Category: Armen Press

  • Իրանի կողմից կենտրոնական Իսրայելի վրա բալիստիկ հրթիռային հարձակման հետևանքով վիր…

    Իրանի կողմից կենտրոնական Իսրայելի վրա բալիստիկ հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ, այդ թվում՝ մի երիտասարդ աղջիկ, որը ծանր վիճակում է։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Times of Israel-ը։
    Մասնավորապես, հայտնի է, որ բուժօգնություն է ցուցաբերվել 11-ամյա աղջկա, որը ծանր վիճակում է բեկորային հարվածից հետո։ Պայթյունից տուժել են նաև 36-ամյա մի կին և 13-ամյա տղա։
    Եվս 11 մարդ ավելի մանր վնասվածքներ է ստացել։
    Իսրայելը հայտնել է, որ իրանական հրթիռը կրել է կասետային ռումբի մարտագլխիկ։
  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 31-ին հայտարարություն էր տարածե…

    🔴 Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 31-ին հայտարարություն էր տարածել՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր «1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
    Հարց. Ի՞նչ մեկնաբանություն ունեք Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ 2026թ. մարտի 31-ի հայտարարության կապակցությամբ:
    Պատասխան.

    Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով:
    Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների և հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս մասին նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Վաշինգտոնում, որտեղ 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի 5-րդ կետում հստակ խոսվում է երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու և մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո երկու ժողովուրդների համար բարիդրացիական հարաբերություններ սկսելու հնարավորության մասին:

  • Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 1-ին կարևոր հայտարարությամբ հանդ…

    Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 1-ին կարևոր հայտարարությամբ հանդես կգա՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի իր էջում հայտնել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիթը։

    «Վաղը (խմբ․՝ ապրիլի 1-ին) երեկոյան, ժամը 21:00-ին նախագահ Թրամփը ուղերձով կդիմի ժողովրդին՝ Իրանի վերաբերյալ կարևոր նորություններ հաղորդելու նպատակով»,- գրել է խոսնակը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

    Նախագահ Թրամփը մարտի 31-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Իրանի վրա իր ռազմական հարձակումները երկու-երեք շաբաթվա ընթացքում։

  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում արդեն մոտ 420 պայմանագիր …

    Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում արդեն մոտ 420 պայմանագիր է կնքվել բժշկական տարբեր կազմակերպությունների հետ։
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը՝ անդրադառնալով հարցին, թե քանի մասնավոր բժշկական հաստատություններ են ապահովագրության շրջանակներում համագործակցություն հաստատել։

    «Ապահովագրության շրջանակներում ընդհանրապես նշանակություն չունի, թե բուժհիմնարկը ինչ կազմակերպաիրավական տեսակ ունի՝ պետական, մասնավոր, թե համայնքային։ Մենք համագործակցում ենք բոլոր կազմակերպաիրավական տեսակներ, ցանկացած սեփականության ձև ունեցող բժշկական կազմակերպությունների հետ, որովհետև մեզ համար կարևոր է, որ նրանք ապահովեն այն հիմնական պահանջները, պայմանները, որոնք մենք սահմանում ենք։ Դրանք և՛ մեր շահառուների սպասարկմանը վերաբերող, և՛ ընդհանուր նրանց ֆինանսական վիճակի, կադրային հագեցվածության սարքավորումներին, և՛ այլնին վերաբերող պահանջներն են, որոնք բաց և հրապարակային տեղադրել ենք։ Ցանկացած բժշկական կազմակերպություն՝ լինի ՓԲԸ, ՊՈԱԿ, ՀՈԱԿ, թե ԱՁ, եթե բավարարում է այդ պայմաններին և կարող է մատուցել այն ծառայությունները, որոնք պատրաստվում ենք ձեռք բերել մեր շահառուների համար, ապա կարող է դիմել, և որոշակի ստուգումներ անցնելուց հետո պայմանագիրը համարվում է հաստատված։ Այնուհետև, նրանց անվանումը և այն ծառայությունները, որոնք նրանք կարող են մատուցել, հրապարակվում է մեր կայքէջում, և մեր քաղաքացիները կարող են տեսնել, թե որ բուժհիմնարկում ինչպիսի ծառայություններից կարող են օգտվել»,- մանրամասնեց Խարազյանը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև դեղատներին։

  • ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում ՀՀ օրհներգի…

    ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում ՀՀ օրհներգի հնչյունների ներքո կայացել է նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը։
    Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը։

    ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

  • Ռուսական «Անատոլի Կոլոդկին» տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում։ Ինչպես …

    Ռուսական «Անատոլի Կոլոդկին» տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում։
    Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են Կուբայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից։
    Նավը տեղափոխում էր մարդասիրական օգնություն, որը բաղկացած էր 100 000 տոննա հում նավթից։
    «Նավն արդեն բեռնաթափվել է», — հայտնել են ռուսական դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունից։
  • Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլ…

    Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլի հերթական տուրի շրջանակներում Երևանում ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն (0:2):
  • ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքի արվարձաններից մեկում գտնվող սինագոգի վրա հարձակումն իրականա…

    ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքի արվարձաններից մեկում գտնվող սինագոգի վրա հարձակումն իրականացվել է Իրանի կողմից աջակցություն ստացող «Հեզբոլլահ» խմբավորման կողմից, որը թիրախավորել է հրեական համայնքն ու Միչիգան ​​նահանգի ամենամեծ սինագոգը։
  • Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացմա…

    Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ ներգրավվածությունը երկրի համար կարևոր նախագծերի իրականացման գործում:
    Առանձնակի շեշտվել է մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականցվող բարեփոխումներին և արդի մարտահրավերներին:
    Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում բացվող հնարավորությունների շուրջ:
  • «Եվրատեսիլ» երգի մրցույթը, որը հայտնի է իր շքեղ բեմական զգեստներով և երբեմն արտա…

    «Եվրատեսիլ» երգի մրցույթը, որը հայտնի է իր շքեղ բեմական զգեստներով և երբեմն արտասովոր ելույթներով, մեկնարկում է իր առաջին ասիական տարբերակը։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում։
    Տարածաշրջանի 10 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Նեպալի, Ֆիլիպինների, Հարավային Կորեայի, Թաիլանդի և Վիետնամի հեռարձակողները հաստատել են իրենց մասնակցությունը մրցույթին։
    Ըստ հաղորդագրության՝ դեռ այլ երկրներ են միանալու այս ցանկին։
    Այս երկրները նախ կանցկացնեն իրենց ազգային ընտրությունը, իսկ Բանգկոկն առաջինը կհյուրընկալի եզրափակիչը, որն ուղիղ եթերով կհեռարձակվի 2026 թ. նոյեմբերի 14-ին։