Category: Armen Press

  • «Կրթվելը նորաձև է» շարժումը Հայաստանի կառավարության կողմից որևէ ֆինանսավորում չի…

    «Կրթվելը նորաձև է» շարժումը Հայաստանի կառավարության կողմից որևէ ֆինանսավորում չի ունեցել
    Այս մասին ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ապրիլի 27-ին հրավիրված ասուլիսին։
    ««Կրթվելը նորաձև է» շարժումը չի ենթադրում որևէ ֆինանսական շարժ։ Կառավարության ներգրավվածությունը եղել է բացառապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես բանախոս հանդես գալու ժամանակ և ոչ թե շարժումն է ֆինանսավորվել, այլ Կառավարության ղեկավարի մասնակցության մասն է ֆինանսավորվել ընդամենը։
    «Կրթվելը նորաձև է» շարժումը չի ֆինանսավորվում, չի ֆինանսավորվել և չի ֆինանսավորվելու։ Դա հասարակական շարժում է, հանրային շարժում է և չի ենթադրում ֆինանսավորում»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ շարժումը ներկայում նույնիսկ չունի գրանցված մարմին, որը կիրականացներ հաշվապահություն և այլն։
    Նրա խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամն ունի շարժմանն աջակցող ծրագիր, որը հաստատվել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։
  • Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն ապրիլի 25-ին «Արամ Խաչատրյան»  համ…

    Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն ապրիլի 25-ին «Արամ Խաչատրյան»  համերգասրահում հանդես է եկել «60 տարի բեմում» խորագրով հոբելյանական համերգով՝ իր շուրջ համախմբելով ամերիկյան ջազի աստղերին։
  • Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ դեռ վաղ …

    Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ դեռ վաղ է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France24-ը։
  • Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո Պ…

    Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնությամբ, որի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։
  • Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսի Հանրապետությունում «մարդասիրական նպատակներով»:…

    Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսի Հանրապետությունում «մարդասիրական նպատակներով»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը։
  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկողության ու սահմանների անվտանգության ծ…

    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկողության ու սահմանների անվտանգության ծրագրի շրջանակում Հայաստանի սահմանապահ կառույցի ներկայացուցիչները մեկնել են Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Պետքարտուղարության և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերներին և քննարկելու ընթացիկ համագործակցությունը։
    ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հայ սահմանապահները եղել են մայրաքաղաք Վաշինգտոնում, Էլ Պասոյում (Տեխաս) և Արտեսիայում (Նյու Մեքսիկո)՝ հնարավորություն ունենալով տեսնել Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքը Մեքսիկայի հետ սահմանին։
    Նաև այցելել են ԱՄՆ սահմանային պարեկների ակադեմիա։
  • Հայաստանի Հանրապետությունն առաջիկայում կշարունակի Ադրբեջանի հետ սահմանի սահմանազ…

    Հայաստանի Հանրապետությունն առաջիկայում կշարունակի Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատումը, օրակարգում է նաև Վրաստանի հետ սահմանի սահմանազատման ամփոփման հարցը:
    Այս մասին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Այսօր ձեր ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է մի բացառիկ պատմական իրավիճակում, երբ ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ, ՀՀ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են և այնտեղ ծառայություն իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից: Հաջորդ կարևոր նորությունը. արդեն 2 տարի Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ այն է, որ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կմ սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը, և սա, նույնպես, շատ կարևոր և բացառիկ մի իրավիճակ է, և պետք է արձանագրեմ, որ այդ 12 կմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների և ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա են, այլ՝ պայուսակների մեջ դրած»,- նշեց Փաշինյանը:

    Վարչապետն ընդգծեց՝ սա տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների, սահմանապահ զորքերի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ:
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ից մայիսի 16-ը Հայա…

    ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ից մայիսի 16-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 14 համերգով հանդես կգա Եվրոպայի հինգ մշակութային կենտրոններում՝ Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Իսպանիայի հեղինակավոր համերգասրահներում։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շրջագայությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
    Այս շրջագայությունը վկայում է Հայաստանի 100-ամյա նվագախմբի բարձր վարկանիշի և եվրոպական երաժշտական մշակութային դաշտում ունեցած պահանջարկի մասին:
  • Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել մայիսի 4-ից …

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել մայիսի 4-ից երկրում ռազմական դրությունը և զորահավաքը ևս 90 օրով երկարաձգելու մասին օրինագծերը:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համապատասխան փաստաթղթերը տեղադրված են Ուկրաինայի խորհրդարանի կայքում:
  • Աննա Հակոբյանի ասուլիսը https://www.youtube.com/watch?v=Tl3Tm6EOkpYԱննա Հակոբյան…

    Աննա Հակոբյանի ասուլիսը
    https://www.youtube.com/watch?v=Tl3Tm6EOkpY

    Աննա Հակոբյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/