Category: Armen Press

  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների թվայնացման աշխատանքներըh…

    Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների թվայնացման աշխատանքները
    https://www.youtube.com/watch?v=SyrHVcRA8q8

    Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների թվայնացման աշխատանքները

    ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանի ասուլիսը։
    #news #armenia #armenpress #live
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https…

  • AI Conf Armenia համաժողովի շրջանակներում Հայաստան է այցելել գերմանական Agile Rob…

    AI Conf Armenia համաժողովի շրջանակներում Հայաստան է այցելել գերմանական Agile Robots SE ընկերության պատվիրակությունը՝ ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Չժաոպենգ Չենի գլխավորությամբ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Linkedin-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
    «Ուրախ էինք Հայաստանում հյուրընկալել Agile Robots SE ընկերությանը՝ գործադիր տնօրեն և հիմնադիր Չժաոպենգ Չենի գլխավորությամբ։
    Այցը, որն անցկացվեց AI Conf Armenia համաժողովի շրջանակներում, երկխոսության արժեքավոր հնարավորություն ստեղծեց արհեստական բանականության և ռոբոտաշինության ոլորտների վերջին զարգացումների շուրջ։
    Հայաստանի ամերիկյան համալսարանի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող Ինժեներական քաղաք կատարած այցերի ընթացքում տեղական ինժեներական ընկերությունների հետ քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղիներն ու հետագա համատեղ նախաձեռնությունները»,- գրել է Արշակյանը։
    Նա հավելել է, որ այս համատեքստում ապրիլի 10-ին Հայաստանի վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդին է ներկայացվել ASOF (Armenian Society of Fellows) և Հայաստանի նորարարական հիմնադրամի կողմից մշակված ARCS.ai ծրագիրը։
    «Այն կենտրոնացած է ռոբոտաշինության և արհեստական բանականության, մասնավորապես՝ «ֆիզիկական ԱԲ»-ի (#physicalAI) զարգացման վրա՝ որպես տեխնոլոգիական հաջորդ ալիքի առանցքային ուղղություններից մեկը՝ հիմնվելով Հայաստանի ամուր կրթական և հետազոտական հենքի վրա։
    Լիահույս ենք, որ այս քննարկումները կվերածվեն գործնական համագործակցության և նոր հնարավորություններ կստեղծեն առաջատար տեխնոլոգիաների ոլորտում»,- եզրափակել է Արշակյանը։
    AI Conf Armenia համաժողովը Երևանում կայացել է ապրիլի 18-ին։
  • Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացը մտնում է եզրափ…

    Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացը մտնում է եզրափակիչ փուլ։Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է համակարգի ներդրման մանրամասները։ https://www.youtube.com/watch?v=k74uEluq-8A

    Վարչապետը և ՆԳ նախարարը ներկայացնում են ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը

    Վարչապետը և ՆԳ նախարարը ներկայացնում են ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը:
    #news #armenia #pashinyan #pass
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — htt…

  • ՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժա…

    ՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը. վարչապետն ու ՆԳ նախարարն աշխատանքային քննարկում են ունեցել
  • Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է որոշ լրատվամի…

    ❗️Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանը Վրաստանին կփոխանցի Ալավերդի համայնքի Ջիլիզա գյուղը։
    Նազելի Բաղդասարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
    «Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է «տեղեկատվություն», թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։
    Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե։
    Հետևաբար, ինչպես նախորդիվ, այդպես էլ այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք՝ դրանց մտացածին լինելու պատճառով»,- գրել է Բաղդասարյանը։
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ին հայտարարել էր, որ Հայաստանի կառավարության օրակարգում է Վրաստանի հետ սահմանազատումն ամփոփելու հարցը։
  • Ռուսաստանի մակնշման պետական համակարգն արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրեր…

    Ռուսաստանի մակնշման պետական համակարգն արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի խմբաքանակի վաճառքը օֆֆլայն ու օնլայն խանութներում։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է РБК-ն։
    Նշվում է, որ շրջանառության մեջ է եղել 338 հազար շիշ հանքային ջուր, որոնց վաճառքն արգելելու որոշում է կայացվել՝ մինչև ստուգումների ավարտը։
    Հայկական հանքային ջրերի վաճառքը դադարեցնելու համար հիմք է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզոր»-ի նամակը, որում գերատեսչությունը նշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վտանգը կանխելու համար հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին»։
    Որպես վաճառքը դադարեցնելու պատճառ է նշվել «պարտադիր պահանջների խախտումը»։
    Արգելքի տակ են ընկել 2026 թվականի փետրվարի 17-ից մինչև 2026 թվականի մարտ արտադրված ջրերը։
  • Վաշինգտոնում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ հյուրանոցում կրա…

    Վաշինգտոնում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ հյուրանոցում կրակ բացած 31-ամյա ուսուցիչ Քոուլ Թոմաս Ալենին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու փորձի համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի ընդունի Իրանի վերջին առաջարկը, որով նախ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի ընդունի Իրանի վերջին առաջարկը, որով նախատեսվում է բացել Հորմուզի նեղուցը, իսկ միջուկային ծրագրի հարցը թողնել հետագա բանակցությունների համար։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով քննարկումներից տեղյակ մի քանի աղբյուրի։
    Ըստ այդ աղբյուրների՝ նախագահ Թրամփն իր խորհրդականներին ասել է, որ ինքը գոհ չէ Իրանի վերջին առաջարկից։ Ավելին, Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկումը կենտրոնացած է եղել այն բանի վրա, թե ինչ լրացուցիչ ռազմական գործողություններ կպահանջվեն՝ ստիպելու Թեհրանին զգալի զիջումների գնալ բանակցություններում։
    CNN-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին, նույնպես հաղորդում է, որ Թրամփն, ամենայն հավանականությամբ, չի ընդունի այն ծրագիրը, որը վերջին օրերին ներկայացվել է ԱՄՆ-ին։
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը կալանավորվել է երկու ամսո…

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը կալանավորվել է երկու ամսով։
    «Արմենպրես»-ի փոխանցմամց՝ այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
    Արթուր Ավանեսյանը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ: Նրա փաստաբանները հայտնել են, որ նա չի ընդունում մեղադրանքները։
    Նույն վարույթի շրջանակներում ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս երեք համակիրներ։
  • Համաշխարհային քաղաքականության համաժողովի շրջանակում «ԵՄ-ն որպես ռազմավարական գոր…

    Համաշխարհային քաղաքականության համաժողովի շրջանակում «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր» թեմայով պանելային քննարկման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոստանյանը նշել է, որ աշխարհում իրավիճակը վերջին տարիներին զգալիորեն փոխվել է, և ներկայումս ձևավորվել է ավելի բարդ միջավայր, որտեղ ավանդական մոտեցումները միշտ չէ, որ գործում են։