Category: Armen Press

  • Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հա…

    Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
    Նախագծով 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 603,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրլն 72 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 468,2 մլրդ դրամ։
    Եկամուտներից շուրջ 3 տրլն 462,7 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ հարկային եկամուտներից և պետական տուրքերից։ Պաշտոնական դրամաշնորհները կկազմեն շուրջ 14,2 մլրդ դրամ, այլ եկամուտները՝ 126,9 մլրդ դրամ։
    Նախագծի համաձայն՝ բյուջեի պակասուրդը նախատեսվում է ֆինանսավորել ներքին աղբյուրներից՝ շուրջ 187,5 մլրդ դրամի, և արտաքին աղբյուրներից՝ շուրջ 280,7 մլրդ դրամի չափով։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետո…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ,։
  • ՀՀ կառավարության նիստhttps://www.youtube.com/live/V9bYPa8JXTE?si=mmKFGE9PEnkq4Ao…

    ՀՀ կառավարության նիստ
    https://www.youtube.com/live/V9bYPa8JXTE?si=mmKFGE9PEnkq4AoZ

    ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ

    ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ
    #news #armenia #armenpress #government #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ի՞նչ եղանակ է սպասվում հոկտեմբերին. մանրամասնում Գագիկ Սուրենյանըhttps://youtu.b…

    Ի՞նչ եղանակ է սպասվում հոկտեմբերին. մանրամասնում Գագիկ Սուրենյանը
    https://youtu.be/qF2TtzrD38I?si=U0MqbUin3K4Jrs8J

    Ի՞նչ եղանակ է սպասվում հոկտեմբերին․ մանրամասնում Գագիկ Սուրենյանը

    Ի՞նչ եղանակ է սպասվում հոկտեմբերին․ մանրամասնում Գագիկ Սուրենյանը
    #news #armenia #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Շախմատի միջազգային ֆեդերացիայի սեպտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն…

    Շախմատի միջազգային ֆեդերացիայի սեպտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստեր:
    Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը (54-րդ տեղ), Շանթ Սարգսյանը (67-րդ տեղ,) Ռոբերտ Հովհաննիսյանը (75-րդ տեղ), Արամ Հակոբյանը (80-րդ տեղ):  Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը Մագնուս Կարլսենն է:
    Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Մարիամ Մկրտչյան (32-րդ տեղ), Էլինա Դանիելյան (59-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան (76-րդ տեղ): Կանանց վարկանիշային աղյուսակի առաջին տեղում չինուհի Հու Յիֆանն է:
    Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 19-րդն է:
  • Իսրայելի և Հնդկաստանի ղեկավարները հերոս են անվանել հնդիկ օդաչու Սմիթ Մաչհչարին, …

    Իսրայելի և Հնդկաստանի ղեկավարները հերոս են անվանել հնդիկ օդաչու Սմիթ Մաչհչարին, ով կարողացել էր դիմադրել իրեն դանակահարած flydubai ավիաընկերության երկրորդ  օդաչուին ու օգնել, որպեսզի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարի։
    Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռնող օդանավը փոխել էր ուղղությունը՝ տալով ընդհանուր վթարային ազդանշան։ Ավելի ուշ ինքնաթիռը վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայի «Թաբուկ» օդանավակայանում։ Պարզվել է, որ երկրորդ օդաչուն դանակահարել է օդաչուին, ինչի ժամանակ ինքնաթիռը կտրուկ սկսել է բարձրությունը կորցնել։  
    Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսնակը Reuters-ին հայտնել է, որ Մաչհչարը, ամբողջովին արյունոտված, գտնվել է ինքնաթիռի հատակին, երբ կարողացել է սեղմել օդաչուական խցիկի դուռը բացելու կոճակը։ Դա հնարավորություն է տվել ուղևորներին և անձնակազմին վնասազերծել երկրորդ օդաչուին, իսկ ինքնաթիռում գտնվող flydubai-ի մյուս երկու օդաչուները կարողացել են ինքնաթիռը բարեհաջող իջեցնել Սաուդյան Արաբիայում։
    «Ողջույններս հնդիկ օդաչու, կապիտան Սմիթ Մաչհչարին՝ ցուցաբերած բացառիկ խիզախության համար։
    Չնայած դանակահարվելուն և ծանր վիրավորվելուն՝ նա դիմադրել է, պայքարել, բացել օդաչուական խցիկի դուռը և հնարավորություն տվել ուղևորներին ու անձնակազմին վնասազերծել հարձակվողին՝ կանխելով օդում հնարավոր աղետը։ Նա փրկել է 174 մարդու կյանք, այդ թվում՝ Իսրայելի և այլ երկրների քաղաքացիների։ Նա իսկական հերոս է», — X սոցիալական ցանցում գրել է Նեթանյահուն՝ շուտափույթ ապաքինում մաղթելով Մաչհչարին։
    Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ևս X-ում հրապարակված գրառմամբ գովաբանել է Մաչհչարին՝ նրան անվանելով «հերոս»։
    «Ամենասուր վտանգի պայմաններում, չնայած ծանր վիրավորումներին, նա ցուցաբերել է իսկական քաջություն և անսասան վճռականություն՝ պաշտպանելու մյուսների կյանքը։ Նրա խիզախությունը նպաստել է հարյուրավոր մարդկանց կյանքեր փրկելուն և մեծ ողբերգություն կանխելուն», — գրել է Մոդին։
    Մաչհչարն այժմ անհրաժեշտ բուժօգնություն է ստանում երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Թաբուք քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Սաուդյան Արաբիայում Հնդկաստանի դեսպանատունը X-ում հրապարակված գրառմամբ հայտնել է, որ նրա վիճակը կայուն է։
    Օդաչուների միջև վեճի պատճառը դեռևս պարզ չէ։ Flydubai ընկերությունը հետաքննության ընթացքում դադարեցրել է դեպի Իսրայել և Իսրայելից իրականացվող չվերթները։
  • Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Royal Front Investments»-ի խորհրդի …

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Royal Front Investments»-ի խորհրդի անդամ Սինա Ալ Ֆաթթահիի և «Dubai Duty Free»-ի փոխտնօրեն Սալահ Թահլաքի հետ։ 
    Հանդիպման ընթացքում քննարկվել են Նորագյուղի «Downtown» նախագծի ընթացքը, զարգացման հայեցակարգը և ներդրումային հնարավորությունները։
    Նախագծի նկատմամբ հետաքրքրությունը աստիճանաբար մեծանում է։
  • Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 29-ին ժամը 13։25-ի սահմաննե…

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 29-ին ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել էր ահազանգ Վայոց ձորի մարզի Նորավանքի խաչմերուկ կոչվող տարածքում քաղաքացու կողմից անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։
    «Տեսուչներն անհապաղ մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Սպիտակագլուխ անգղ» տեսակի վայրի թռչուն, որը չի կարողացել թռչել։ Արտաքին զննությամբ թռչնի մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 
    Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում վայրի թռչնին տեղափոխել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա՝ պատշաճ խնամքի և վերականգնումն ապահովելու նպատակով։
  • Վերջին ամիսներին վառելիքի միջազգային բորսայական գների էական աճի պայմաններում Հայ…

    Վերջին ամիսներին վառելիքի միջազգային բորսայական գների էական աճի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում։
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանն ընդգծեց, որ վառելիքի շրջանառության ոլորտը մշտապես գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։
    «Հանձնաժողովը համապատասխան պետական մարմիններից և ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներից ամսական պարբերականությամբ ստանում և վերլուծում է վառելիքի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման գների և ծավալների, ինքնարժեքի և իրացման գների վերաբերյալ»,– նշեց նա։
  • Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորագույն հանքանյո…

    Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցնում են գործնական քայլերի՝ առաջ մղելով ԱՄՆ-Հայաստան կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացումը։
    Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ 
    ԱՄՆ պետքարտուղարության տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի էներգետիկ մատակարարման շղթաների գրասենյակի տնօրեն Փոլ Հյուպերը հանդիպել է Հայաստանի կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի կարիքներին ու հնարավորություններին ծանոթանալու և ԱՄՆ տեխնիկական աջակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով։
     «Միասին մենք ձևավորում ենք կարևորագույն հանքանյութերի հուսալի և դիվերսիֆիկացված մատակարարման շղթաներ՝ նպաստելով բարեկեցությանը և ամրապնդելով ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։
    2026 թվականի մայիսի 26-ին Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները շրջանակային հուշագիր են ստորագրել կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ։