Category: Armen Press

  • Էմանուել Գրեգուարը՝ ձախ Սոցիալիստական ​​կուսակցության թեկնածուն, որն աջակցությու…

    Էմանուել Գրեգուարը՝ ձախ Սոցիալիստական ​​կուսակցության թեկնածուն, որն աջակցություն էր ստացել երկրի մյուս ձախ քաղաքական ուժերի կողմից, Փարիզի քաղաքապետ է ընտրվել մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով:
  • Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ …

    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմադիր որոշ ուժերի՝ իշխանության դեպքում Հայաստանն ամենաուշը 2026 թվականի սեպտեմբերին կկանգնի նոր պատերազմի առաջ։
    Միրզոյանը թեմային անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
    Հարցին, թե որտեղի՞ց է վարչապետն այդպիսի վստահությամբ նոր պատերազմի ժամկետներ նշում և արդյոք դա շանտա՞ժ չէ, Միրզոյանը պատասխանել է.

    «Ես կարծում եմ, որ ժամկետը վարչապետը պայմանական է ասել, այսինքն՝ նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց։ Իսկ որ նման հեռանկար կարող է լինել, միանշանակ է։ Ընդդիմադիր որոշ շրջանակների գաղափարախոսությունն այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային պահանջներ ու հավակնություններ ունենք։ Ակնհայտ է, որ այս մտայնությամբ մարդիկ, եթե իշխանության գան, անմիջապես խնդիր է առաջանալու հարևանների հետ։ Եվ հաշվի առնելով, թե հիմա խնդիրներն այս օրերին երկրները ինչ մեթոդաբանության են փորձում լուծել՝ շատ մեծ հավանականությամբ Հայաստանն անմիջապես կկանգնի պատերազմի առաջ։ Մենք ասում ենք, որ մեր երկրին պետք է խաղաղություն։Այլ պայմաններում, մեր խորը համոզմամբ, Հայաստանի ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացումը, այլ Հայաստանի՝ որպես անկախ պետության գոյությունը ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ։ Խաղաղությունը մեր առաջարկն է քաղաքացիներին և կա զուգահեռ առաջարկը՝ «չէ, մեզ այս Հայաստանն ընդհանրապես պետք չէ, մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետք է եսիմ ինչ Հայաստան»։ Հիմա, ես մեր առաջարկում շանտաժի էլեմենտ տեսնո՞ւմ եմ։ Ոչ, չեմ տեսնում, ինչո՞ւ ենք ասում, լավ ենք անում, դա մեր առաջարկն է Հայաստանի քաղաքացիներին»,- նշել է Միրզոյանը

    Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀ գործող իշխանությունը պատերազմ է բերել ժողովրդի գլխին՝ Արարատ Միրզոյանն ասել է, որ իրենց իշխանությունը պատերազմ չի բերել, պատերազմը եղել է 30-ից ավելի տարիների սխալ քաղաքականության հետևանք։

  • Արարատ Միրզոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂhttps://www.youtube.com/watch?v=9K7iKCKUV3gԱր…

    Արարատ Միրզոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
    https://www.youtube.com/watch?v=9K7iKCKUV3g

    Արարատ Միրզոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականի անդամներ…

    Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականի անդամներն ամփոփել են Եվրոպայի առաջնության արդյունքները
    Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Սուրեն Աղաջանյանը գոհ է առաջնության ընթացքից:

    «Կային սխալներ, որոնց վրա պետք է աշխատեմ՝ մեծահասակների մրցաշարերում դրանք չկրկնելու համար: Հիմա արդեն պատրաստվում եմ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Ինձ համար Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում առանձնահատուկ էր լեհ ըմբիշի հետ գոտեմարտը, քանի որ ինչ-որ պահի կորցրել էի զգոնությունս, սակայն վերգտա ինձ ու հաղթեցի»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աղաջանյանը:

    ԵԱ-ի ոսկե մեդալակիր Արամայիս Հարությունյանի համար առաջնությունում կարևոր գոտեմարտը եզրափակիչն է եղել:

    «Ինձ համար Եվրոպայի այս առաջնությունում առանձնահատուկ էր եզրափակիչ գոտեմարտը: Մրցակիցս Եվրոպայի եռակի ու աշխարհի կրկնակի չեմպիոնն էր: Մրցակցությունը նույնիսկ մինչ եզրափակիչ արդեն իսկ լարված էր: Ինձ համար այս հաղթանակը սպասելի էր»-առանձնացրեց նա:

    Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Տերտերյանի համար բոլոր գոտեմարտերն էլ հավասարապես կարևոր են եղել:

    «Մինչ եզրափակիչը ունեցել եմ երեք գոտեմարտ և բոլորին էլ հաղթել եմ հավասար հաշվով: Դեռևս մարզիչների հետ վերլուծություն չենք արել, սակայն ունենք ժամանակ սխալները հասկանալու համար: Առաջիկայում հավաքների ենք, որոնց ընթացքում կփորձենք վերլուծել բացթողումները»,-ասաց նա:

    Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանը հաջորդիվ ձգտելու է չեմպիոնության:

    «Մեծ սպասելիքներով էի մեկնարկել Եվրոպայի առաջնությանը, և ձգտումս էր, որ ոսկե մեդալ նվաճեի, սակայն բավարարվեցի միայն բրոնզե մեդալով: Հաջորդ մրցաշարերին փորձելու եմ բարելավել արդյունքները»,-եզրափակեց նա:

  • Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հան…

    🔴 Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետություն
    Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ներկայացնելով 2025 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցը։

    «Ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ հիմնականում դեղորայքի տեսքով։ Եվ այլ կերպ լինել չէր կարող»,-ասաց Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին։

    Միրզոյանը նաև մատնանշեց, որ ԱԳ նախարարությունն այս մասին «շեփորահարելու» անհրաժեշտություն չի տեսել, սակայն, քանի որ հարցը հնչում է, հարկ է համարում հայտնել այս մասին։
    Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական նախաձեռնությամբ հումանիտար աջակցություն ցուցաբերել Իրանին, եթե նման անհրաժեշտություն առաջանա։

    «Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ հումանիտար օգնության հարցով դիմելու անհրաժեշտություն չունի, որովհետև ինքներս, եթե տեսնենք, որ կա որևէ հումանիտար բնույթի կարիք, որին մենք կարող ենք աջակցել, կանենք այդ քայլը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

  • «The Echo։ հայ և ավստրիացի արվեստագետները՝ մեկ հարկի ներքո» խորագրով ցուցահանդե…

    «The Echo։ հայ և ավստրիացի արվեստագետները՝ մեկ հարկի ներքո» խորագրով ցուցահանդեսում, որը բացվել է «ՀայԱրտ» կենտրոնում, ներկայացված են 22 ավստրիացի և 22 հայ արվեստագետների աշխատանքներ՝ կատարված տարբեր տեխնիկաներով, ներառյալ՝ գեղանկարչություն և գեղարվեստական տպագրություն։
    The Echo ցուցահանդեսը պատասխան ցուցահանդեսն է «Xylon Austria-ն հանդիպում է Հայաստանին» խորագրով ցուցահանդեսների շարքի, որոնք տեղի են ունեցել 2025-ին՝ ավստրիական Քլագենֆուրթ (“BV” ցուցասրահ) և Ինսբրուք (“Nothburga” ցուցասրահ) քաղաքներում։
  • Հայաստանն ու Պակիստանը փոխադարձաբար ոչ ռեզիդենտ դեսպանություններ հիմնելու գործըն…

    Հայաստանն ու Պակիստանը փոխադարձաբար ոչ ռեզիդենտ դեսպանություններ հիմնելու գործընթացի մեջ են։
    Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ներկայացնելով ՀՀ ԱԳՆ-ի 2025 թվականի գործունեության զեկույցը։
    Միրզոյանը հիշեցրել է, որ անցած տարի Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրների հետ՝ Լեսոտո, Սողոմոնյան կղզիներ, Պակիստան։

    «Հատկապես Պակիստանի դեպքում գիտեք՝ տարիներ շարունակ կոնկրետ խնդիր կար, դա մի թնջուկ էր, որը կապվում էր նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններով։ Անցած տարի մեզ հաջողվեց հասնել փոխըմբռնման, նաև պակիստանյան կողմն էլ իր կողմից բավականին մեծ հանդիսավորություն հաղորդեց այս փաստին, հաստատեցինք դիվանագիտական հարաբերություններ և դեսպաններ ենք հավատարմագրելու՝ այս փուլում ոչ ռեզիդենտ, բայց այդ գործընթացի մեջ ենք»,- ասել է Միրզոյանը։

  • ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստhttps://www.y…

    🔴ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ
    https://www.youtube.com/live/exUNMyYV8Q8?si=RTUuRXG2XYD_esLw

    ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) սկսել է լայնածավալ հարվածների շարք Թեհրանում…

    Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) սկսել է լայնածավալ հարվածների շարք Թեհրանում ենթակառուցվածքներին:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտարարություն է տարածել ԻՊԲ մամուլի ծառայությունը։
    ԻՊԲ-ն մեկ այլ հաղորդագրության մեջ նշել է Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման մասին։
    Իր հերթին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին:
    «Հակամարտության սկզբից ի վեր Իրանի հարձակումների 75-րդ ալիքը թիրախավորել է Իսրայելի տարբեր շրջաններում իսրայելցի զինվորների տեղակայման և ապաստարանների նոր վայրերը», — ասվում է հայտարարության մեջ։
    Բացի այդ, ԻՀՊԿ-ն պնդում է, որ բալիստիկ հրթիռներով հարվածների է ենթարկվել «Արքայազն Սուլթան» ավիաբազան, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի Ալ Խարջ քաղաքի մերձակայքում։ Վնասների մասին տեղեկատություն չկա:
    Հրթիռներ և անօդաչուներ որսալու մասին են հայտարարել նաև Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում։
  • «Հեզբոլլահ»-ի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելը Լիբանանի հարավու…

    «Հեզբոլլահ»-ի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելը Լիբանանի հարավում հերթական կամուրջն է պայթեցրել՝ խմբավորման տեղաշարժին խոչընդոտելու համար։
    Լիբանանի նախագահը դատապարտել է կամուրջների թիրախավորումը՝ դա անվանելով «չարդարացված»։
    Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

    «Սրանք (հարվածները) ցամաքային ներխուժման նախերգանք են», — ասել է նախագահ Ժոզեֆ Աունը։

    Նա հավելել է, որ Լիբանանն իր մտահոգությունները բարձրացրել է դիվանագիտական ուղիներով։