Category: Armen Press

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապ…

    ❗️ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուղերձում ասված է.

    Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, որոնք ենթարկվեցին բռնի տեղահանության ու դաժան կոտորածների Մեծ Եղեռնի ընթացքում։ Մենք անսասան համերաշխություն ենք հայտնում յուրաքանչյուր ամերիկահայի և աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին՝ այս հիշատակի օրը, որը նվիրված է ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած կործանարար իրադարձություններին, և որոնք մինչ այսօր շարունակում են ապրել այդ համայնքների հավաքական հիշողության մեջ։
    Մարդկության պատմության այս ծանր էջը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության առանցքում գտնվող հույսի վկայություն։ Մենք հարգում ենք այն ուժն ու վճռականությունը, որ հայ ժողովուրդը դրսևորեց՝ հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունները և կերտելով ավելի լավ ապագա, որը բնորոշվում է կայուն բարգավաճմամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կանգնելու նրանց կողքին։
    Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին շարունակելու են իրենց ջանքերը՝ ուղղված ավելի անվտանգ և բարգավաճ աշխարհ կառուցելուն։ Իմ վարչակազմը ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ ստեղծելով նշանակալի հնարավորություններ հայ ժողովրդի համար և նպաստելով Հարավային Կովկասում կայուն ու երկարատև կայունության հաստատմանը։ Եվ այժմ ամերիկացիներն ու հայերը կանգնած են կողք կողքի՝ Խաղաղության խորհրդի պատմական հարթակում, միավորված մեր ընդհանուր նպատակի շուրջ՝ բացելու խաղաղության նոր դարաշրջան։
    Հայոց հիշատակի այս օրը, սգալով Մեծ Եղեռնի ողբերգության ընթացքում անմեղ զոհերի կորուստը, մենք վերահաստատում ենք մեր սրբազան կոչը` պաշտպանելու անմեղներին, խթանելու խաղաղությունը բոլոր ժողովուրդների միջև և խորին ակնածանք տածելու Ամենակարող Աստծո հանդեպ, ով մեզ պահպանում է յուրաքանչյուր փորձության և հաղթանակի ընթացքում։

  • 1915 թվականի ապրիլի 24-ը մի ամբողջ ժողովրդի ոչնչացմանն ուղղված ողբերգության սկիզ…

    1915 թվականի ապրիլի 24-ը մի ամբողջ ժողովրդի ոչնչացմանն ուղղված ողբերգության սկիզբն էր, որը խլեց մեկ միլիոնից ավելի կյանք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն։

    «Օրոր Բերժեի հետ Հայաստան կատարած իմ այցի ընթացքում մենք մասնակցեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայացած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պաշտոնական արարողություններին»,-գրել է նա՝ հավելելով, որ 111 տարի անց Ֆրանսիայի ներկայությունը Երևանում հիշատակի և հավատարմության դրսևորում է։

    Ֆրանսիայի կանանց և տղամարդկանց հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով լիազոր նախարար Օրոր Բերժեին էլ նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապը վերացական չէ։ Այն պատմական է, մարդկային և անխզելի։

    «1967 թվականից ի վեր Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն»,-գրել է նախարարը, հավելելով, որ ապրիլի 24-ին հիշելը նշանակում է հրաժարվել մոռանալուց և երբեք թույլ չտալ, որ ժխտումը կամ կեղծիքը ծաղկեն։

  • Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարություն է տարածել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպ…

    Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարություն է տարածել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ զոհերի հիշատակը
    Հայտարարությունը հրապարակվել է Կանադայի վարչապետի պաշտոնական կայքում։

    «Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, որը հայտնի է նաև որպես Մեծ եղեռն։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերին և բոլոր նրանց, ովքեր անհավանական տառապանքներ են կրել պատմության այս մութ էջերում»,-հայտարարել է Կանադայի վարչապետը։

    Նա հիշեցրել է, որ 2006 թվականին Կանադան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

    «Ճանաչման հետ մեկտեղ գալիս է նաև այն խոստումը, որ մենք երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքները, բռնությունը և վայրագությունները»,-նշել է Մարկ Քարնին։

    Նա հավելել է, որ Կանադայում ապրիլը նշվում է որպես Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս՝ ժամանակահատված, երբ պետք է մտորել անտեղյակության և հանցակցության հետևանքների մասին։

    «Ատելությանը դիմակայելու պատասխանատվությունը պատկանում է մեզ բոլորիս, և այդ պատասխանատվությունը սկսվում է հիշողությունից։ Հիշողության միջոցով մենք պարտավորվում ենք զգոն լինել, որպեսզի այս վայրագությունները երբեք չկրկնվեն»,-ընդգծել է Կանադայի վարչապետը։

  • Մարսել քաղաքում Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուի մասնակցությամբ տեղի է ու…

    Մարսել քաղաքում Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցկացված միջոցառման վերաբերյալ տեսանյութ է տարածվել Ֆրանսիայի կառավարության X-ի միկրոբլոգում։
    Արարողության ընթացքում Ֆրանսիայի վարչապետը հանդես է եկել ելույթով՝ խոսելով Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 հայերի, ինչպես նաև Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի մասին, որոնք իրենց ապաստանն ու հայրենիքն են գտել Ֆրանսիայում՝ մասնավորապես Մարսելում և ֆրանսիական այլ քաղաքներում՝ կարողանալով պահպանել սեփական մշակույթը, լեզուն և ավանդույթները։
    Նա նաև հիշեցրել է 20-րդ դարի սկզբի ֆրանսիացի գործիչների՝ քաղաքական հասարակական գործիչ Ժան Ժորեսի, Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոյի, գրող, ակադեմիկոս Անատոլ Ֆրանսի, ինչպես նաև այլ գործիչների հայտարարությունները հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության ղեկավարության իրագործած ոճրագործության վերաբերյալ։
  • Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ այցելել ե…

    Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդ են այցելելու վերաբերյալ դեսպանները հրապարակումներ են կատարել։
    «ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերի հիշատակին»,-հայտնել են ԱՄՆ դեսպանությունից:   
    Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը՝ ծաղիկներ խոնարհելով զոհերի հիշատակին։ 
    «1914–1921 թվականներին հայերի նկատմամբ իրականացված կոտորածներն ու այլ հանցագործությունները սարսափելի ողբերգություն էին։
    Կարևոր է հիշել բոլոր  զոհերին ու տուժածներին՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի և տարածաշրջանի խաղաղ ու կայուն ապագայի ուղղությամբ»,-հայտարարել Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը։
    Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ Ծիծեռնակաբերդ է այցելել նաև ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպան Էրիկ Դե Մույնքը։
    «Այս հիշատակման պահը մեզ ստիպում է խորհել անցյալի մասին և վերահաստատել մեր համատեղ հանձնառությունը մարդկային արժանապատվությանն ու երկխոսությանը»,-գրել է Բելգիայի դեսպանը։
    Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդ է այցելել նաև ՀՀ-ում Շվեդիայի դեսպան էվա Սունդքուիսթը։  
    https://armenpress.am/hy/article/1248425

    Մի շարք երկրների դեսպաններ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

    Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց…

  • Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի ու հարգանքի միջոցառո…

    Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի ու հարգանքի միջոցառումներ են կազմակերպվել Շիրակի մարզի բոլոր համայնքներում:
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 24-ին ընդ…

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 24-ին ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյին։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։
    Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
    «Բարձր ենք գնահատել երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և ընդգծել դրա շարունակական խորացման կարևորությունը»,– գրել է Հայաստանի պաշտպանության նախարարը։
  • Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղադրված…

    Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղադրված խաչքարի մոտ ոգեկոչվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։
    Նշվում է, որ ծաղկեպսակների զետեղման արարողությանը հաջորդել է Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգը։
  • Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վի…

    Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Նիդերլանդների դեսպանությունը։
    «Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915-1917 թվականներին հայերի նկատմամբ իրականացված զանգվածային ոճրագործությունը: Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը նախնիների կրած տառապանքների համար։ Միանում ենք հայերին և խոնարհվում այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի և վերապրողների առաջ»,-նշել է դեսպանը։
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցու…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։

    «Ապրիլի 24-ին Հանրապետությունը հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք է մատուցում դրա զոհերի հիշատակին։ Սա հնարավորություն է՝ հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի և ֆրանսիացի ժողովրդին հայերի հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Մակրոնը։