Category: Armen Press

  • Սպորտի միջազգային օրը կնշվի լայնամասշտաբ միջոցառումներովhttps://www.youtube.com/…

    Սպորտի միջազգային օրը կնշվի լայնամասշտաբ միջոցառումներով
    https://www.youtube.com/live/7pj3oCug994?si=3RSIt8cwfOQopzg-

    Սպորտի միջազգային օրը կնշվի լայնամասշտաբ միջոցառումներով

    Ծանրամարտի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանի, Women of Armenia Network-ի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանի ասուլիսը։
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.fac…

  • Հայաստանի գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-ր…

    Հայաստանի գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:
  • Առնվազն չորս պետական ծառայող է ձերբակալվել  Իրանի հյուսիսի Բաբոլսեր քաղաքում: Ին…

    Առնվազն չորս պետական ծառայող է ձերբակալվել  Իրանի հյուսիսի Բաբոլսեր քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը:
    Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջ: Թե հատկապես ինչ գործողությունների մեջ են մեղադրվում պետական ծառայողները,  չի նշվում:
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նի…

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով։

    Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով։Այս տոնը խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը եւ ցանկանում եմ, որ այն ՀՀ քաղաքացի ասորիներին բերի ուրախություն, սեր եւ երջանկություն:
    Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ ձեռնարկների, հաջողությունների, լիության և բարեկեցության տարի:Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, նաեւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքով մեր պետության զարգացմանն ուղղված ձեր ջանքերի, աշխատանքի եւ արարման համար։Շնորհավոր Հաբ-Նիսան

  • Իրանի կողմից կենտրոնական Իսրայելի վրա բալիստիկ հրթիռային հարձակման հետևանքով վիր…

    Իրանի կողմից կենտրոնական Իսրայելի վրա բալիստիկ հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ, այդ թվում՝ մի երիտասարդ աղջիկ, որը ծանր վիճակում է։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Times of Israel-ը։
    Մասնավորապես, հայտնի է, որ բուժօգնություն է ցուցաբերվել 11-ամյա աղջկա, որը ծանր վիճակում է բեկորային հարվածից հետո։ Պայթյունից տուժել են նաև 36-ամյա մի կին և 13-ամյա տղա։
    Եվս 11 մարդ ավելի մանր վնասվածքներ է ստացել։
    Իսրայելը հայտնել է, որ իրանական հրթիռը կրել է կասետային ռումբի մարտագլխիկ։
  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 31-ին հայտարարություն էր տարածե…

    🔴 Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 31-ին հայտարարություն էր տարածել՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր «1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
    Հարց. Ի՞նչ մեկնաբանություն ունեք Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ 2026թ. մարտի 31-ի հայտարարության կապակցությամբ:
    Պատասխան.

    Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով:
    Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների և հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս մասին նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Վաշինգտոնում, որտեղ 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի 5-րդ կետում հստակ խոսվում է երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու և մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո երկու ժողովուրդների համար բարիդրացիական հարաբերություններ սկսելու հնարավորության մասին:

  • Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 1-ին կարևոր հայտարարությամբ հանդ…

    Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 1-ին կարևոր հայտարարությամբ հանդես կգա՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի իր էջում հայտնել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիթը։

    «Վաղը (խմբ․՝ ապրիլի 1-ին) երեկոյան, ժամը 21:00-ին նախագահ Թրամփը ուղերձով կդիմի ժողովրդին՝ Իրանի վերաբերյալ կարևոր նորություններ հաղորդելու նպատակով»,- գրել է խոսնակը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

    Նախագահ Թրամփը մարտի 31-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Իրանի վրա իր ռազմական հարձակումները երկու-երեք շաբաթվա ընթացքում։

  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում արդեն մոտ 420 պայմանագիր …

    Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում արդեն մոտ 420 պայմանագիր է կնքվել բժշկական տարբեր կազմակերպությունների հետ։
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը՝ անդրադառնալով հարցին, թե քանի մասնավոր բժշկական հաստատություններ են ապահովագրության շրջանակներում համագործակցություն հաստատել։

    «Ապահովագրության շրջանակներում ընդհանրապես նշանակություն չունի, թե բուժհիմնարկը ինչ կազմակերպաիրավական տեսակ ունի՝ պետական, մասնավոր, թե համայնքային։ Մենք համագործակցում ենք բոլոր կազմակերպաիրավական տեսակներ, ցանկացած սեփականության ձև ունեցող բժշկական կազմակերպությունների հետ, որովհետև մեզ համար կարևոր է, որ նրանք ապահովեն այն հիմնական պահանջները, պայմանները, որոնք մենք սահմանում ենք։ Դրանք և՛ մեր շահառուների սպասարկմանը վերաբերող, և՛ ընդհանուր նրանց ֆինանսական վիճակի, կադրային հագեցվածության սարքավորումներին, և՛ այլնին վերաբերող պահանջներն են, որոնք բաց և հրապարակային տեղադրել ենք։ Ցանկացած բժշկական կազմակերպություն՝ լինի ՓԲԸ, ՊՈԱԿ, ՀՈԱԿ, թե ԱՁ, եթե բավարարում է այդ պայմաններին և կարող է մատուցել այն ծառայությունները, որոնք պատրաստվում ենք ձեռք բերել մեր շահառուների համար, ապա կարող է դիմել, և որոշակի ստուգումներ անցնելուց հետո պայմանագիրը համարվում է հաստատված։ Այնուհետև, նրանց անվանումը և այն ծառայությունները, որոնք նրանք կարող են մատուցել, հրապարակվում է մեր կայքէջում, և մեր քաղաքացիները կարող են տեսնել, թե որ բուժհիմնարկում ինչպիսի ծառայություններից կարող են օգտվել»,- մանրամասնեց Խարազյանը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև դեղատներին։

  • ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում ՀՀ օրհներգի…

    ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում ՀՀ օրհներգի հնչյունների ներքո կայացել է նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը։
    Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը։

    ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

  • Ռուսական «Անատոլի Կոլոդկին» տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում։ Ինչպես …

    Ռուսական «Անատոլի Կոլոդկին» տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում։
    Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են Կուբայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից։
    Նավը տեղափոխում էր մարդասիրական օգնություն, որը բաղկացած էր 100 000 տոննա հում նավթից։
    «Նավն արդեն բեռնաթափվել է», — հայտնել են ռուսական դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունից։