Category: Armen Press

  • Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն այժմ երկխո…

    Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն այժմ երկխոսության շարունակությունը կախված է իրանական կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ի հետ հարցազրույցում։
    «Չէի ասի, թե (բանակցություններում) ամեն բան վատ է ընթացել։ Շատ բաներ լավ են ընթացել։ Մեծ առաջընթաց է գրանցվել», — ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն հստակ ասել է՝ որտեղ կարող է ճկունություն ցուցաբերել և ինչ հստակ պայմանների ապահովման դեպքում կարող է համաձայնության հասնել։
    Վենսը նաև դրական է համարել նման բարձր մակարդակով Իրանի հետ բանակցությունները։
    «Գլխավոր հարցն այն է՝ արդյոք իրանական կողմը բավարար ճկունություն կցուցաբերի, արդյոք կընդունի այն կարևոր կետերը, որոնք մենք պետք է տեսնենք, որպեսզի առաջ գնանք», — ասել է նա։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել կառավարության որոշմա…

    ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն ավելի ճկուն և արդար դարձնելը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես մանրամասնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից, նախատեսվում է տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնականին մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն դարձնել երկու տարի։
    Ըստ գերատեսչության՝ սա հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել գործնական քննությանը պատրաստվելուն, ինչպես նաև կմեղմացնի ժամկետային սահմանափակումների խնդիրը։
    Նոր կարգով հստակեցվում է նաև տեսական քննության բովանդակությունը․ թեստերում ընդգրկվելու են միայն այն կարգին կամ ենթակարգին վերաբերելի հարցերը, որի համար քաղաքացին հանձնում է քննությունը։ Փոփոխությունը թույլ կտա` քննությունը դարձնել ավելի նպատակային։
    Նշվում է, որ փոփոխությունները հանդիսանում են Ներքին գործերի նախարարության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման հանձնառության հերթական դրսևորումը։
    Ակնկալվում է, որ կարգավորման ընդունումը կբարձրացնի վարորդական վկայական ստանալու գործընթացի արդյունավետությունը, քննությունները կկազմակերպվեն ավելի արդար և ճկուն, ինչպես նաև կապահովվի իրավական հստակություն։
  • ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճան…

    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։
    Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
    Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի 7 կմ թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրին առնչվող հարցերը։ Կառավարման խորհրդի քննարկմանն են ներկայացվել մրցույթի գնահատման արդյունքները, որոնք արժանացել են հավանության:
    Միաժամանակ, անդրադարձ է կատարվել նաև Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքներին։
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հանձնարարվել է անցնել մրցութային գործընթացի հաջորդ փուլ՝ ապահովելով ֆինանսական առաջարկների բացումը, դրանց գնահատումը և հաղթող ընկերության վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։
    Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը քննարկված հարցերի վերաբերյալ կատարել է մի շարք դիտարկումներ և տվել համապատասխան հանձնարարականներ։
  • ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 13-ին Ազգային ժողովի ընտրություններո…

    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 13-ին Ազգային ժողովի ընտրություններում առաջադրման փաստաթղթեր չի ստացել:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
  • Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կատարի…

    Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին:
    Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Կատարի միջև բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման կարևորությունը, որը ՀՀ Կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթություններից է:
    Վահե Հովհաննիսյանը և Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև կրկնակի հարկումը բացառելու մասին» համաձայնագիրը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում գործարար կապերի ակտիվացման համար:
    Ներկայումս երկու երկրների միջև նախատեսվում է խորացնել համագործակցությունը ներդրումային ոլորտում, ինչպես նաև ապահովել գիտելիքի ու փորձի փոխանակում էներգետիկայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և թվային տրանսֆորմացիայի ուղղություններով:
  • Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի Ար…

    Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեին:
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը ողջունել է Օդրա Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան:
    Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի, տարածաշրջանային զարգացումների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
  • Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյ…

    Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն առաջիկա Եվրոպայի առաջնությանը հավաքականը ներկայացնում է երիտասարդացված կազմով:

    «Եվրոպայի առաջնությունից առաջ մենք անցել ենք նախապատրաստական փուլեր` հավաքներ ու միջազգային մրցաշարեր, որոնք անցնել են շատ նորմալ: Նորմալ վիճակում ենք մոտենում մրցաշարին` Եվրոպայի առաջնությանը: Հիմա արդեն մրցաշարի ժամանակ կտեսնենք, թե ով, ինչպես իր գիտելիքները կարող է դրսևորել մրցագորգում: Երիտասարդներին փորձի հնարավորություն ենք տալիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Բաբալարյանը:

    Վերջինիս խոսքով` Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի միայն առաջիկա Եվրոպայի առաջնությունը, քանի որ նոր է վիրահատությունից վերականգնվում:

  • Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչը կապված է Հայ…

    Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    «Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից: Բայց, ըստ էության, այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ և իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաև, որ արտահանումներ ևս հնարավոր է իրականացնել երկաթուղով, իհարկե, Վրաստանի տարածքով, մինչ մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIPP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք: Սա շատ կարևոր է և քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն՝ դա և՛ ներմուծման, և՛ արտահանման հուսալի ուղի է»,-ասել է վարչապետը։
    Վարչապետը նշել է, որ 2018 թվականից մինչ օրս, իրական գնահատականներով, Հայաստանի համախառն ներքին արդյունքը 53%-ի աճ է ունեցել և մեր երկրի տնտեսությունը հասել մի կետի, որտեղ արդեն բիզնես-բիզնես, պետություն-բիզնես, պետություն–աշխատող, աշխատող–գործատու հարաբերությունները պետք է զարգանան նորովի։ Այս առումով, վարչապետը կարևորել է այսօրվա հանդիպումը՝ նմանատիպ հարցեր քննարկելու, գործարարների նկատառումները լսելու համար։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործարարների հետ։h…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործարարների հետ։
    https://www.youtube.com/watch?v=hMN3Rrc5tW0

    Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ

    Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ:
    #news #armenia #armenpress #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական…

  • «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հայկական կողմը բազմիցս բարձրաձայ…

    «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է գերիների և պահվող անձանց խնդիրը՝ այն դիտարկելով որպես խաղաղության գործընթացի կարևոր բաղադրիչ։
    Այս մասին հայտարարեց Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանն՝ ամփոփելով 2026 թվականի ապրիլի 10-12-ը Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի ունեցած հանդիպման արդյունքները։
    Մամուլի ասուլիսի ընթացքում նա նշեց, որ նախաձեռնության հանդիպումների ընթացքում հայկական պատվիրակության անդամները հետևողականորեն ընդգրկել են այդ հարցը քննարկումների օրակարգում։
    «Մենք խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին ոչ մեկ անգամ։ Պատվիրակության անդամներից շատերը իրենց ելույթներում ներառել են այս խնդիրը»,-ասաց Սուլթանյանը։
    Նրա խոսքով՝ հայկական կողմը շեշտել է, որ գերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի ներկայիս տրամաբանության մեջ և դրա լուծումը կարևոր նախապայման է առաջընթացի համար։
    «Շեշտել ենք, որ խաղաղության գործընթացը առաջ է անցել, և այս հարցերը պետք է լուծվեն, որպեսզի ավելի երաշխավորված լինի գործընթացի առաջընթացը»,-նշեց նա։
    Սուլթանյանը տեղեկացրեց, որ քննարկումների ընթացքում բարձրացվել է նաև անհայտ կորածների խնդիրը՝ ընդգծելով, որ համապատասխան հանձնաժողովի աշխատանքները չեն ընթանում ցանկալի արագությամբ։
    Միաժամանակ նա նշեց, որ ադրբեջանական կողմը ևս ներկայացրել է իրեն մտահոգող հարցերը, սակայն ընդգծել է, որ նախաձեռնության նպատակն առաջին հերթին փոխադարձ լսելու և հասկանալու միջավայր ձևավորելն է։
    «Երբ լսում ես դիմացի կողմի ընկալումները, ավելի հեշտ է հասկանալ խնդիրը և մոդելավորել իրատեսական լուծումներ»,-ասաց Սուլթանյանը։
    Նրա գնահատմամբ՝ վստահության ամրապնդումը կարող է նպաստել, որպեսզի նման հումանիտար հարցերը հետագայում լուծվեն ավելի արդյունավետ և չդառնան քաղաքական ճնշման գործիք։