Category: Armen Press

  • Հռոմի Լևոն XIV պապը խիստ քննադատել է օդային ռմբակոծությունները՝ ասելով, որ դրանք…

    Հռոմի Լևոն XIV պապը խիստ քննադատել է օդային ռմբակոծությունները՝ ասելով, որ դրանք պետք է արգելվեն։
    Ինչպես հայտնում է Reuters-ը՝ Հռոմի պապն այս մասին ասել է Իրանում ԱՄՆ-իսրայելական պատերազմը ֆոնին:
    Հռոմի պապը հատուկ չի հիշատակել ընդլայնվող հակամարտությունը իտալական ITA Airways ավիաընկերության ղեկավար կազմի և աշխատակիցների հետ հանդիպմանը, սակայն խստորեն դատապարտել է օդուժի օգտագործումը պատերազմական գործողություններում։

    «20-րդ դարի ողբերգական փորձառություններից հետո օդային ռմբակոծությունները պետք է ընդմիշտ արգելվեին: Այնուամենայնիվ, դրանք դեռևս գոյություն ունեն… սա առաջընթաց չէ, սա հետընթաց է»,-ասել է Հռոմի պապը:

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իրենց իշխանությունը 2018-2024թթ ցուցա…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իրենց իշխանությունը 2018-2024թթ ցուցաբերել է ժողովրդի կողմից իրենց պատվիրակված առաջնորդական պարտականությունները և կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս է բերել երկիրը:
    Փաշինյանը նման համոզմունք հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ:

    «Վերահամոզվել եմ նրանում, որ առաջնորդությունն առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է, կանխորոշված ճանապարհից դուրս գալն է և այդ ուժը, կամքը, վճռականությունն ունենալն է: Ես նկատի ունեմ, որ մենք 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 2024թթ ցուցաբերել ենք մեր ժողովրդի կողմից մեզ պատվիրակված առաջնորդական պարտականությունները և կանգնել ենք, կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը՝ ներառյալ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու վճռական որոշմամբ ու կամքով, և մեր երկիրը հասցրել ենք խաղաղ հանգրվանի»,-ասաց Փաշինյանը:

    Նրա խոսքով՝ դրա համար հիմա ժողովրդի արձագանքի ամենաճիշտ և ամենապատեհ պահն է հասունանում, որովհետև ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, և նախորդած առաջնորդությանը պետք է հաջորդի ժողովրդի առաջնորդությունը:
    Ըստ վարչապետի՝ ժողովուրդը պետք է առաջնորդությունը վերապատվիրակի այն թիմին, այն կառավարող մեծամասնությանը, որը վճռական պահին կարողացել է ստանձնել առաջնորդությունը և գործել կանխորոշված տրամաբանությունից դուրս և երկիրը կարողացել է հասցնել խաղաղ նավահանգստի:

    Վարչապետ Փաշինյանն առաջնորդության մասին․ ՈՒՂԻՂ https://youtu.be/v_ujagsFnZA
  • Ադրբեջանի տարածքով տարանցիկ կերպով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վ…

    Ադրբեջանի տարածքով տարանցիկ կերպով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
  • Վարչապետ Փաշինյանն առաջնորդության մասին․ ՈՒՂԻՂhttps://youtu.be/v_ujagsFnZAՎարչապ…

    Վարչապետ Փաշինյանն առաջնորդության մասին․ ՈՒՂԻՂ
    https://youtu.be/v_ujagsFnZA

    Վարչապետ Փաշինյանն առաջնորդության մասին․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի նրա պաշտոնակից Աբբաս Ա…

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի նրա պաշտոնակից Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից կառուցված «Բուշեր» ատոմակայանին հարվածները։ Զրույցի մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը։

    «Մարտի 23-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև։ Քննարկվել է Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը, որը կտրուկ վատթարացել է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով», — նշված է հաղորդագրության մեջ։

    Լավրովն ընդգծել է Իրանի միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ «Բուշեր» ատոմակայանին ամերիկա-իսկայելական հարվածների «բացարձակ անընդունելիությունը»՝ նշելով, որ դրանք անթույլատրելի ռիսկեր են ստեղծում ռուսաստանցի անձնակազմի անվտանգության համար և հղի են աղետալի բնապահպանական հետևանքներով «տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ առանց բացառության»։
    Գերատեսչությունում հավելել են, որ Իրանը և ՌԴ-ն մտահոգություն են հայտնել «Կասպից ծովի ջրատարածքում Վաշինգտոնի և Թել Ավիվի հրահրած հակամարտության վտանգավոր տարածման առումով» ։

  • Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պ…

    Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
    Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձեւաչափով։
  • Հայաստանը շահագրգռված է իր շուրջ խաղաղության լիակատար պահպանմամբ Ազգային ժողովու…

    Հայաստանը շահագրգռված է իր շուրջ խաղաղության լիակատար պահպանմամբ
    Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Իրանում Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից շարունակվող ռազմական գործողություններին և Մերձավոր Արևելքում առկա լարված իրավիճակին։

    «Մենք շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության լիակատար պահպանմամբ։ Նույն մեր եղբայրական Իրանի ժողովրդի պարագայում մենք ցավում ենք մահերի, ենթակառուցվածքներին հարվածների առնչությամբ։ Նրանց հարևան արաբական պետություններն էլ են մեր բարեկամ երկրները։ Մենք կողմ ենք նրան, որ րոպե առաջ խաղաղություն հաստատվի, իսկ մեր շուրջ խաղաղության պահպանմամբ շահագրգիռ ենք էլ ավելի՝ տասնապատիկ և հարյուրապատիկ»,- ասել է Միրզոյանը։

  • Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման գործընթացի ավարտի կոնկրետ ժամկետ ա…

    Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման գործընթացի ավարտի կոնկրետ ժամկետ այս պահին չկա, սակայն գործընթացը ընթանում է արագ տեմպերով։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Ազգային ժողովում քննարկվել է Հայաստանի համար Եվրամիության կողմից տրամադրվող ֆինա…

    Ազգային ժողովում քննարկվել է Հայաստանի համար Եվրամիության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալներն ու դրանց օգտագործման ընթացքը։
    ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին տարբեր հարթակներում հայտարարվել է շուրջ 3 միլիարդ եվրոյի աջակցության մասին՝ ներառյալ 2,6 մլրդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթը, 270 մլն եվրոյի ծրագիրը և վերջերս հայտարարված լրացուցիչ 140 մլն եվրոն։
    Պատգամավորը հարց բարձրացրեց՝ այդ գումարներից իրականում որքա՞նն է հասել Հայաստան և ինչպես է արտահայտվել տնտեսության մեջ։
    Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնց զգալի մասը վերաբերում է ենթակառուցվածքներին։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 5 օրով հետաձգում է Իրանին տված վերջնաժամկետը, որի ընթա…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 5 օրով հետաձգում է Իրանին տված վերջնաժամկետը, որի ընթացքում Հորմուզի նեղուցը չբացելու դեպքում Իրանի էլեկտրակայանները հարձակման պետք է ենթարկվեին:
    Իր Truth Social հարթակում Թրամփը գրել է, որ վերջին երկու օրվա ընթացքում Վաշինգտոնը և Թեհրանը «լավ և արդյունավետ զրույցներ» են ունեցել Մերձավոր Արևելքում հակամարտության «ամբողջական և լիակատար լուծման» շուրջ:

    «Հիմնվելով այս խորը, հանգամանալից և կառուցողական զրույցների տոնի վրա, որոնք կշարունակվեն շաբաթվա ընթացքում, ես Պատերազմի նախարարությանը հանձնարարել եմ հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված ցանկացած և բոլոր ռազմական հարվածները՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից», — հավելել է նա։