Category: Armen Press

  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանը Կենտրոնական …

    «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։
    Մելոյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
    Նա նշել է, որ շարունակելու է մնալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, իսկ հետագա գործունեությունը կենտրոնացնելու է կուսակցության ինստիտուցիոնալ զարգացման, ընտրությունների վերահսկողության և իրավական աջակցության ուղղությունների վրա։
  • ՖԻՖԱ-ն կարգապահական ուսումնասիրություն է անցկացնում Արգենտինայի հավաքականի ֆուտբ…

    ՖԻՖԱ-ն կարգապահական ուսումնասիրություն է անցկացնում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի անդամների մասնակցությամբ միջադեպերի առնչությամբ, որոնք տեղի են ունեցել Իսպանիայի դեմ աշխարհի առաջնության եզրափակիչից հետո։
    Sky Sports-ը հայտնում է, որ ՖԻՖԱ-ի կարգապահական մարմինը կուսումնասիրի մրցավարի զեկույցը, խաղի պաշտոնական փաստաթղթերը և տեսագրությունները՝ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշում կայացնելու համար։
    Հուլիսի 19-ին Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթել է Արգենտինային և պատմության մեջ երկրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն։
    Եզրափակիչ սուլիչից հետո խաղադաշտում բախում է տեղի ունեցել երկու թիմերի ներկայացուցիչների միջև։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Արգենտինայի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը գետնին տապալում Իսպանիայի կիսապաշտպան Գավիին, իսկ Արգենտինայի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին միջամտել է՝ իրավիճակը հանդարտեցնելու համար։
    Հաղորդումների համաձայն՝ ՖԻՖԱ-ի ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել նաև Արգենտինայի հավաքականի պաշտպան Նաուել Մոլինան և նույն հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ռոբերտո Այալան։
    Ուսումնասիրվելու է նաև թիմի պահվածքը մրցանակաբաշխության ժամանակ։
  • Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում…

    Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
  • Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ վերցված ջրի 14…

    Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ վերցված ջրի 14 նմուշից երեքում լաբորատոր հետազոտությամբ շեղումներ են հայտնաբերվել։
    Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
    Բյուրեղավան համայնքում աղիքային վարակների դեպքեր են արձանագրվում հուլիսի 17-ից։ Դրանց առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։
    Հետազոտության շրջանակում վերցվել է ջրի 14 և բուժառուներից՝ 13 կենսաբանական նմուշ։ Կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները դեռ պատրաստ չեն։
    Այն ջրային կետերում, որտեղ շեղումներ են հայտնաբերվել, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Նմուշներ են վերցվում նաև աղիքային վարակի նոր արձանագրված օջախներում։
    ՀՎԿԱԿ-ը համագործակցում է Բյուրեղավանի պոլիկլինիկայի, տեղական ինքնակառավարման մարմինների և գործընկեր կազմակերպությունների հետ՝ վարակի հետագա տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու նպատակով։
  • Հայաստանում առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգությա…

    Հայաստանում առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում՝ հնարավորություն տալով բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնել, իսկ ավարտելուց հետո ծառայել ԱԱԾ-ում։
    Համապատասխան օրենսդրական փաթեթով նախատեսվում է փոփոխություններ կատարել զինվորական ծառայությանը, Սահմանապահ զորքերին և ազգային անվտանգության մարմիններին վերաբերող մի շարք օրենքներում։
    Ծրագրին մասնակցող քաղաքացիները պայմանագիր կկնքեն ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ավարտելուց հետո ԱԱԾ-ի նշած վայրում ու պայմաններով զինվորական ծառայություն իրականացնելու մասին։
    Նրանք սկզբում պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն և Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում կծառայեն որպես շարքային կազմի զինծառայող։ Այնուհետև, պայմանագրի համաձայն, երեք օրվա ընթացքում կտեղափոխվեն ԱԱԾ և կնշանակվեն սպայական պաշտոնի։
    Նախագծի հիմնավորման համաձայն՝ նոր մեխանիզմը պետք է նպաստի ԱԱԾ-ի, մասնավորապես՝ Սահմանապահ զորքերի համալրմանը բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողներով։
    Նշվում է, որ Սահմանապահ զորքերը նախատեսում են փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ստանձնել հայ-ադրբեջանական պետական սահմանի ամբողջ հատվածի պահպանությունը, ինչի համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ անձնակազմ։
    Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում 2023-2024 ուսումնական տարվանից գործում է «Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ քառամյա բակալավրի ծրագիր։ Առաջին երկու ուսումնական տարիներին հատկացվել է 10-ական, իսկ 2025-2026 ուսումնական տարում՝ 20 տեղ։ Հիմնավորման համաձայն՝ ծրագրով սովորելու համար արդեն ստացվել է 46 դիմում։
  • Պաղեստինյան Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հուլիսի 20-ին հայտնել է, որ …

    Պաղեստինյան Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հուլիսի 20-ին հայտնել է, որ Խալիլ ալ-Հայյան ընտրվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար։
    Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
    Խալիլ ալ-Հայյան կփոխարինի Յահյա Սինվարին, որը 2024 թ. հոկտեմբերին սպանվել էր Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից։
  • ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (C…

    ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ 2026 թվականի հուլիսի 14-15-ը «Հանրային խոշոր միջոցառումների ընթացքում ՔԿՃՄ արտակարգ միջադեպի» սցենարով «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի է ունեցել դաշտային վարժանք, որին մասնակցել են նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետները:
    Քննչական կոմիտեից հայտնում են, որ ըստ նախապես հաստատված սցենարի՝ պայմանական քիմիական վարակվածության պայմաններում, ՊՈԱԿ-ի փորձագետները համագործակցելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ՝ իրականացրել են դեպքի վայրի զննություն:
    Իրականացված վարժանքի ընթացքում շտկվել են առկա խնդիրները, մասնակիցներին շնորհվել հավաստագրեր:
  • Հայաստանում առաջարկվում է ընդլայնել արհեստական բանականության ոլորտում բարձր արտա…

    Հայաստանում առաջարկվում է ընդլայնել արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների հասանելիության պետական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը՝ դրանում ներառելով ստարտափներին, տեխնոլոգիական ընկերություններին և համապատասխան կրթություն ունեցող մասնագետներին։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մշակած նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է մամուլում շրջանառ…

    ❗️Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է և պիտանի չէ իրացման համար
    Հուլիսի 19-ին Armatmedia-ն գրել էր, թե իբր Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։ Ըստ կայքի՝ վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական ծիրանը պիտանի չէ իրացման համար։
    Արձագանքելով այդ հրապարակմանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հայաստանից դեպի Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել։
    «Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- գրել է Խոջոյանը։
  • Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը …

    Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը հայտարարել է, որ դադարեցնում է ավագանու իր լիազորությունները՝ աշխատանքը շարունակելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր։