Category: Armen Press

  • ԱՄՆ-ի արհեստական բանականության (ԱԲ) մշակման առաջատար ընկերությունների ղեկավարներ…

    ԱՄՆ-ի արհեստական բանականության (ԱԲ) մշակման առաջատար ընկերությունների ղեկավարները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել, որով պարտավորվում են ուժեղացնել ԱԲ մոդելների ներքին վերահսկողությունը։ Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։
    «Սպիտակ տան համաձայնագիր գերբանականության ոլորտում համատեղ պարտավորությունների մասին՝ կապված առաջատար գերբանականության պատասխանատվությունների հետ» կոչվող համաձայնագրի ստորագրման մասին հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո։
    Հանդիպմանը մասնակցել են տեխնոլոգիական ընկերությունների բազմաթիվ ղեկավարներ, այդ թվում՝ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, OpenAI-ի նախագահ Գրեգ Բրոքմանը, Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը, Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և xAI-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը։
    Ջոնսոնի խոսքով՝ փաստաթուղթն արհեստական բանականություն մշակողների համար սահմանում է մի շարք կամավոր պարտավորություններ։
  • Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ…

    Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
  • Ֆաթիմա Զահրա էլ Մանսուրին նշանակվել է Մարոկկոյի առաջին կին վարչապետ այն բանից հե…

    Ֆաթիմա Զահրա էլ Մանսուրին նշանակվել է Մարոկկոյի առաջին կին վարչապետ այն բանից հետո, երբ կենտրոնամետ «Իսկություն և արդիականություն» կուսակցությունը (PAM), որի անդամ է նա, ամենաշատ մանդատներն է ստացել անցյալ շաբաթ կայացած խորհրդարանական ընտրություններում։
  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին այցելել է «Պռոշյանի կոնյա…

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ 
    Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
    «Ընկերությունում խաղողի մթերումները գտնվում են ակտիվ փուլում։ Ընկերության բոլոր մասնաճյուղերում այս պահի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 13 հազար տոննա խաղող, իսկ սեզոնի ընթացքում նախատեսվում է մթերել ավելի քան 32 հազար տոննա։
    Խաղողի մթերումն իրականացվում է միջինը 140 դրամ/կգ գնով։ Օրական մթերվող խաղողի ծավալը միջինում կազմում է շուրջ 1 500 տոննա»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
    Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է մթերման գործընթացի կազմակերպմանը և արձանագրել, որ այն իրականացվում է բնականոն և կազմակերպված կերպով։
  • Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությ…

    Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ վարչության որոշմամբ Աբովյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը։
  • Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պա…

    Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
  • Հայաստանի ընտրությունների արդյունքը պետք է որոշվի երկրի ներսում՝ քաղաքացիների ազ…

    Հայաստանի ընտրությունների արդյունքը պետք է որոշվի երկրի ներսում՝ քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը։
    Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։
    Նրա գնահատմամբ՝ դրանք նշանակալի էին արտաքին միջամտության ծավալով և բնույթով, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրակաշառքի կիրառմամբ։
    «Մենք ականատես եղանք այն ավելի ու ավելի կատարելագործված ձևերին, որոնցով կարող է դրսևորվել արտաքին միջամտությունը՝ ապատեղեկատվություն, կեղծ թեզերի տարածում, կիբեռհարձակումներ, հանրային տեղեկատվական դաշտի մանիպուլյացիա և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների վստահությունը խաթարելու փորձեր»,- ասել է պատգամավորը։
    Նրա խոսքով՝ քաղաքական ճնշումն ուղեկցվել է նաև տնտեսական ճնշմամբ՝ մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումների միջոցով։
    Ղազարյանը նշել է, որ, չնայած այդ ճնշումներին, ընտրական գործընթացը պաշտպանվել է, և քաղաքացիների ընտրությունն ազատորեն արտահայտվել է։
    Նա ընտրությունների արդյունքը բնութագրել է որպես ընտրություն հօգուտ խաղաղության, տարածաշրջանային համագործակցության, ժողովրդավարական ինստիտուտների և եվրոպական կառույցների հետ առավել սերտ համագործակցության։
    «Սկզբունքը պարզ է․ Հայաստանի ընտրությունները պետք է որոշվեն Հայաստանում՝ Հայաստանի քաղաքացիների կողմից ազատ և ժողովրդավարական գործընթացի միջոցով։
    Սա միայն Հայաստանի ինքնիշխանության հարցը չէ։
    Սա եվրոպական ժողովրդավարության հիմնարար սկզբունք է»,- եզրափակել է Ղազարյանը։
    ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանի ղեկավարությամբ։
  • Գինու հնագույն բնօրրաններից մեկը՝ Հայաստանը, աշխարհին պատմելու շատ բան ունի։ Բայ…

    Գինու հնագույն բնօրրաններից մեկը՝ Հայաստանը, աշխարհին պատմելու շատ բան ունի։ Բայց Հայաստանն այսօր պետք է բացահայտել ոչ միայն իր հազարամյա պատմության ու գինեգործական ժառանգության, այլև որպես ժամանակակից, զարգացող և ինքնատիպ գինեգործական ուղղություն։
    Հենց այս գաղափարի շուրջ Armenia Wine ընկերությունն այս տարի համախմբեց ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների և գինեգործական ոլորտի ներկայացուցիչներին՝ նախաձեռնելով աշխատանքային այցեր Հայաստան։ Նպատակը մեկն էր՝ հնարավորություն տալ նրանց հայկական գինին բացահայտելու հենց այնտեղ, որտեղ այն ծնվում է՝ խաղողի այգիներում ու գինեգործարաններում, հայկական տերուարում և հայ մարդու առօրյայում:
    Նախորդ ամիսների ընթացքում Հայաստան այցելեցին La Revue du Vin de France, Terre de Vins, Les Echos, Paris Match, Le Figaro Vin, Le Monde, Vigneron պարբերականների լրագրողներ, ինչպես նաև Ֆրանսիայի սոմելյեների միության՝ Union de la Sommellerie Française (UDSF) նախագահ Ֆաբրիս Սոմիեն և այլ ներկայացուցիչներ։
    Այցելությունների ընթացքում գինու ոլորտի մեդիա առաջատարները ծանոթացան հայկական գինեգործության տարբեր շերտերին ու ժամանակագրությանը՝ Արենի-1 քարանձավից և հազարամյակների պատմությունից մինչև ներկայիս խաղողի այգիները, տեղական խաղողի սորտերը, հայկական տերուարի առանձնահատկություններն ու գինեգործների նոր սերունդը։
    Այս ճանապարհորդությունների առանցքում հայկական գինուն արժանի համբավ ձևավորելու գաղափարն է՝ անցյալի և ներկայի երկխոսության միջոցով։ Մի կողմից՝ հազարամյակների գինեգործական մշակույթ, մյուս կողմից՝ նոր մոտեցումներ, ժամանակակից տեխնոլոգիաներ և միջազգային գինու աշխարհում սեփական ձեռագիրն ու տեղը ձևավորելու ձգտում։
    Նախաձեռնությունն արդեն տվել է իր կարևոր արդյունքները։ Հայաստանին և հայկական գինեգործությանը նվիրված հրապարակումներ են հայտնվել ֆրանսիական հեղինակավոր La Revue du Vin de France, Les Echos և Le Figaro Vin հարթակներում՝ անդրադառնալով Հայաստանի գինեգործական վերածննդին և միջազգային ասպարեզ վերադառնալուն։ Այլ հրապարակումներ ևս սպասվում են առաջիկայում։
    Armenia Wine ընկերության այս նախաձեռնությունը հայկական գինու միջազգային ճանաչելիության բարձրացմանն ուղղված երկարաժամկետ աշխատանքի մի մասն է։  Միջազգային լրագրողների այցերը հնարավորություն են ստեղծում հայկական գինեգործության մասին խոսել ոչ միայն Հայաստանից, այլև Հայաստանի սահմաններից դուրս՝ այն մարդկանց միջոցով, որոնք ձևավորում են գինու մասին միջազգային մեդիա օրակարգն ու մասնագիտական խոսույթը։
    Եվ եթե հայկական գինու պատմությունը սկսվել է հազարամյակներ առաջ, ապա այսօր այդ պատմության նոր գլուխն է գրվում:
  • Հայաստանի կենդանական աշխարհի վերաբերյալ գիտական տվյալների վերջին տարիների զարգաց…

    Հայաստանի կենդանական աշխարհի վերաբերյալ գիտական տվյալների վերջին տարիների զարգացումն անհրաժեշտություն է առաջացրել վերանայելու և թարմացնելու ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը։
    Գիտնականներն այժմ առաջարկում են աշխատանքներն իրականացնել ժամանակակից գիտական մեթոդների և Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակի չափանիշների հիման վրա՝ միաժամանակ լրացնելով նախկինում չուսումնասիրված կամ թերի ուսումնասիրված տեսակների վերաբերյալ տվյալները։
    https://armenpress.am/hy/article/1261549

    Կարմիր գիրքը սպասում է թարմացման. Հայաստանում սկսել են կենդանական աշխարհի նոր գնահատման աշխատանքները

    Հայաստանի կենդանական աշխարհի վերաբերյալ գիտական տվյալների վերջին տարիների զարգացումն անհրաժեշտություն է առաջացրել վերանայելու և թարմացնելու ՀՀ կենդանիների…