Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Սոնա Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Ռուստամյանը եւ Արմեն Գեւորգյանը մայիսի 12-ին հանդիպել են երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ:
Category: Armen Press
-
Հայաստանն իր հյուրընկալ դռները կբացի «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026»…
Հայաստանն իր հյուրընկալ դռները կբացի «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի առաջ, որը կանցկացվի ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Մրցույթը, որին մասնակցում են երաժիշտներ 11 երկրից, Հայաստանը կներկայացնի 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։
Մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ մրցույթի անցկացումը մեր երկրում ևս մեկ հնարավորություն է ընդգծելու դասական արվեստի կարևորությունը, նպաստելու դրա հանրահռչակմանն ու տարածմանը։ -
Թուրքիան պատրաստվում է փոխել դեպի Հայաստան ապրանքների արտահանման ձևակերպումների …
Թուրքիան պատրաստվում է փոխել դեպի Հայաստան ապրանքների արտահանման ձևակերպումների կարգը։
Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին արձակուրդում է և մասնակցում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և վարչապետի ականջին ինչ-որ բան էր փորձում ասել, քանի որ վարչապետի հագուստին բարձրախոս կար ամրացված, լսվել էր հետևյալ արտահայտությունը՝ «թուրքերն այսօր բացում են, ողջունող տեքստ պատրաստենք ԱԳՆ խոսնակի»։
Լրագրողներն այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ նկատի ուներ Արարատ Միրզոյանը։
Փաշինյանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում էր Թուրքիայից դեպի Հայաստան ապրանքների արտահանման ձևակերպումների փոփոխությանը։
Նրա խոսքով՝ նախկինում թուրքական կողմի կարգավորումներում Հայաստանը երկրների ցանկում ներառված չի եղել, ինչի պատճառով ապրանքներն առաջին հերթին ձևակերպվել են որպես երրորդ երկիր արտահանվող, ապա նոր վերաարտահանվել Հայաստան։
«Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կան, և դա լրացուցիչ գործընթաց էր՝ տանում էին ուրիշ երկիր, ձևակերպում էին, նոր էին բերում»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ այժմ թուրքական կողմը հնարավորություն է տալիս փաստաթղթերում որպես առաքման երկիր ուղիղ նշել Հայաստանը։
«Հիմա իրենք ձևակերպում են այնպես, որ որպես առաքման երկիր Հայաստանը նշվի։ Դա նկատի ուներ»,- պարզաբանեց Փաշինյանը։ -
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդար…
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում բողոքի ակցիա է իրականացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) շենքի մոտ։
Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշել է, որ ակցիան նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել այն «զանգվածային իրավախախտումների» վրա, որոնք, ըստ Մարուքյանի, տեղի են ունենում այս կառույցի միջոցով։«Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ իրենց տունը կամ մեքենան կալանքի տակ են հայտնվել չվճարված ընդամենը 5 հազար դրամի պատճառով։ Իրական արդարադատության բացակայությունը շարունակվում է հենց այս կառույցի միջոցով»,-նշել է Մարուքյանը։
Նա նաև քննադատել է այն երևույթը, որ «ՀԿԱԾ-ը մարդկանց հաշիվների վրա կալանքը դնում է ակնթարթորեն, սակայն այն հանելու գործընթացը կարող է ամիսներ տևել»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Կարպիս Փաշոյանն էլ իր հերթին նշել է, որ պետությունն այսօր սահմանափակվում է ընդամենը երկու գործառույթով՝ հսկել և պատժել։
«Մենք չենք խոստանում վերացնել բոլոր տուգանքները, մենք խոստանում ենք դրանք դարձնել արդարացի։ Պետությունը չպետք է դահիճ լինի»,- նշել է Փաշոյանը։
Ակցիայի ավարտին ՀԿԱԾ շենքից դուրս է եկել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ բանավեճի բռնվելով Էդմոն Մարուքյանի հետ։
Սրբուհի Գալյանն Արդարադատության նախարարության կազմում գործող ՀԿԱԾ-ի գործունեության վերաբերյալ դրական վերաբերմունք է արտահայտել՝ կարծիք հայտնելով, որ Էդմոն Մարուքյանի նշած դեպքերն իրականությանը չեն համապատասխանում, համակարգը լավ է աշխատում։«Ինչպե՞ս այլ կերպ ապահովենք մյուս քաղաքացիների պարտավորությունները, ինչպե՞ս պետք է քաղաքացին ակնկալի, որ իր վերաբերյալ դատական բարենպաստ ակտը կատարվի։ Մարդը պետության անբաժանելի մասն է, և ժողովուրդը պետության անբաժանելի մասն է։ Մարդն ամեն ինչի կենտրոնում է և, հետևաբար, ՀԿԱԾ-ի գործառույթը նաև մարդկանց իրավունքների պաշտպանությունն է և հատկապես այն մարդկանց, որոնց վերաբերյալ կան բարենպաստ դատական ակտեր։ Կարծում եմ, որ քաղաքացիների համար շատ կարևոր է, որ պետության իրավունքները լինեն պաշտպանված՝ որոշ դեպքերում մեր անբարեխիղճ քաղաքացիներից»,-նշել է Սրբուհի Գալյանը, ինչին ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը համոզմունք է հայտնել, որ պետք է այլ համակարգ ներդրվի։
-
YouTube ընկերությունը պաշտոնապես հայտարարել է մայիսի 11-ից Հայաստանում YouTube Գ…
YouTube ընկերությունը պաշտոնապես հայտարարել է մայիսի 11-ից Հայաստանում YouTube Գործընկերային ծրագրի (YouTube Partner Program-YPP) մեկնարկի մասին, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանում գործունեություն ծավալող բովանդակություն ստեղծողներին լիարժեք օգտվել հարթակի դրամայնացման (մոնետիզացիայի) գործիքակազմից։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
YouTube-ի Գործընկերային ծրագիրը հարթակ է, որի միջոցով ստեղծագործողները, արտիստները, լրատվամիջոցները կարողանում են եկամուտ ստանալ հարթակում հրապարակվող բովանդակությունից։ Ծրագիրը պաշտոնապես գործարկվում է մայիսի 11-ից, որի ներդրման մասին հայտարարվել էր փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:
Մայիսի 11-ից ընկերության չափանիշներին համապատասխանող հայաստանյան բովանդակություն ստեղծողները, որոնք ունեն առնվազն 1000 բաժանորդ, նախորդ 365 օրվա ընթացքում հիմնական տեսանյութերի 4000 ժամ կամ նախորդ 90 օրվա ընթացքում կարճ տեսանյութերի 10 միլիոն դիտումներ, կարող են դիմել YouTube-ի Գործընկերային ծրագրին և սկսել դրամայնացնել իրենց ալիքները՝ գովազդից ստացվող եկամուտների միջոցով: -
Օնլայն տիրույթում խոսքի ազատության իրավական և բարոյական սահմանների հստակեցումը, …
Օնլայն տիրույթում խոսքի ազատության իրավական և բարոյական սահմանների հստակեցումը, ինչպես նաև ատելության խոսքի հակազդման արդյունավետ մեխանիզմների ձևավորումը պետք է իրականացվի միջազգային իրավական չափանիշների հիման վրա՝ ապահովելով խոսքի ազատության պաշտպանության և հանրային շահերի միջև համաչափ հավասարակշռություն։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը՝ նշելով, որ կարծիքի արտահայտման ազատության և ատելության խոսքի հակազդման անհրաժեշտության առնչությամբ ընդունվել են մի շարք միջազգային ուղենիշային փաստաթղթեր և հանձնարարականներ, որոնք միաժամանակ շեշտադրում են ինչպես կարծիքի արտահայտման ազատության պաշտպանության, այնպես էլ ատելության խոսքի դեմ արդյունավետ և համաչափ հակազդման անհրաժեշտությունը։ -
Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքինՀՀ կառավարություն…
⚡️ Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին
ՀՀ կառավարությունը, ընդառաջելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դիմումին՝ աջակցելու է «Մի՛ դարձիր ընտրական հանցագործ» իրազեկման արշավին։ Այն կիրագործվի բացառապես հասարակական կազմակերպության ֆինանսական միջոցներով։
Նախաձեռնությունն ուղղված է ընտրական գործընթացների օրինականության պահպանմանը և ընտրակաշառքի կանխարգելմանը։
Արշավի շրջանակում պատրաստվել են թեմայի վերաբերյալ տեղեկատվական թռուցիկներ, որոնք կտրամադրեն Հայաստանի Հանրապետություն մուտք եւ ելք գործող անձանց՝ օդանավակայաններում և սահմանային անցակետերում։
Այս հանրային հաղորդակցության նախաձեռնության նպատակն է քաղաքացիների՝ երկիր մուտք եւ ելք գործելու պահին ապահովել հստակ և հասկանալի իրազեկում՝ հիշեցնելով, որ քվեարկության համար գումար վերցնելը կամ առաջարկելը քրեական հանցագործություն է և ենթակա է պատասխանատվության թե՛ ընդունողի, թե՛ առաջարկողի համար։
Նախաձեռնությունը կրում է կանխարգելիչ բնույթ և միտված է նվազեցնել ընտրակաշառքի դեպքերը՝ բարձրացնելով իրավական գիտակցությունն ու տեղեկացվածությունը, հատկապես բարձր ռիսկի խմբերում։
Սահմանակետերում տեղեկատվության տրամադրումը ընտրվել է որպես թիրախային և ազդեցիկ գործիք՝ ապահովելու համար, որ քաղաքացիները նախապես տեղեկացված լինեն հնարավոր իրավական հետևանքների մասին և զերծ մնան ապօրինի գործողություններից։ -
Երևանի քաղաքապետարանում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականութ…
Երևանի քաղաքապետարանում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհաին։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև անդրադարձել 2008 թվականին Երևանի և Դելիի միջև ստորագրված բարեկամության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացմանն ուղղված քայլերին։
Արմեն Փամբուխչյանը նշել է, որ ակնկալում է դեսպանի աջակցությունը երկու քաղաքների միջև կապերի ակտիվացման հարցում։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև, որ Երևանը բաց է տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների և համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար։ -
Տիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար…
Տիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար -
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից բարեգործության արգելքը խախտելու վե…
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Նրա խոսքով՝ համայնքի ղեկավարի լիազորությունները չեն դադարում այն պատճառով, որ նա ընդգրկված է Ազգային ժողովի ընտրությունների թեկնածուների ցուցակում։
«Քննարկվող դեպքում Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը»,- նշել է Օհանջանյանը։
Նրա պարզաբանմամբ՝ Տավրոս Սափեյանը սոցիալական աջակցություն տրամադրելու որոշումները կայացրել է ոչ թե որպես կուսակցության անդամ կամ պատգամավորության թեկնածու, այլ որպես համայնքի ղեկավար։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ որոշումների հիմքում եղել են քաղաքացիների դիմումները, ինչպես նաև համապատասխան հանձնաժողովների դրական եզրակացությունները։
«Որոշումները կայացնելու հիմքում դրվել են ոչ թե անձնական դրդապատճառները կամ կուսակցական շահերը, այլ օրենքով սահմանված ընթացակարգերը»,- նշված է հայտարարության մեջ։
Կոմիտեն նաև նշել է, որ հաղորդման նյութերում և ԶԼՄ հրապարակումներում առկա չեն տվյալներ, ըստ որոնց սոցիալական աջակցությունը զուգորդվել է քարոզչությամբ կամ ուղղված է եղել ընտրողների կամարտահայտության վրա ազդելուն։
«Առկա չէ որևէ տվյալ այն մասին, որ սոցիալական աջակցությունը զուգորդվել է քարոզչությամբ կամ պայմանավորված է եղել ընտրողների կամքի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու հանգամանքով կամ կատարվել է հանրությունից գաղտնի, քողարկված եղանակներով»,- ընդգծել է Օհանջանյանը։