմիկայի նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
    «Հարգելի’ գործարարներ,  2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև տրվել է ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը։
    Արդյունքում հնարավորություն է ստեղծվել երկու երկրների միջև իրականացնել ուղիղ ապրանքաշրջանառություն, ինչը կնպաստի ծախսերի և մատակարարման ժամկետների էական կրճատմանը և բիզնեսի համար նոր շուկաների ու համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը։
    Միաժամանակ, երրորդ երկրների տարածքով փոխադրման դեպքում ևս ապրանքների ծագման երկիրը կամ վերջնական նպատակակետը պաշտոնապես կարող է նշվել որպես «Հայաստան» կամ «Թուրքիա»։
    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել՝ 011597211»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
  • Ավստրալիան կմիանա Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ պաշտպանական առաքելու…

    Ավստրալիան կմիանա Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ պաշտպանական առաքելությանը, որն ապահովում է Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Ռիչարդ Մառլզին։

    «Ավստրալիան պատրաստ է աջակցել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած անկախ և խիստ պաշտպանական բազմազգ ռազմական առաքելությանը, հենց այն ստեղծվի», — հայտարարել է պաշտպանության նախարարը։

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է …

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Արագածոտնի մարզում։
    Ապարան խոշորացված համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ արձակուրդում գտնվող վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը խոսել է համայնքում իրականացված ծրագրերի, առողջության ապահովագրության և կենսաթոշակների բարձրացման մասին։
    Փաշինյանի խոսքով՝ Ապարան խոշորացված համայնքում ՀՀ կառավարության և համայնքի համատեղ ջանքերով իրականացվել են շուրջ 2,4 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր։
    «Ապարան խոշորացված համայնքում մենք շուրջ 2․4 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել համայնքի հետ համատեղ, որտեղ ֆինանսավորման մոտավորապես 45 տոկոսն իրականացրել է կառավարությունը»,-նշել է նա։
    Վարչապետը հայտարարել է, որ կառավարության և համայնքի համագործակցության արդյունքում Ապարանը տեսանելիորեն փոխվում է։
    Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդունված սոցիալական որոշումներին՝ առանձնացնելով առողջության ապահովագրության համակարգի ներդրումը և կենսաթոշակների բարձրացումը։
    «Մենք էս ընտրությունների նախընտրական քարոզարշավ մտնում ենք մի քանի կարևոր որոշումով։ Դրանցից ամենալավը՝ առողջության ապահովագրության համակարգի ներդրումն է և կենսաթոշակառուների թոշակների բարձրացումը»,- ասել է նա։
    Փաշինյանի խոսքով՝ առողջության ապահովագրության ծրագրից արդեն օգտվում են 65 տարեկանից բարձր քաղաքացիները և մինչև 18 տարեկան երեխաները։
  • Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է Նշան և Աիդա …

    Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է Նշան և Աիդա Կարայանների անվան հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ (ACT):
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, մինչ ուսանողների հետ հանդիպելը՝ Հակոբ Արշակյանը քոլեջի տնօրեն Ամալյա Եղոյանի ուղեկցությամբ շրջել է կրթական հաստատությունում, ծանոթացել սաների համար ստեղծված կրթական նորագույն պայմաններին:
    Այնուհետեւ քոլեջի դահլիճում կայացել է Հակոբ Արշակյանի հանդիպումը կրթօջախի ղեկավար կազմի և ուսանողների հետ: Երիտասարդներն իրենց հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին:
    ԱԺ նախագահի տեղակալի գնահատմամբ՝ ցանկացած բնագավառում հաջողության գրավականը ստեղծարար և ազատ մտածողությունն է: Այս համատեքստում նա կարևորել է այն փաստը, որ այս կրթօջախում երիտասարդները ստանում են ստեղծարար ունակություններ ձեւավորող գիտելիքներ:
    Հակոբ Արշակյանը հորդորել է երիտասարդներին գնալ իրենց նպատակի հետեւից, ստեղծելով հավելյալ արժեք՝ օգտակար լինել հանրությանը և կյանքում հասնել հաջողության:
  • Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար…

    Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան այցելած ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմին, որը ժամանել է Հայաստան մեկնարկելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները:
    ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը ներկայացրել է փոխվարչապետին իրենց կողմից մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման շուրջ իրականացվող աշխատանքների հիմնական ուղղվածությունը և ակնկալվող արդյունքները:
    Փոխվարչապետը, շեշտելով TRIPP նախաձեռնության նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման տեսանկյունից, կարևորել է իրականացվող աշխատանքները և ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման մեծ ներուժը:
  • Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացո…

    Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Թուրքիայում գործարկված նոր կարգավորման շնորհիվ հնարավոր է դարձել ուղիղ առևտուրը Հայաստանի և Թուրքիայի միջև՝ առանց վերաձևակերպումների։

    «Լավ լուր գործարարների համար։
    Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում Թուրքիայում գործարկված նոր կարգավորման շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի Հայաստանից որևէ երրորդ երկիր, այնտեղից էլ Թուրքիա ուղարկվող կամ նույն երթուղով Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ելակետը նշել որպես «Հայաստան/Թուրքիա»։
    Այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։
    Շարունակում ենք աշխատել սահմանի՝ այդ թվում Գյումրի֊Կարս երկաթուղու բացման ուղղությամբ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռուբինյանը։

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանն ա…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացմանն՝ ընդգծելով, որ դա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խոսնակն այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։ 

    «Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է:
    Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից:
    Ընդգծենք, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,– գրել է խոսնակը՝ շեշտելով, որ դա կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով։

  • Բելգիայում հայտնի փաստաբան և հայ համայնքում հարգված գործիչ Գրեգուար Ժաքյանը Բրյո…

    Բելգիայում հայտնի փաստաբան և հայ համայնքում հարգված գործիչ Գրեգուար Ժաքյանը Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում  վերհիշում է իր ընտանիքի պատմությունը, վերադառնում հայկական ինքնության հետ իր ունեցած խորքային կապին։
    Ծագումով հայ, իրավաբանի կրթությամբ, իրավունքի, փիլիսոփայության և հումանիտար գիտությունների միջավայրում իր ինքնությունը ձևավորած Գրեգուար Ժաքյանը ներկայացնում է միաժամանակ անձնական և պահանջկոտ մտորումներ հիշողության, ժառանգության փոխանցման, սփյուռքի և ինքնության ձևավորման մեջ Հայոց ցեղասպանության տեղի մասին։