Category: Armen Press

  • Հայաստանը կարող է օգտվել օդային երթուղիների վերաձևումից և դառնալ տարանցիկ փոքր հ…

    Հայաստանը կարող է օգտվել օդային երթուղիների վերաձևումից և դառնալ տարանցիկ փոքր հաբ. տնտեսագետ
    Հայաստանի տնտեսությունում արդեն իսկ զգացվում է Մերձավոր Արևելքում և Իրանում ավելի քան մեկ ամիս շարունակվող ռազմական դիմակայության ազդեցությունը, որը դրսևորվում է ոչ միայն որոշակի խնդիրների, այլև ձևավորվող նոր հնարավորությունների տեսքով՝ պարունակելով, իհարկե, նաև հնարավոր ռիսկեր:
    Նշմարվող հեռանկարների ու տնտեսական «ստորջրյա խութերի» մասին է «Արմենպրես»-ի հարցազրույցը տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանի հետ:
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգ…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Հայաստանում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայթինին և դեսպանության ներկայացուցիչներին։
    Կողմերը փոխանակել են տեղեկատվություն վիճակագրության, միմյանց երկրներում ոլորտային նոր զարգացումների մասին, խոսեցին միմյանց ժողովուրդների ճամփորդական նախասիրությունների, հյուրընկալության և ծառայությունների բնագավառում առկա խնդիրների մասին։
  • Մոլդովայի խորհրդարանն ԱՊՀ-ն լքելու վերաբերյալ որոշում է ընդունել:…

    Մոլդովայի խորհրդարանն ԱՊՀ-ն լքելու վերաբերյալ որոշում է ընդունել:
  • Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համա…

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ և հանդես եկել բանախոսությամբ՝ «Զարգացման հեռանկարներ, խաղաղություն, ապաշրջափակում և «TRIPP» նախագիծ» խորագրով։
    Բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահը անդրադարձել է Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններին, տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությանը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Նա ներկայացրել է նաև «TRIPP» նախագծի նպատակներն ու հնարավորությունները՝ ընդգծելով դրա նշանակությունը տարածաշրջանային կապերի խորացման և տնտեսական զարգացման խթանման գործում։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել միջնադա…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրության բացմանը։
  • ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու մեջ. Հակա…

    🔴 ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե
    Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցրած անձը տնտեսվարողների օգտին ապօրինի գործողության և անգործության համար ստացել է խոշոր չափերի, ընդհանուր՝ 10.500 ԱՄՆ դոլար և 3.000.000 ՀՀ դրամ կաշառք:

    «Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը հասարակական կազմակերպությունում իրականացվող հարկային ստուգումը ՀԿ-ի օգտին անցկացնելու և առկա խախտումները չարձանագրելու համար կազմակերպության տնօրենից ընդունել է խոշոր չափերով՝ 8.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու առաջարկը: Արդյունքում՝ հարկային տեսուչը տնօրենից 2025 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսերին մաս-մաս ստացել է կաշառքի ընդհանուր գումարից 6000 ԱՄՆ դոլարը։
    Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձը մեկ այլ ընկերությունում իրականացվող ստուգման ընթացքի մասին տեղեկացրել է նշված ընկերության տնօրենին և առկա խախտումները չարձանագրելու, ստուգումը հօգուտ ընկերության ավարտելու համար ՍՊԸ տնօրենից պահանջել է խոշոր չափերի՝ 2.500 ԱՄՆ դոլար կաշառք»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

  • ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 26-ին ստացել է Ազգային Ժողովի նախագահ…

    ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 26-ին ստացել է Ազգային Ժողովի նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարել են:
    ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ԿԸՀ-ն ապրիլի 2-ի նիստում Ազգային Ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը տվել է ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Սամվելի Աքմաքչյանին։
  • Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանից Երևան տանող ենթակառո…

    Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանից Երևան տանող ենթակառուցվածքների վիճակին
    Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և «Կարգո» համալիրից դեպի Երևան տանող ճանապարհահատված։
    ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արայիկ Հարությունյանը տեղում ծանոթացել է ենթակառուցվածքների վիճակին և խնդիրներին։
  • Իրանի զինված ուժերը գրոհել են ամերիկացի զինծառայողների տեղակայման վայրերի վրա Բա…

    Իրանի զինված ուժերը գրոհել են ամերիկացի զինծառայողների տեղակայման վայրերի վրա Բահրեյնի մայրաքաղաքից ոչ հեռու՝ կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

    «Գրոհի են ենթարկվել ամերիկյան ահաբեկչական բանակի տեղակայման վայրերը Մանամա քաղաքի մերձակայքում», — ասվում է տեքստում, որից հատված է մեջբերել Tasnim լրատվական գործակալությունը:

    ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ գործողության հետևանքով «սպանվել և վիրավորվել են» տասնյակ ամերիկացի զինծառայողներ:

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ լրագրողն…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։
    Մակրոնն, անդրադառնալով Թեհրանի միջուկային ծրագրին, նշել է, որ պատերազմը չի ապահովում «միջուկային խնդրի երկարատև լուծում»։
    Նա նաև Հորմուզի նեղուցը վերաբացելու նպատակով ռազմական գործողության մասին խոսակցությունները որակել է անիրատեսական։
    «Որոշ մարդիկ պաշտպանում են Հորմուզի նեղուցը ռազմական գործողության միջոցով ազատելու գաղափարը, դիրքորոշում, որը երբեմն արտահայտում է Միացյալ Նահանգները, չնայած այդ դիրքորոշումը փոփոխվել է», — ասել է Մակրոնը։
    Ճապոնիա կատարած այցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 2-ին երկօրյա պետական այցով ժամանել է Հարավային Կորեա։
    Կորեայի Հանրապետության նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ նախատեսված է հանդիպում երկրի նախագահ Լի Չժե Մյոնի հետ։ Երկու առաջնորդները կստորագրեն մի քանի փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված համագործակցության ամրապնդմանը։