Category: Armen Press

  • ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում տեղի է ունեցել Մալխաս և Ռոման Ամոյանների …

    ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում տեղի է ունեցել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Հիմնարկեքի պաշտոնական արարողությունը մասնակցել են նաև աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը և աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը։
    Ռոման Ամոյանն իր խոսքում ընդգծել է մարզադպրոցի կարևորությունը համայնքի համար։
    «Մեր մարզը իրոք մարզադպրոցի կարիքն ուներ։ Մեր երեխաները դժվար էին գալիս քաղաք մարզումների։ Հուսով եմ, որ այս դահլիճը կառուցելուց հետո լավ կմարզվեն, մենք էլ անպայման հետևողական կլինենք»,- ասել է նա՝ հավելելով, որ մշտապես կապ են ունեցել գյուղի հետ և այժմ այդ կապը կուժեղանա։
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ մարզադպրոցի կառուցումը պետության կողմից գնահատանք է մարզիկների վաստակի նկատմամբ։
  • Հայաստանի մարզերում և Երևանում մեկնարկել են «Մենք ենք մեր պետությունը» խորագրով …

    Հայաստանի մարզերում և Երևանում մեկնարկել են «Մենք ենք մեր պետությունը» խորագրով Քաղաքացու օրվան նվիրված տարբեր միջոցառումներ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Ամիրյան փողոցում բացվել է գաստրոֆեստ, որտեղ Հայաստանի քաղաքացիներն ու զբոսաշրջիկները հնարավորություն ունեն համտեսելու և բացահայտելու հայկական գաստրո մշակույթը։
    Ցուցահանդեսում զբոսնում և քաղաքացիների հետ շփվում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ քաղաքացին կամ քաղաք…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ քաղաքացին կամ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդը, պետության Աստվածն է։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը նշել է Մարալիկում՝ Քաղաքացու օրվան նվիրված և «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագիրը կրող դասախոսության ժամանակ։

    Քաղաքացին պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ քաղաքացին կամ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդը, պետության Աստվածն է։«Արմենպրես»-ի…

  • Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հայոց ցեղասպանության 11…

    Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին անցկացվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին։
  • Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 25-ին Հայաստանի հավաքականից հանդես կգ…

    Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 25-ին Հայաստանի հավաքականից հանդես կգան Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը։
  • Հռոմում կայացավ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին և անմեղ զոհերի հիշատակին ն…

    Հռոմում կայացավ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին և անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին հայ համայնքի անդամներ, Հռոմի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության անձնակազմը, ինչպես նաև հայ ազգի՝ իտալացի և օտարերկրյա բարեկամներ:
    Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիների հոգևորականները, որոնք կատարեցին միասնական աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
    Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակցիցը Հռոմից, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր խոսքում նշեց ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերի կարևորությունն՝ ընդգծելով հիշատակի վառ պահպանումը և դրա հիման վրա կանխարգելման ու միջազգային համագործակցության դերը։
    Դեսպանն անդրադարձավ նաև վերջին տարիներին ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ջանքերին՝ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ։
    Վլադիմիր Կարապետյանն ընդգծեց նաև տարածաշրջանում և հարևանների հետ խաղաղության հաստատման կարևորությունը՝ հայ ազգի անվտանգության և բարգավաճման տեսանկյունից:
  • Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանությ…

    Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առնչությամբ գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում՝ ընդգծելով, որ հայ լինելը մեծապես ազդել է իր աշխարհընկալման վրա։
    «Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ։Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա։ Դա իմ էության և դաստիարակության մաս է կազմում։
    Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր, և այն խորացրեց իմ կապը արմատներիս հետ այնպես, որ ես այն ամեն օր կրում եմ ինձ հետ։
    Այսօր ես աղոթում եմ հայ համայնքի, ինչպես նաև աշխարհի այն բոլոր մարդկանց համար, որոնք տառապում են, որպեսզի նրանց կյանքերը պաշտպանված լինեն, նրանց ձայները լսելի լինեն, և նրանց ցավը չանտեսվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Քարդաշյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ։
  • Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն ՝ Հայաստանը 2025թ-ին աշխարհում…

    Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն ՝ Հայաստանը 2025թ-ին աշխարհում 16-րդն է եղել տնտեսական զարգացման տեմպով։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, ներկայացնելով արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները, տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    «Եվրոպայի երկրներից զիջում ենք միայն Իռլանդիային»,-գրել է նա։
  • Ծանրորդն Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր«Արմենպրես»-ի …

    Ծանրորդն Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
    «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամները` Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը մրցեցին 86 կգ քաշային կարգում:
    Պոկում վարժությունում Էմմա Պողոսյանը բարձրացրեց 102 կգ, 105 կգ, 107 կգ: Այս ձևում Պողոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 132 կգ, 134 կգ, 141 կգ: Այս վարժությունում նա առաջինն էր: Երկամարտի 248կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձավ ԵԱ-ի չեմպիոն:
    https://www.youtube.com/watch?v=676jYtn4hdE

    Armenpress

    107 likes, 11 comments. “19-ամյա Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն”