Category: Armen Press

  • Իսրայելական զորքերը նոր ցամաքային գործողություն են սկսում Լիբանանի տարածքում արմ…

    Իսրայելական զորքերը նոր ցամաքային գործողություն են սկսում Լիբանանի տարածքում արմատական «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 16-ին X սոցիալական ցանցում հայտարարել են Իսրայելի պաշտպանության ուժերը։
    «Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը սկսել են սահմանափակ և թիրախային ցամաքային գործողություններ հարավային Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հիմնական հենակետերի դեմ՝ ուղղված առաջնային պաշտպանական գոտու ամրապնդմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
    Իսրայելական կողմից հայտնել են, որ «գործողությունը առաջնային պաշտպանական դիրքը ամրապնդելու պաշտպանական ջանքերի մի մասն է», որի շրջանակում նախատեսվում է «վերացնել ահաբեկիչներին»՝ հյուսիսային Իսրայելի բնակիչների համար անվտանգության լրացուցիչ շերտ ստեղծելու համար։
  • Խնդրում եմ կնոջս շուն չտալ, տանն արդեն տեղ չկա. քաղաքապետhttps://youtu.be/8mJru1…

    Խնդրում եմ կնոջս շուն չտալ, տանն արդեն տեղ չկա. քաղաքապետ
    https://youtu.be/8mJru1ztSPk

    Խնդրում եմ կնոջս շուն չտալ, տանն արդեն տեղ չկա. քաղաքապետ

    Խնդրում եմ կնոջս շուն չտալ, տանն արդեն տեղ չկա. քաղաքապետ
    #news #armenia #municipal #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ԱՄՆ-ում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ Օս…

    ԱՄՆ-ում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ Օսկարի 98-րդ մրցանակաբաշխությունը։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի՝ հեղափոխականների մասին պատմող ֆիլմը «One Battle After Another» («Պայքարը պայքարից հետո») տարել է երեկոյի գլխավոր մրցանակը՝ դառնալով տարվա լավագույն ֆիլմ։ Իսկ Անդերսոնը նաև արժանացել է լավագույն ռեժիսորի մրցանակին։ Ընդհանուր առմամբ ֆիլմը ստացել է վեց մրցանակ, այդ թվում և՝ «Լավագույն քասթինգ», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն մոնտաժ»։
    «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը ստացել է Մայքլ Բ․ Ջորդանը «Sinners» («Մեղավորներ») ֆիլմում իր դերակատարման համար։ «Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ջեսի Բաքլին Շեքսպիրի ընտանեկան ողբերգության մասին պատմող «Hamnet» («Համնետ») դրամայում մարմնավորած կերպարի համար:
    «Sinners» («Մեղավորները») ֆիլմը, որի պրոդյուսերների շարքում է ամերիկահայ Սև Օհանյանը և որը ներկայացված էր ռեկորդային թվով՝ 16 անվանակարգերում, հաղթել է 4 անվանակարգերում, այդ թվում և «Լավագույն կինեմատոգրաֆ», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն օրիգինալ երաժշտություն»։
    Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Շոն Պենը՝ «One Battle After Another» ֆիլմում իր դերի, իսկ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Էմի Մադիգանը՝ «Weapons» («Զենքեր») ֆիլմի համար։«Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակը ստացել է «KPop Demon Hunters» («K-pop դև որսորդներ») ֆիլմը, «Լավագույն միջազգային ֆիլմ» է ճանաչվել նորվեգական «Sentimental Value» («Զգացմունքային արժեք») ֆիլմը, իսկ «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակը ստացել է «Mr. Nobody Against Putin» («Պարոն Ոչ ոք ընդդեմ Պուտինի») ֆիլմը։
    Ջեյմս Քեմերոնի «Ավատար․ կրակ և մոխիր» ֆիլմը ճանաչվել է հաղթող «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում։
  • Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունhttps://youtu.be/gLuuGb9…

    Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
    https://youtu.be/gLuuGb9v644

    Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն. ՈՒՂԻՂ

    Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն. ՈՒՂԻՂ
    #armenia #news #armenpress #municipal #yerevan #live
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական…

  • Հայաստանում ոչ մի դպրոց չի փակվում։ Փակվում են ավերված դպրոցները, որտեղ աշակերտ …

    Հայաստանում ոչ մի դպրոց չի փակվում։ Փակվում են ավերված դպրոցները, որտեղ աշակերտ չկա

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Գորիսում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Խնածաղ գյուղի դպրոցի փակման մասին քաղաքացու արտահայտած մտահոգությանը։

    «Ոչ մի դպրոց չի փակվում։ Մենք փակում ենք ավերված դպրոցներ, որտեղ աշակերտ չկա։ Երեխային տասը տարի պահում ենք յոթ հոգանոց դպրոցում, հետո իրեն տանում ենք յոթ միլիարդանոց աշխարհ, ասում ենք դե շփվի։ Տանում ենք հազար հոգանոց զորամաս ու ասում` դե այստեղ ծառայի։ Հետո ասում ենք` վայ, էս երեխեքը ինչի՞ չդիմացան։ Որովհետև դպրոցում ամենակարևորը այն չի, որ երեխան իմանա, թե որն է Իսպանիայի մայրաքաղաքը, չնայած դա էլ է կարևոր։ Բայց կարևոր է` իմանա շփվել տարբեր բնավորությունների մարդկանց հետ տարբեր իրավիճակներում։ Երեխան պետք է տանից դուրս գա։ Երեխայի հասունացման ամենակարևոր պրոցեսը տանից դուրս գալն է», — ասաց վարպետը։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ «ոչ այսպիսի խաղաղության» մասին կամ «այ…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ «ոչ այսպիսի խաղաղության» մասին կամ «այլ խաղաղությունից» խոսելիս որոշ մարդիկ նկատի ունեն պատերազմ` «հանուն ավելի լավ խաղաղության», ինչն, ըստ վարչապետի, աբսուրդ է։
    Փաշինյանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Գորիսում բնակիչների հետ հանդիպմանը։
    «Ասում են` մենք էլ դեմ չենք խաղաղությանը, բայց ուրիշ խաղաղության։ Այս խաղաղությունից նահանջելը, այս խաղաղությունից շեղվելը նշանակում է բոլորովին այլ բան։ Դա նշանակում է պատերազմ` հանուն ավելի լավ խաղաղության։ Իրենք այդպես չեն ասում, բայց փաստացի դա է ստացվում։ Ասում են` մենք ավելի լավ խաղաղություն ենք ուզում։ Ինչպե՞ս։ Ի՞նչ է ավելի լավ խաղաղությունը։ Այդ մարդկանց խոսույթը վերլուծելով` ես գալիս եմ հետևյալ եզրակացության. մարդիկ ուզում են պատերազմ` հանուն ավելի լավ խաղաղության։ Դա աբսուրդ է», — նշեց Փաշինյանը։
    Վարչապետի խոսքով` որոշ մարդիկ ասում են, թե իշխանությունները բավարար չափով ուժեղ չեն, ուրիշներն էլ ասում են` բռնակալական իշխանություն է։

    «Դա նշանակում է, որ մենք ճիշտ բալանսի վրա ենք։ Ես համաձայն եմ, թույլ իշխանությունն աղետ է։ Բայց երբ ասում են` իշխանությունը միջազգայնորեն թույլ է… Ամենապրիմիտիվ օրինակը բերեմ։ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ՀՀ միջազգային օդանավակայանում միայն Հայաստանի սահմանապահ զորքերի զինծառայողներն են։ Բա այդ ուժեղ իշխանությունը չէր մտածե՞լ` օտարերկրացին այցելում է մեր երկիր, օտարերկրյա սահմանապահը սկսում է ծաղրել հյուրին, ու հյուրի միջոցով` ծաղրել երրորդ երկրին։ Բա այդ ուժեղ ղեկավարների, այդ ուժեղ տղամարդկանց տան մուտքի մոտ կա՞ օտարերկրյա անցակետ։ Հիմա Հայաստան-Իրան սահմանային անցակետը նույնպես ամբողջությամբ Հայաստանի սահմանապահների հսկողության տակ է։ Բա այսպիսի թույլ իշխանություն կլինի՞, բռնել իր երկրի միջազգային օդանավակայանի անցակետն ապահովել է հարյուր տոկոս ինքնիշխանությամբ, նույնը` Իրան-Հայաստան սահմանային անցակետը։ Բա այդ ուժեղ իշխանությունը ինչո՞ւ չէր անում դա, ի՞նչն էր պատճառը», — ասաց վարչապետը։

  • Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ ելակետը պետությունն է` Հայաստանի Հանրապետ…

    Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ ելակետը պետությունն է` Հայաստանի Հանրապետությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Կապանում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Ես էլի եմ ասել։ Մեր անկախության հռչակագիրն իրականում անկախության հռչակագիր չի։ Դա կոնֆլիկտի հռչակագիր է, որովհետև եթե դու պետություն ես հռչակում` ասելով` «քեզ հետ այս խնդիրն ունեմ, քեզ հետ այս խնդիրն ունեմ, քեզ հետ էլ այս խնդիրն ունեմ», դա անկախություն չի։ Որովհետև այդ պայմաններում ի՞նչ ես անում։ Գնում, գտնում ես մի մեծ հովանավոր։ Ասում են, թե խաղաղությունը արժանապատիվ չի։ Իսկ Հայաստանի երեսուն տարվա վասալային վիճակը արժանապատի՞վ էր։ Այսօրվա մեր կոնսոլիդացվող ընդդիմությունն, ըստ էության, հարյուր տոկոսով օտարերկրյա էմիսարներ են։ Մարդիկ եկել իրենց հայրենիքում ներկայանում են որպես օտար շահերի ներկայացուցիչ, ու խոսում են արժանապատվությունից։ Պետք է հասկանանք, որ պետությունը ամենակարևոր բանն է, որ մենք ունենք։ Այսօր մենք կենտրոնացած ենք մեր պետությունը ուժեղացնելու վրա», — ասաց վարչապետը։

  • Առաջիկայում իշխանությունները նախատեսում են հանրությանը ներկայացնել վերջին տարինե…

    Առաջիկայում իշխանությունները նախատեսում են հանրությանը ներկայացնել վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Կապանում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Զենքերի մասով։ Երկու-երեք ամիս առաջ հայտարարեցինք, որ քաղաքացիներից ովքեր ուզում են տեսնել, թե ինչ ենք ձեռք բերել, կտանեմ ցույց կտամ։ Արդեն քանի խումբ հրավիրել եմ, գնացել ենք, բայց մարդկանց թիվն այնքան մեծ է, որ եկանք եզրակացության, որ պետք է բոլորին, հրապարակային ցույց տանք։ Ու հիմա մտածում ենք, որ առաջիկայում հրապարակային ցույց տանք, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը։ Բայց մենք դա անում ենք նաև խաղաղությունը ընդգծելով և խաղաղության համատեքստում։ Քանի որ խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն։ Մենք մեր ժողովրդի առաջ հաշվետվություն ենք ներկայացնելու։ Դա երևի տեղի կունենա մայիսին, որ ցույց տանք, թե ինչ ենք արել, ինչ ենք ձեռք բերել։
    Ցուցադրելու ենք միայն մեր իշխանության օրոք ու հիմնականում 2022-ից հետո ձեռք բերված սպառազինությունը։ Այո, հիմա խաղաղություն է, բայց դա չի նշանակում, որ մենք չպիտի ունենանք պաշտպանունակ բանակ։ Որովհետև առանց բանակի երկիրը կարող է գայթակղություն լինել ագրեսիայի համար», — ասաց Փաշինյանը։

  • Ղազախստանը միջազգային ասպարեզում վարում է և կշարունակի վարել ռացիոնալ ու հավասար…

    Ղազախստանը միջազգային ասպարեզում վարում է և կշարունակի վարել ռացիոնալ ու հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որն առաջին հերթին ուղղված է երկրի շուրջ խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։
    ‹‹Արմենպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Ղազախստանում մարտի 15-ին անցկացվող սահմանադրական հանրաքվեի նախօրեին Աստանայում հյուրընկալված արտասահմանյան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Իսետովը:
    Անդրադառնալով սպասվող սահմանադրական հանրաքվեի նշանակությանը՝ նա մատնանաշել է, որ այս օրերին Ղազախստանն ապրում է իր զարգացման պատմական փուլերից մեկը։

    ‹‹Վերջին տարիների ընթացքում մենք շատ բան ենք արել։ Մենք կառուցել ենք անկախ պետություն և դրել կայուն զարգացման հիմքերը։ Մենք հետևողականորեն զարգացրել ենք մեր տնտեսությունը, արդյունաբերությունը և ձեռներեցությունը՝ միաժամանակ հատուկ ուշադրություն դարձնելով մարդկային կապիտալի զարգացմանը՝ ներդրումներ կատարելով գիտության և կրթության մեջ։ Այսօր Ղազախստանը ուժեղ պետություն է՝ բարձր միջազգային հեղինակությամբ, կայուն քաղաքական համակարգով և կայուն զարգացող տնտեսությամբ։ Արտասահմանյան քաղաքական գործիչներն ու փորձագետները հարգում են մեր երկիրը և ճանաչում այն ​​որպես ազդեցիկ միջին տերություն››,-նշել է ԱԳ փոխնախարարը։

    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Սյունիքի մարզում անցկացված ներկուսակցական քարոզարշավի ամփոփումը…

    Սյունիքի մարզում անցկացված ներկուսակցական քարոզարշավի ամփոփումը