Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Փրայմ Ինշուրնս…

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերության կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը՝ նվիրված Lloyd’s շուկայի բրոքերական հավատարմագրում ստանալուն։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
  • Հայաստանի Ազգային ժողովում կայացած փակ քվեարկության արդյունքներով Վլադիմիր Վարդա…

    Հայաստանի Ազգային ժողովում կայացած փակ քվեարկության արդյունքներով Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:
  • Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության «Սանտոս» պալատում տեղի է ուն…

    Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության «Սանտոս» պալատում տեղի է ունեցել «Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում» միջոցառումը, որի շրջանակում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մշակութային ժառանգությունը։
  • Բելգիայի հայտնի հայերը. Պողոս Յալիմ՝ մարդ, որ ինքնությունը դարձրեց ծառայությունՎ…

    Բելգիայի հայտնի հայերը. Պողոս Յալիմ՝ մարդ, որ ինքնությունը դարձրեց ծառայություն
    Վաղ տարիքից ձևավորված գիտակցություն, որ հետագայում պիտի դառնար համայնքային առաքելություն. բելգահայ բժիշկ Պողոս Յալիմի կյանքն ու անցած ճանապարհը միայն անձնական կենսագրություն չեն։ Դա մի ամբողջ սերնդի պատմություն է՝ տեղահանության, ինքնության պահպանման, դիմադրության ու ծառայության։ Նրա անունը Բելգիայի հայ համայնքային կյանքում կապվում է բժշկի մասնագիտության, ազգային ինքնագիտակցության, կրթական նախաձեռնությունների և հասարակական պատասխանատվության հետ։ Բայց այս ամբողջ ճանապարհի հիմքում մեկ առանցքային գաղափար կա՝ հայ լինելը ոչ թե պարզապես պատկանելություն է, այլ պարտավորություն։
    «Բելգիայի հայտնի հայերը» շարքի շրջանակներում Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է բժիշկ Պողոս Յալիմի հետ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մարտի 27-28-ին կանցկացվի 2026 թվական…

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մարտի 27-28-ին կանցկացվի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակի ձևավորման երկրորդ փուլի քվեարկությունը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
    Վարչապետը դիմել է կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովի պատվիրակներին՝ կոչ անելով ծանոթանալ քվեարկության կարգին՝ հրապարակելով տեսանյութ։
    Տեսանյութում նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ը։
    Քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ ID քարտ։ Առանց համապատասխան փաստաթղթի մասնակցությունն արգելվում է։
    Ըստ կարգի՝ պատվիրակները պետք է քվեարկությամբ ընտրեն 30 թեկնածու՝ քվեաթերթիկում ներկայացված ցանկից, ինչպես նաև նշեն իրենց նախընտրած թեկնածուին ՀՀ վարչապետի պաշտոնի համար։

    https://cdn4.telesco.pe/file/6df56d5539.mp4?token=tHUmQoOrqKuRScZyL141HPDFlBgqTfBfZsG4rXKpB_3Y9x56Ejg_H6XlpRSdJVOCJo_zoXEjYGrAwQVPyPqe4pH-CUx9e3QLHfy6jQv70a5bakP7e5maPeQAgvAQj26r79aL5vCsSarMHfCbGH2Xe7lBW8DVKrrSFEwutXnDfB83aiGb4sfmub6VfWMGCG2OPLjXNdw5z7vcnj25R5r9MM46-DmS-mJEzXWcJz7AhRx9xdrYp3jMEZhYn14G9sg7cPS_q7w8cPoLGSkAMZQ2MpnkzKbgfw9RrIrqL8dA8rAi6ASPmZXejVpZ_GaAAr9jQgnmuLwT_rgJvBeHrKdaJV5DBxmNrmvtVUAKXo6NqDyLjoN6GE15uLb2zxHtoji25CDqWvGdp4RnggTKSJMDZv1gozCj3IXoyflgTPDOLUmcOThX8_MUCAUKPU1cz3H5GPrPWncQQhZ15oLqO4gZ061AbNoMB7LeFg9hTdF2zWKMMLruRczyEJuGz6TzcPrNrATPHvMp65Kz7pwwkk3pmqMkm5TAuQw3ErOk1RBqgKPWa9fqdsDV9begn7MkVfc0MVpy_Nn22IQSXeAbWhK5tNMs3CoK5Bg87neCiMiHGg8NEo71lPwUbr2NGrot3wmjBr_jiwHIFhWxDNI9FEoyqqYFwFdCZ6_MND03ahSp_gY

  • ՀՀ ներքին գործերի ղեկավար կազմը, նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ, հանդիպ…

    ՀՀ ներքին գործերի ղեկավար կազմը, նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ, հանդիպեց միջազգային գործընկերների հետ՝ քննարկման ներկայացնելով գերատեսչության նոր նախաձեռնությունների արդյունքներն ու առաջիկա անելիքները:
  • ԱՄՆ խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ United Airlines-ի գլխավոր գործադիր տ…

    ԱՄՆ խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ United Airlines-ի գլխավոր գործադիր տնօրեն Սքոթ Քիրբին հայտարարել է, որ ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսով՝ Իրանի շուրջ ռազմական լարվածության և ավիացիոն վառելիքի թանկացման ֆոնին։
  • ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնաբերել է գերլիցքավորման դեպք Ար…

    ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնաբերել է գերլիցքավորման դեպք Արարատի մարզում գործող գազալցակայանում, որի արդյունքում ժամանակավորապես կասեցվել է հեղուկ գազի վաճառքը։
    Վերահսկողական գործողություններ են իրականացվել հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արարատի մարզ, Գեղանիստ, 1-ին փողոց, 28)։
    Ստուգման արդյունքում արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի գերլիցքավորման դեպք։
    Խախտման հետևանքով տեսչական մարմինը իրականացրել է լցակայանի չափման միջոցի կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը, ինչի արդյունքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքը։
    Նշվում է, որ տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ընտրվել է…

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում (ԳՐԵԿՈ)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
  • Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ բանակը կգրավի Լիբան…

    Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ բանակը կգրավի Լիբանանի հարավային շրջանները՝ մինչև Լիտանի գետն ընկած հատվածը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
    Իսրայելն առաջին անգամ է հստակ հայտարարում, որ մտադիր է գրավել այդ տարածքները, որոնք կազմում են Լիբանանի գրեթե մեկ տասներորդ մասը։