Category: Armen Press

  • Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է հայտնել Հայաստան…

    Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 1-ին նախատեսված հանդիպման ձևաչափի վերաբերյալ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Ria Novosti գործակալությունը, լրագրողների հետ զրույցում Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ ապրիլի 1-ին կկայանա հայ-ռուսական բանակցություններ, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն երկկողմ օրակարգի, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացման հետ կապված հարցեր։
    «Դրանից հետո երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, շփումները կշարունակեն դեմ առ դեմ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով»,- ասել է Պեսկովը։
  • Երբ Կատակում են դատավորներըhttps://www.youtube.com/watch?v=NefnFg2QsD0Երբ Կատակո…

    Երբ Կատակում են դատավորները
    https://www.youtube.com/watch?v=NefnFg2QsD0

    Երբ Կատակում են դատավորները

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Կանադայի ֆինանսների նախարա…

    Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Կանադայի ֆինանսների նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնն այս շաբաթ կայցելի Չինաստան։ Այցի նպատակն է ամրապնդել ռազմավարական և տնտեսական կապերը։ ՉԺՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ այցը տեղի կունենա ապրիլի 1-4-ը։
  • Ապրիլ ամսվա կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն ապրիլի 1-ին՝ արդեն իսկ բարձրաց…

    Ապրիլ ամսվա կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն ապրիլի 1-ին՝ արդեն իսկ բարձրացված չափերով,բացառապես անկանխիկ եղանակով
    Այս մասին հայտնել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
    «Մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը․կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն այսօր` ապրիլի 1-ին, արդեն իսկ բարձրացված չափերով`բացառապես անկանխիկ եղանակով: Միաժամանակ հայտնում ենք, որ մինչև ապրիլի 1-ը հենաշարժողական և այլ խնդիրներ ունեցող քաղաքացիների մեծ մասի դեպքում բանկային քարտերի առաքումներն արդեն իսկ իրականացված են:
    Այդուհանդերձ կան քաղաքացիներ, որոնց հետ որևէ ձևով հնարավոր չի եղել կապ հաստատել` բանկային քարտը առաքելու համար: Այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն ստացել իրենց բանկային քարտերը, կարող են զանգահարել 114 զանգերի կենտրոն կամ իրենց տվյալները ուղարկել 114@socservice.am էլ. հասցեին` նշելով հետադարձ կապի միջոցը»,– գրել է նախարարն՝ ընդգծելով, որ իրենց բանկային քարտերը դեռևս չստացած կենսաթոշակառուների և նպաստառուների քարտերի առաքումը կիրականացվի առաջիկա օրերի ընթացքում:
  • Իրաքը սկսել է նավթ արտահանել Իրաքի և Սիրիայի միջև գտնվող Ալ Վալիդ սահմանային անց…

    Իրաքը սկսել է նավթ արտահանել Իրաքի և Սիրիայի միջև գտնվող Ալ Վալիդ սահմանային անցակետով
    Այս մասին իրաքյան INA լրատվական գործակալությանը հայտնել է Ալ Վալիդ շրջանի ղեկավար Մուջահիդ ադ Դուլեյմին։

    «Այսօր տեղի է ունեցել Իրաքի և Սիրիայի միջև գտնվող Ալ Վալիդ սահմանային անցակետի փորձնական բացումը՝ նավթատարների մուտքի համար», — ասել է ադ Դուլեյմին։

    Նրա խոսքով՝ ներկայում Սիրիայի տարածք մուտքի է սպասում ավելի քան 150 նավթատար։ Դրա հետ մեկտեղ Իրաքի իշխանությունները հույս ունեն, որ այս անցակետով օրական միջին հաշվով կանցնի առնվազն 500 ավտոցիստեռն։

  • Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինային է ուղարկել 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված…

    Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինային է ուղարկել 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտներից։ Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը Կիև կատարած այցի ընթացքում։

    «Մենք Կիևին ենք տրամադրում լրացուցիչ 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից», — ասել է Կալասը։

    Նա հայտարարել է, որ իրենք պետք է խստացնեն պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ վերջ տալու ռուս-ուկրաինական պատերազմին։

    «Այս պատերազմն ավարտելու ճանապարհը Մոսկվայի հետ առճակատումն է, այլ ոչ թե նրան պարգևատրելը։ Ոչ թե պատժամիջոցների թուլացումը, այլ դրանց խստացումը։ 20-րդ փաթեթը պատրաստ է, և մենք ավելի կձգենք ցանցը՝ հատկապես Ռուսաստանի ստվերային նավատորմի շուրջ»,- ասել է Կալասը։

  • Սպորտի միջազգային օրը կնշվի լայնամասշտաբ միջոցառումներովhttps://www.youtube.com/…

    Սպորտի միջազգային օրը կնշվի լայնամասշտաբ միջոցառումներով
    https://www.youtube.com/live/7pj3oCug994?si=3RSIt8cwfOQopzg-

    Սպորտի միջազգային օրը կնշվի լայնամասշտաբ միջոցառումներով

    Ծանրամարտի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանի, Women of Armenia Network-ի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանի ասուլիսը։
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.fac…

  • Հայաստանի գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-ր…

    Հայաստանի գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:
  • Առնվազն չորս պետական ծառայող է ձերբակալվել  Իրանի հյուսիսի Բաբոլսեր քաղաքում: Ին…

    Առնվազն չորս պետական ծառայող է ձերբակալվել  Իրանի հյուսիսի Բաբոլսեր քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը:
    Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջ: Թե հատկապես ինչ գործողությունների մեջ են մեղադրվում պետական ծառայողները,  չի նշվում:
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նի…

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով։

    Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով։Այս տոնը խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը եւ ցանկանում եմ, որ այն ՀՀ քաղաքացի ասորիներին բերի ուրախություն, սեր եւ երջանկություն:
    Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ ձեռնարկների, հաջողությունների, լիության և բարեկեցության տարի:Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, նաեւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքով մեր պետության զարգացմանն ուղղված ձեր ջանքերի, աշխատանքի եւ արարման համար։Շնորհավոր Հաբ-Նիսան