Category: Armen Press

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիակա…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին` Մալաքե Թաուսի տոնի առիթով։

    Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով։Եզդիական համայնքը մեծ հարգանք և սեր է վայելում Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի եզդիները հայտնի են ազգային ինքնությանը, աշխատանքին, ավանդույթներին, Հայաստանի Հանրապետությանն իրենց նվիրվածությամբ և մեր պետական ինքնության կարևոր մաս են՝ հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում ապրող ամենամեծ էթնիկ խմբերից մեկը։Մեր Կառավարության ցանկությունն է, որ Հայաստանի եզդիների հաջողությունները շարունակաբար մեծանան։ Մենք մեծածավալ ներդրումներ ենք անում նաև եզդիաբնակ բնակավայրերում՝ ցանկանալով, որ ինչպես Հայաստանի Հանրապետության մնացած հատվածներում, կրթությունը լինի հասանելի և որակյալ, ենթակառուցվածքները լինեն պատշաճ մակարդակի, համայնքային, մշակութային կյանքը զարգանա, բարեկեցությունն աճի։ Այսօր՝ կիսելով բոլորիդ ուրախությունը, մենք  արձանագրում ենք, որ պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև Հայաստանի եզդիական համայնքի հոգսերը և աջակցել ձեր խնդիրների լուծմանը, իրականացնել նոր ծրագրեր՝ ուղղված  լեզվի, մշակույթի, եզդիական համայնքի ազգային դիմագծի պահպանմանը և զարգացմանը:Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,Թող գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների հետ Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ ու արգասաբեր, հաջողությունների, երջանկության ու առատության տարի։ Սիրում եմ բոլորիդ։ Շնորհավոր Մալաքե Թաուս:

  • Քաղաքական մեկնաբան Սագօ Արեանը կարծում է, որ մերձավորարևելյան զարգացումներն ընկա…

    Քաղաքական մեկնաբան Սագօ Արեանը կարծում է, որ մերձավորարևելյան զարգացումներն ընկալելու համար անհրաժեշտ է խորությամբ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում, մասնավորապես, Լիբանանում, որովհետև այդ երկիրն ամբողջ տարածաշրջանի տեղաշարժերի հանգուցակետն է։
    «Արմենպրես»-ի փոդքաստի թողարկման շրջանակում Սագօ Արեանն անդրադարձավ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին և այդ ամենի համատեքստում վերլուծեց, մասնավորապես, Լիբանանում առկա իրավիճակը։

    Նույնիսկ խաղի կանոններ թելադրողները Մերձավոր Արևելքի համար չունեն հստակ ծրագիր. փորձագիտական վերլուծություն

    Քաղաքական մեկնաբան Սագօ Արեանը կարծում է, որ մերձավորարևելյան զարգացումներն ընկալելու համար անհրաժեշտ է խորությամբ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում, մասնավորապես,…

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 14-ին Բրյուսելում հանդիպել է պաշտպանության…

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 14-ին Բրյուսելում հանդիպել է պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
    Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման ակտիվ դինամիկան։
    Արարատ Միրզոյանը և Անդրիուս Կուբիլիուսը մտքեր են փոխանակել վերջին շրջանում զարգացող՝ անվտանգային ու պաշտպանական ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է, որ ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ՀՀ արձանագրած նշանակալի առաջընթացը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը համագործակցության նոր տեսլական և հնարավորություններ են ձևավորել։
    Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումների, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի օրակարգային հարցերի։
    ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքները։

    https://cdn4.telesco.pe/file/758dff0788.mp4?token=B79Q3Law9F9uEARQC1l4Mur1XjEDXgLWsdzTbQLll-5csYBw9cXPyogHfMLs4Em_Vu2O1jCzo8dyF9foaPrw8PQO8ktRhzZMERoVyT94WGzj-WZMxV9BzzjvI2L1ENfIYJ3yeQ-kHy-SOCS_QLeZu6J4RtkMF9Zsxo2m9ZqDWiPtrnFrbBi1aTI8VtRFo7dUXIkZCCkjCox96RNx-YIZdzvpha05_18uwYgtJkW2IGKx6qINQ-_A4FtTyE4uFKCxELLVRT8FxZ3zayk6IRyII7TauYANH5sqRhpnrYGQiLy1U4GCCugI9DPIe5u4ExbDPGyWLzPTmcCCpqfvY29Eqg

  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Հայաստանի ազգային պա…

    ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու հայկական և միջազգային գեղանկարչության հարուստ հավաքածուներին։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից, նշելով, որ Դեյվիդ Ալենը դիտարկել է պատկերասրահի հայկական հավաքածուն, որտեղ տեղ են գտել մեծանուն նկարիչների, այդ թվում՝ Սարյանի, Այվազովսկու և Սուրենյանցի կտավները։
    Նա շրջել է նաև որմնանկարների սրահում՝ ծանոթանալով հայկական գեղանկարչության և պատկերային արտահայտչամիջոցների զարգացման ուղուն։
  • Հայաստանի մի շարք մարզերում ապրիլի 15-ի լուսադեմին սպասվում է ջերմաստիճանի կտրու…

    Հայաստանի մի շարք մարզերում ապրիլի 15-ի լուսադեմին սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և ցրտահարություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
    «Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-4 աստիճան ցուրտ»,- գրել է նա։
  • Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 13-ին իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակ…

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 13-ին իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ տեղի ունեցած բանակցությունները և հրադադարի համաձայնագրի հեռանկարները։
  • Պարույր Սևակի նորակառույց կրթահամալիրում վարչապետ Փաշինյանը հանդես է գալիս ելույ…

    Պարույր Սևակի նորակառույց կրթահամալիրում վարչապետ Փաշինյանը հանդես է գալիս ելույթով
    https://www.youtube.com/watch?v=nbdgUiwP910

    Պարույր Սևակի նորակառույց կրթահամալիրում վարչապետ Փաշինյանը հանդես է գալիս ելույթով․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 14-ին հյուրընկ…

    Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 14-ին հյուրընկալել է ԱԺ ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու հայտ ներկայացրած և նման մտադրություն ունեցող բոլոր կուսակցություններին/դաշինքներին։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՀ-ից հայտնում են, որ մասնակիցներին ողջունել է Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և հայտնել, որ նման նախաձեռնության նպատակը ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններին/դաշինքներին ԿԸՀ ներդրած թվային նոր գործիքակազմերը ներկայացնելն է։
    Ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները, դաշինքները մինչ ապրիլի 23-ը պետք է էլեկտրոնային եղանակով դիմեն հանձնաժողովին, որպեսզի ստանան օգտահաշիվ։ Այն հնարավորություն է ընձեռում քաղաքական ուժին իր անհատական օգտահաշվում ներբեռնել ընտրողների ցուցակները, նախընտրական ծրագիրը, կուսակցության և թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը և այլ տեղեկատվություն։
    ԿԸՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը ներկայացրել է օգտահաշվի տեխնիկական հնարավորությունները։
    ԿԸՀ Վերահսկիչ վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը իրազեկել է հրավիրյալներին, որ կուսակցության/դաշինքի, ինչպես նաև թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելու պարագայում, օրենսդրական փոփոխությունների հետևանքով, սահմանվել է վարչական պատասխանատվություն։
    ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն մտադիր է ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի վստահված անձանց դասընթացավարների համար դասընթաց իրականացնել։
    Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, ով պատասխանել է ներկաների՝ օրենսդրությանն առնչվող հարցերին։
  • Հայաստանում ապրիլի 14-ին մեկնարկում է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատ…

    Հայաստանում ապրիլի 14-ին մեկնարկում է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ 
    «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ բավական հագեցած ծրագիր է սպասվում, լինելու է երկու տասնյակից ավելի ներկայացում։
    https://armenpress.am/hy/article/1247311

    Մեկնարկում է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը

    Հայաստանում ապրիլի 14-ին մեկնարկում է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և…

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար …

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադին։
    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգին և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացմանը վերաբերող հարցերի։
    Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շուրջ։
    Կողմերը կարևորել են ակտիվ քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնումը։