Category: Armen Press

  • Ավազը բաց դրված է մայթերի մոտ, և դա անընդունելի է․ Ավինյանը հանձնարարականներ տվե…

    Ավազը բաց դրված է մայթերի մոտ, և դա անընդունելի է․ Ավինյանը հանձնարարականներ տվեց
    https://youtu.be/yw-Z5rA1Za8?si=7jcqziXx4GWPBqph

    Ավազը բաց դրված է մայթերի մոտ և դա անընդունելի է․ Ավինյանը հանձնարարականներ տվեց

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Փոխվում է քաղաքի դիմագիծը․ Երևանի Տորք Անգեղի այգին նոր տեսք է ստանումhttps://yo…

    Փոխվում է քաղաքի դիմագիծը․ Երևանի Տորք Անգեղի այգին նոր տեսք է ստանում
    https://youtu.be/jdou9GxZPOA?si=G7xxvZs8oHEmfrMZ

    Փոխվում է քաղաքի դիմագիծը․ Երևանի Տորք Անգեղի այգին նոր տեսք է ստանում

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանըhttps://yo…

    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը
    https://youtu.be/JavLPjCjG0A?si=yhoBHZTufRi5BUK7

    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Մունդիալ-2026 | Եզրափակիչ Իսպանիան լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց աշխա…

    ⚽️🌍 Մունդիալ-2026 | Եզրափակիչ
    🇪🇸 Իսպանիան լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց 🇦🇷 աշխարհի գործող չեմպիոն Արգենտինային և պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։
    Լուիս դե լա Ֆուենտեի թիմը հանդիպման մեծ մասում վերահսկում էր խաղի ընթացքն ու ստեղծում վտանգավոր պահեր, մինչդեռ արգենտինացիները հիմնականում ապավինում էին արագ հակագրոհներին։ Առաջին խաղակեսում Արգենտինան նույնիսկ մեկ դիպուկ հարված չկատարեց Ունայ Սիմոնի դարպասին։
    Երկրորդ խաղակեսում Իսպանիան շարունակեց ճնշումը։ Իսպանացիների մեկ գոլ չեղարկվեց VAR-ի միջամտությունից հետո՝ Նիկոլաս Օտամենդիի նկատմամբ խախտման պատճառով, իսկ ավելացված ժամանակում Էնսո Ֆերնանդեսը կարմիր քարտ ստացավ՝ Արգենտինային թողնելով տասը ֆուտբոլիստով։
    Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսում Ֆերան Տորրեսը խփեց հաղթական գոլը՝ Իսպանիային պարգևելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
  • Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Բուլղարիայի նորարարու…

    🇦🇲 Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Բուլղարիայի նորարարության և թվային փոխակերպման նախարար Իվան Վասիլևի հետ:
    Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ երկկողմ քաղաքական և տնտեսական համագործակցության խորացումը, ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի իրականացումը, Հայաստան–ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, տարածաշրջանային կապակցվածությունը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։
    Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության զարգացմանը։ Նախարար Վասիլևը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, հետաքրքրություն հայտնել արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի և ՏՏ ոլորտներում իրականացվող բարեփոխումների նկատմամբ և առաջարկել համագործակցություն այս ոլորտներում։
    Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի նախապատրաստմանը, ինչպես նաև Սոֆիայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հնարավորություններին։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը  հարվածել են Իրանի Խուզեստան նահանգու…

    Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը  հարվածել են Իրանի Խուզեստան նահանգում կառուցվող «Դարխովին» ատոմային էլեկտրակայանին։
    Այս մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հաղորդագրության հաղորդագրությանը։
    «Այսօր ԱՄՆ-ն հարձակվել է ատոմային էլեկտրակայանի շինհրապարակի վրա՝ արձակելով մի քանի արկ», — գրել է լրատվամիջոցը։
    ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հուլիսի 19-ին հայտնել էր Իրանին հերթական ավիահարվածները հասցնելու մասին։
    Իրանական ԶԼՄ-ներն էլ գրում էին, որ ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցի մոտակայքում տեղակայված իրանական երեկ քաղաքների։
    Իրանն էլ իր հերթին բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին։
    Քուվեյթում օդային տագնապ էին հայտարարել, իսկ բանակը հայտարարել էր, որ միջոցներ է ձեռնարկում իրանական գրոհները հետ մղելու ուղղությամբ։
  • Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթի հարուցված քրեական վ…

    Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթի հարուցված քրեական վարույթի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է
    «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ 
    «Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,- նշեցին Քննչական կոմիտեից։ 
    Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ժամը 21։18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների մասին։  Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել էր դի։
  • Մունդիալ-2026 | Երրորդ տեղի համար խաղ Անգլիան գոլառատ խաղում 6:4 հաշվով հաղթեց …

    ⚽️🌍 Մունդիալ-2026 | Երրորդ տեղի համար խաղ
    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Անգլիան գոլառատ խաղում 6:4 հաշվով հաղթեց 🇫🇷 Ֆրանսիային և նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալները։
    Անգլիացիները դեռ առաջին խաղակեսում վճռեցին հանդիպման ելքը՝ չորս անպատասխան գոլ խփելով։ Դեկլան Ռայսը բացեց հաշիվը, Էզրի Կոնսան կրկնապատկեց առավելությունը, իսկ Բուկայո Սական մինչև ընդմիջում դուբլ ձևակերպեց։
    Երկրորդ խաղակեսում Ֆրանսիան փորձեց վերադարձ կատարել. Կիլիան Մբապեն խփեց երկու գոլ, Բրեդլի Բարկոլան ևս մեկ անգամ գրավեց դարպասը, իսկ Մբապեն իր երկրորդ գոլով դարձավ Մունդիալների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ 22 գոլով։
    Սակայն Անգլիան չթողեց մրցակցին փրկվել․ 86-րդ րոպեին Սական 11-մետրանոցից ձևակերպեց հեթ-տրիկ, իսկ ավելացված ժամանակում Ջուդ Բելինգհեմը խփեց անգլիացիների վեցերորդ գոլը՝ հաստատելով 6:4 հաղթանակը։
    Այս հանդիպումը դարձավ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի վերջին խաղը ազգային թիմի ղեկին։
  • Հայկական ծաղիկներն արդեն արտահանվում են Արաբկան Միացյակ Էմիրություններ։«Արմենպրե…

    Հայկական ծաղիկներն արդեն արտահանվում են Արաբկան Միացյակ Էմիրություններ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

    «Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ։ Այս գործը «գլուխ բերելու» համար հատուկ շնորհակալություն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական գծով խորհրդական Հայկ Մխիթարյանին»,- գրել է նախարարը՝ կից հրապարակելով լուսանկարներ։

  • Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքից և հարակից բնակավայրերից աղիքային վարակի ախտա…

    Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքից և հարակից բնակավայրերից աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերը շարունակվում են։
    Ընդհանուր առմամբ գրանցվել է 18 կանչ, իսկ 7 պացիենտ շարունակում է բուժումը Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Բյուրեղավան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը։
    «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը պետք է ներկայացնի վերջնական հետազոտությունների արդյունքները։
    Գիշերվա ընթացքում գրանցվել է 14 կանչ, որոնցից մեկը՝ Նուռնուսից, երկուսը՝ Արզնի գյուղից, մնացածը՝ Բյուրեղավանից։
    Առավոտյան ժամը 09:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում նույն ախտանշաններով շտապօգնության ևս 4 կանչ է գրանցվել։
    Ահազանգողներից ոչ մեկը չի հոսպիտալացվել։
    Այս պահին Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շարունակում է բուժում ստանալ երեկ ԲԿ տեղափոխված 7 քաղաքացի»,- ասաց Կարապետյանը։
    Նա տեղեկացրեց, որ «Վիոլա ջուր» ընկերության կողմից դեպքի առնչությամբ մինչ այս պահը որևէ արձագանք չի եղել, ջրի նմուշառման փորձաքննության արդյունքները չեն ներկայացրել։
    Հուլիսի 17-ի վաղ առավոտյան ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ շտապօգնության ծառայությունը Բյուրեղավան համայնքից գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որոնցից 6-ն ավարտվել էր հոսպիտալացմամբ։
    Հիվանդների հիմնական գանգատներն էին ինքնազգացողության վատացումը, ջերմության բարձրացումը և որովայնի շրջանում ցավերը։
    Նախարարությունից հայտնել էին նաև, որ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են համաճարակաբանական ուսումնասիրություններ և հակահամաճարակային միջոցառումներ։
    Կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություններ, նմուշառում և լաբորատոր քննություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։
    Հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ։
    «Վիոլա ջուր» ընկերությունից ևս հուլիսի 17-ին «Արմենպրես»-ին հայտնել էին, որ ստացել են ահազանգը, և իրենց մասնագետներն այդ պահին ջրից նմուշառումներ են իրականացնում։
    Արդյունքների մասին կտեղեկացնեն։
    Հատկանշական է, որ 2026 թվականի ապրիլի 21-ին ևս Բյուրեղավանում արձանագրվել էին աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։
    Այդ ժամանակ հոսպիտալացվել էր 11 քաղաքացի։
    Խմելու ջրի նմուշների հետազոտությամբ հայտնաբերվել էին կոլիֆորմ մանրէներ, իսկ կենսաբանական նմուշների լաբորատոր քննությամբ՝ ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմոռագիկ և էնտերոախտածին կոլի խմբի հարուցիչներ։