Category: Armen Press

  • Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել ազգությամբ հայ ֆրան…

    Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել ազգությամբ հայ ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, արձակագիր Արթուր Ադամովին նվիրված միջազգային գիտական կոնֆերանս։
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի գլխավորած պատվիրակությու…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 16-18-ը Իսպանիայի թագավորության Ալիկանտե քաղաքում մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և European Union Intellectual Property Office-ի (EUIPO) կողմից իրականացվող «EU4IP» ծրագրի շահառու երկրների ներկայացուցիչների հանդիպմանը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
    Անուշիկ Ավետյանն իր բացման խոսքում ներկայացրել է մտավոր սեփականության ոլորտում իրականացվող բարեփոխումները և Կառավարության առաջնահերթությունները։
    Նա ընդգծել է, որ մտավոր սեփականության պաշտպանությունը հանդիսանում է ՀՀ և ԵՄ համագործակցության կարևոր ուղղություններից մեկը՝ մասնավորապես CEPA համաձայնագրի շրջանակում։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տնային կալանքը փոխվել…

    «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
  • Իրաքի՝ մեծամասամբ շիաներից կազմված Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերը (PMF) հայտարա…

    Իրաքի՝ մեծամասամբ շիաներից կազմված Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերը (PMF) հայտարարել են, որ իրենց մարտիկներից 15-ը զոհվել են երկրի արևմուտքում գտնվող օբյեկտի վրա ԱՄՆ-ի իրականացրած հարձակման հետևանքով։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
    Գրոհի հետևանքով սպանվել է նաև Անբարի նահանգում PMF գործողությունների հրամանատար Սաադ ալ-Բայջին, որի հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Բաղդադում։
    Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի կազմի մեջ մտնող ռազմականացված խմբերից մի քանիսը կապված են Իրանի հետ։ PMF-ը պաշտոնապես ինտեգրվել է Իրաքի պետական ​​անվտանգության ուժերում։
    Reuters-ը հաղորդում է, որ հարվածները թիրախավորել են PMF-ի շտաբը բարձրաստիճան հրամանատարների մասնակցությամբ անվտանգության նիստի ժամանակ։
    Իր հերթին, The Associated Press-ը հաղորդում է, որ Իրաքյան Քրդստանի Էրբիլում հրթիռակոծության է ենթարկվել «Փեշմերգա» զորախմբի ռազմաբազան։ Վեց մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել։ «Փեշմերգա» ուժերը հարվածի համար մեղադրել են Իրանին։
  • Գործարքի ճշգրտման հնարավորություն կնախատեսվի ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի…

    Գործարքի ճշգրտման հնարավորություն կնախատեսվի ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձման:
    Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:
    Նրա խոսքով՝ նախագիծը վերաբերում է հարկ վճարողների գրեթե մեծ մասին:
  • Սույն թվականի մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` …

    ❗️Սույն թվականի մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.08⁰ և արևելյան երկայնության 45⁰35⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Մադինա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
  • Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստ…

    Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին (նստավայրը՝ Մոսկվա):
    ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:
    Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
  • Առնվազն 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրա…

    Առնվազն 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության և Իրանի պատասխան գրոհների ընթացքում, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրենի տեղակալ Թեդ Չայբանը:
  • Պուշկինի թունելը մարտի 24-ին ժամը 12։15 դրությամբ հոսանքազրկվել է էլեկտրականությ…

    Պուշկինի թունելը մարտի 24-ին ժամը 12։15 դրությամբ հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից՝ վարորդներին հորդորելով տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։