Category: Armen Press

  • Լյուքսեմբուրգի վարչապետի ժամանումը Երևանhttps://www.youtube.com/live/KsjKmQKKppM…

    Լյուքսեմբուրգի վարչապետի ժամանումը Երևան
    https://www.youtube.com/live/KsjKmQKKppM?si=KdKBHfMwN3sQukwT

    Լյուքսեմբուրգի վարչապետի ժամանումը Երևան․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանը ներկայացնող ծանրորդները մեկնարկում են Եգիպտոսում կայանալիք աշխարհի առա…

    Հայաստանը ներկայացնող ծանրորդները մեկնարկում են Եգիպտոսում կայանալիք աշխարհի առաջնությունում:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային երկրորդ օրը Հայաստանից մրցաշարին կմասնակցի 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը: Այս քաշային ծանրորդների մրցումը կմեկնարկի մայիսի 3-ին ժամը 20:00-ին:
    Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում մայիսի 2-8-ը կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությունում` Հայաստանի հավաքականների կազմերում են` 65 կգ` Արտուշ Գրիգորյանը, 71 կգ` Նարեկ Գրիգորյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, 79 կգ` Նարեկ Մկրտչյանը, 94 կգ` Վալերիկ Մովսիսյանը, 110 կգ` Գրիգոր Ղազարյանը, +110 կգ` Գագիկ Մկրտչյանը, 69 կգ` Մերի Միսակյանը, 77 կգ` Աննա Ամրոյանը, 86 կգ` Էմմա Պողոսյանը:
  • Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան ժամանել է Երևան։…

    Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան ժամանել է Երևան։

    https://cdn4.telesco.pe/file/55ae1dcdf8.mp4?token=G6klE4MNXF7_t0PkV2NfqKnN06BWrPY-w9SS2tV6oUhgrAtjwvh32SZ_Aze2wEN_VIqHz_tnLJSU6cfqyYA2YJw3QeM_3c2Y_Jx_doI4YMEtusOw24SJwC2fTXpOXsu2UjXcdbOSawsanRjB1JT8UQviItSRFgdZwXWBE692p-x9j_MVFyKuWcbstidqsr_gejKyqPJYMG7RvUOeADXcxe3UGap8pTVNYSMotrlphWgoY3mZngjZ3UG0ZW5VjiWlK_5_k7Fn6cHeBOVjL3zxDUIYjKjI3d2jnnNDLmHvVRKjHaAbex09Nwvy_qbhFPDZxmW7vMsA75OTIRb2WWnJux8izJS1RzfaAkfKtCpVkYc3wDbSeJITgEZR6hNpTt5Cj6OtR-JPzCSEnjA4-u3uLt4LVcYX8MbVav9OlohVKsqKwo91f4F9pCSsHwmGiBW-AmjI1eP0FZz0JoujqkRWOSMCH6vqafZ16grjQMm_xr7KzlrbO0qpRmEP0-h2393XKeXXmQrDpvCf4jX6B1TmqmNcTxW2XIRsfC6IyTe1qIO8ufenYMlucgxPFqCVPSgMkf5_r4xcg444vkkQ73XOWTylW1OcIsyQ3k3hjXmarg1mhQykBmj659xlwXQt_YWX0oZ_wRYywZPoAIrQjL4QutQmqiS4zuc033bd7Hpnm-Q

  • Կանադայի վարչապետի ժամանումը Երևանhttps://www.youtube.com/watch?v=7hKZ5x54PUUԿան…

    Կանադայի վարչապետի ժամանումը Երևան
    https://www.youtube.com/watch?v=7hKZ5x54PUU

    Կանադայի վարչապետի ժամանումը Երևան․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայա…

    Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան:
    «Արմեպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
  • Գործընկերության աննախադեպ խորացում, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանի եվրոպական հեռանկա…

    ❗️Գործընկերության աննախադեպ խորացում, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանի եվրոպական հեռանկարներ. ԵՄ դեսպանի հարցազրույցը
    Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերություններն առավել մոտ են, քան երբևէ. ահա այսպիսի գնահատականի է արժանացրել Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ բնութագրելով երկկողմ հարաբերություններն ու ընդգծելով, որ այդ համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների, ապագայի ընդհանուր տեսլականի և Հայաստանի ինքնիշխան ընտրության նկատմամբ հստակ հարգանքի վրա։
    Դեսպանի բնորոշմամբ՝ Բրյուսելը ոչ միայն քաղաքական աջակցություն է ցուցաբերում, այլ նաև իրականացնում է շոշափելի ներդրումներ, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների և անվտանգության ամրապնդմանը՝ նպատակ հետապնդելով ապահովել իրական արդյունքներ ՀՀ քաղաքացիների համար։
    «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Հայաստանում ԵՄ դեսպանը մանրամասն անդրադարձ է կատարել մի շարք առանցքային թեմաների՝ մասնավորապես Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների աննախադեպ զարգացմանը, Հայաստանի եվրոպական հեռանկարներին, Հայաստանի համար մայիսի 4-ին և 5-ին Երևանում համապատասխանաբար անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի կարևորությանը, Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը և մի շարք այլ հարցերի:
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչությունը, որի բացմանը ներկա է եղել…

    Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչությունը, որի բացմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ունի 33 նոր ավտոմեքենա (պիկապներ), որոնք ամբողջությամբ կահավորված են ժամանակակից մոբայլ համակարգերով։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

    «Նշված ավտոմեքենաներից 20-ը լրացուցիչ հագեցած են նաև հակահրդեհային տեխնիկայով։ Ծառայության կազմում ընդգրկված են 128 էկոպարեկներ, որոնք ապահովված են նոր համազգեստով և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Համազգեստին ամրացված են տեսանկարահանող սարքեր։ Էկոպարեկները նաև ապահովված են պլանշետներով, որոնք հագեցած են իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների ավտոմատ կազմման ծրագրերով, ինչպես նաև ծառայողական անհրաժեշտ այլ միջոցներով՝ ձեռնաշղթաներով և մահակներով»,-նշում է տեքստում։

    Բացմանը Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Տավուշը երկրորդ մարզն է, որտեղ տրվում է էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկ․ առաջինը Սյունիքի մարզն է եղել։ Վարչապետն ընդգծել է, որ գործընթացը լինելու է շարունակական

  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը Երևանում կանցկացվի մայիսի 4-ին,…

    Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը Երևանում կանցկացվի մայիսի 4-ին, կմասնակցեն մոտ հինգ տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
    Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ մեծապես կարևորելով աշխարհի խոշորագույն քաղաքական, մշակութային, մարզական և այլ ոլորտի միջոցառումների անցկացումը։
    Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովին ակնկալվում է մինչև հարյուր երկրի պատվիրակության այց Հայաստան։

    «Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն քաղաքական, մշակութային, մարզական և այլ ոլորտի միջոցառումների անցկացումն է Հայաստանում:
    ՖԻՖԱ-ի երիտասարդների 2029 թվականի աշխարհի առաջնությունը՝ շուրջ 30 խաղ Հայաստանում:
    Ծանրամարտի աշխարհի առաջնություն՝ 2027 թվականին (մոտ 100 երկիր)
    Ֆրանկաֆոնիայի 2027 մարզամշակութային խաղեր (մոտ 50 երկիր)
    2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնություն»,– գրել է Արայիկ Հարությունյանը։

  • Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզայ…

    Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործարկման մեկնարկը։
    Այդ կապակցությամբ Իջևանում տեղի ունեցած միջոցառմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սյունիքից հետո Հայաստանի՝ արդեն երկրորդ մարզում է գործարկվում Էկոպարեկային ծառայությունը։

    «Այս գործընթացը լինելու է շարունակական։ Սա, կարծում եմ, նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից»,-ասել է վարչապետը։

    Նա կարևորել է գիտակցության ու ընկալման ձևավորումն առ այն, որ բնությունը երկրի անգնահատելի հարստությունն է։

    «Այսօր մենք պետք է հասկանանք, որ անտառն ու նրա պահպանությունը միլիոնավոր, միլիարդավոր դրամների եկամուտներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, որովհետև բնությունը նախ զբոսաշրջային մեծ հոսքեր է արդեն բերում Հայաստանի Հանրապետություն և Տավուշի մարզ։ Մենք պետք է այս տրամաբանությամբ անտառին օգնենք, որ այն տնտեսական օգուտներ բերի Հայաստանին, Տավուշի մարզին, բոլոր բնակավայրերին»,-նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ Տավուշի մարզում ներկայում կան անտառային շատ հատվածներ, որտեղ ներդրումներ են իրականացվում ճանապարհների ու այլ ենթակառուցվածքների ստեղծման, ըստ այդմ, նաև՝ զբոսաշրջային ուղղությունների զարգացման նպատակով։

    ՀՀ վարչապետի ելույթը Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության գործարկման միջոցառմանը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մայիսի 5-ին ժամը 19։00-…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մայիսի 5-ին ժամը 19։00-ին երիտասարդներին հրավիրում է քննարկման ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննարկումը տեղի է ունենալու «Դվին» հյուրանոցային համալիրում։