Category: Armen Press

  • Իրանը թույլ կտա հնդկական նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով, այս մասին հայ…

    Իրանը թույլ կտա հնդկական նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով, այս մասին հայտարարել է Հնդկաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթհալին  հնդկական RT India հեռուստաալիքի հետ զրույցում։
  • Արտաքին հետախուզական ծառայությունը Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա ար…

    🔴 Արտաքին հետախուզական ծառայությունը Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում:
  • Օրերս կայացել է ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։ «Արմենպրես»-ի փոխանց…

    Օրերս կայացել է ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թանգարան–ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում ընդունվել է որոշում՝ Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին նշանակել Հրաչյա Թաշչյանին։
  • Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մ…

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Վարդանյանը:
    «Տեղեկացնում, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից իմ թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում։
    Շնորհակալություն եմ հայտնում նման բարձր վստահության համար։
    Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը և΄ պատվաբեր, և΄ չափազանց պատասխանատու է, այդ իսկ պատճառով նման որոշման կայացումը իմ կյանքի ամենահեշտ որոշումներից չի եղել։ Բարձր առաջարկին համաձայնվել եմ այն գիտակցությամբ, որ թե΄ մասնագիտական և թե΄ ակադեմիական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքներս պետք է առավել արդյունավետ ծառայեցնել մեր երկրի ժողովրդավարական արժեքների պահպանման և զարգացման գործին»,-գրել է Վարդանյանը:
    Նա նշել է, որ մասնագիտական աշխատանքը սկսել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում։ Ծառայության առավել քան 15 տարիների ընթացքում անցել է ճանապարհ՝ գլխավոր մասնագետից մինչ աշխատակազմի ղեկավար։
  • ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու ԵԽ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում կայ…

    ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու ԵԽ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը
  • ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսում նոր ման…

    ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսում նոր մանրամասներ է ներկայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ։
    Հեգսեթի խոսքով՝ հարվածներ են հասցվել ավելի քան 15 000 թիրախի, ինչը փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր օրական ավելի քան 1000 է։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավա…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների և Ջրային կոմիտեի վերակազմավորման հեռանկարները
    ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է Ջրային կոմիտեի ինստիտուցիոնալ վերափոխման ճանապարհային քարտեզը, որը ներառում է 2026-2035 թթ. ընթացքում ջրային համակարգերի կառավարման ռազմավարական ծրագրի մշակում, օրենսդրության և գործող նորմերի վերանայում, արդիականացում, ոռոգման համակարգերի և հողատարածքների գույքագրում, ջրային ռեսուրսների արդյունավետ, կլիմակայուն և ջրախնայող կառավարում, ոռոգման համակարգերի կառավարման կատարելագործում, մշտադիտարկում, հողերի խոշորացում, ջրախնայող գյուղատնտեսության տեսակարար կշռի ավելացում, ջրամբարների կառուցմանն ուղղված աշխատանքներ և այլն: Մանրամասներ են ներկայացվել նաև 2026-2031թթ. Ջրային կոմիտեի միջազգային ծրագրերի վերաբերյալ:
    Թեմայի առնչությամբ վարչապետը նշել է, որ ջրի կառավարման ոլորտում ռազմավարական նպատակները պետք է հստակ արձանագրել՝ ճիշտ ուղղությամբ շարժվելու նպատակով.
    «Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը՝ վարելահողեր, բազմամյա տնկարկները և խոտհարքները, դարձնել 100 տոկոսով ոռոգելի»:
    Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ջրային ոլորտում ներդրումները պետք է էականորեն ուղղված լինեն ոռոգման տեխնոլոգիաների զարգացմանը։
    Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև գյուղատնտեսական նշանակության հողերն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել:
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ Հայաստանը շարունակո՞ւմ է ղարաբաղյան շարժումը, թե՞ չի շարունակում։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

  • Եվրոպական միությունը բարձր է գնահատում վերջին տարիներին միգրացիայի կառավարման բա…

    Եվրոպական միությունը բարձր է գնահատում վերջին տարիներին միգրացիայի կառավարման բարելավման և ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը։ Այս մասին հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ հավելելով, որ կարևոր բարեփոխումներ են իրականացվում միգրացիոն ծառայությունների արդիականացման և միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, և ԵՄ-ն լիովին աջակցում է այդ ջանքերին։
    2020 թվականից ի վեր ԵՄ-ն մոտ 30 միլիոն եվրոյի տեխնիկական աջակցություն է տրամադրել միգրացիայի և ներքին գործերի ոլորտում բարեփոխումներին օժանդակելու նպատակով՝ ներառյալ Արևելյան գործընկերության տարածաշրջանային ծրագրերի շրջանակում տրամադրելով սարքավորումներ և աջակցությունը։ Բացի այդ, մոտ 40 միլիոն եվրո տրամադրվել է արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով։
  • Փետրվարի 28-ից ի վեր Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է…

    Փետրվարի 28-ից ի վեր Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1444, վիրավորվել՝ 18 551 մարդ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Al Jazeera-ից, այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։