Category: Armen Press

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հ…

    Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինի հետ։
    Նշվում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները, համագործակցության հիմնական ուղղությունները։
    Բացի այդ, զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ ընդգծելով Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը։
  • Հայաստանում առաջարկվում է ընդունել «Էլեկտրաէներգետիկայի մասին» նոր օրենք, որով ն…

    Հայաստանում առաջարկվում է ընդունել «Էլեկտրաէներգետիկայի մասին» նոր օրենք, որով նախատեսվում է շարունակել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը, զարգացնել մրցակցությունը և օրենսդրական մակարդակով ավելի հստակ պաշտպանել սպառողների իրավունքները։
    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած նախագիծը հուլիսի 17-ին հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 17-ը։
    Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկան 2004 թվականից հիմնականում գործում է ամբողջությամբ կարգավորվող մոդելով, և իրական մրցակցության բացակայության հետևանքով տուժում են սպառողները։ Նոր օրենքի նպատակն է անցում կատարել մրցակցային առևտրի կանոններով գործող շուկայի մոդելին։
    Նախագծի հիմնական սկզբունքներից է սպառողի՝ էլեկտրաէներգիայի մատակարարին ազատ ընտրելու իրավունքը։ Օրենքով կհստակեցվեն նաև մատակարարին փոխելու կարգը, սպառողների իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրերի նվազագույն պահանջները և վեճերի լուծման հնարավորությունները։
  • ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացըhttps://www.you…

    ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը
    https://www.youtube.com/live/6T_kBuDl1Bc?si=TOWpnheqRNmLY0mu

    ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը

    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի ասուլիսը։
    #news #armenia #armenpress #pressconference
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի…

  • Դատախազների միջազգային ասոցիացիայի 2026 թվականի հուլիսյան մասնագիտական պարբերակա…

    Դատախազների միջազգային ասոցիացիայի 2026 թվականի հուլիսյան մասնագիտական պարբերականում (IAP News, №101) հրապարակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հեղինակած «Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության գործերով քննության մարտավարության առանձնահատկությունները» խորագրով հոդվածը։
    Դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը հոդվածում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան և կենցաղային բռնության գործերով ձևավորված իրավական կարգավորումներն ու քննչական պրակտիկան, ինչպես նաև այդ բնույթի քրեական վարույթների արդյունավետ իրականացմանն ուղղված մոտեցումները։
    Աննա Վարդապետյանն, անդրադառնալով վերջին տարիներին իրականացված օրենսդրական բարեփոխումներին, ներկայացրել է ընտանեկան և կենցաղային բռնության գործերով միասնական քննչական պրակտիկայի հիմնական առանձնահատկությունները, այդ թվում՝ բռնության կրկնության ռիսկերի վաղ գնահատման, տուժողակենտրոն մոտեցման, երեխաների լավագույն շահի պաշտպանության, ինչպես նաև ապացույցների արդյունավետ հավաքագրման և տարբեր պետական մարմինների միջև համակարգված համագործակցության կարևորությունը։
  • Բացահայտել են վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր։ «…

    Բացահայտել են վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից

    «Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում մշակել, ձեռնարկել և իրականացրել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝  վառելիքի ոլորտում հանցավոր սխեմաներով համատեղ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։

    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ տարածք է ներմուծվում ավիոկերոսին, որի իրացման վերաբերյալ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում  տեղեկություններ առկա չեն։

    Հարկային իրավախախտումների կանխման և բացահայտման նպատակով ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռ. Կ.-ն դրածո անձանց միջոցով ստեղծել է  ինը ընկերություն: Այս ընկերությունների  անվամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է զգալի ծավալի ավիավառելիք, որն էլ  հետագայում իրացվել է Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր անձանց՝ առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի  դուրսգրման։

    Այս ինը կազմակերպությունից երեքը իրացման վերաբերյալ չեն ներկայացրել համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ, իսկ վեց կազմակերպության կողմից  ներկայացված հաշվարկներում արտացոլվել են խեղաթյուրված տվյալներ՝ այս եղանակով խուսափելով  առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց»,– նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին գաղտնազերծել է հետախուզական տվյալներ, որ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին գաղտնազերծել է հետախուզական տվյալներ, որոնք, նրա խոսքով, ցույց են տալիս, որ Չինաստանն ազդել է ԱՄՆ ընտրությունների վրա։
    Այս մասին հաղորդում է CNN-ը։
    Իր 25-րոպեանոց հեռուստաուղերձում Թրամփը նշել է, որ 2018 թվականին Չինաստանը փորձել է ազդել միջանկյալ ընտրությունների, իսկ 2020 թվականին՝ նախագահական ընտրությունների վրա։
    Նրա պնդմամբ՝ Չինաստանն անօրինական կերպով ստացել է 220 միլիոն ամերիկացի քվեարկողների տվյալները, այդ թվում՝ անունները, կոնտակտային տվյալները և կուսակցական նախընտրությունը։
    Թրամփի խոսքով՝ Պեկինն այդպիսով փորձում էր այնպես անել, որ ինքը պարտվի 2020 թվականի ընտրություններում։ Այդ ժամանակ Թրամփը պարտվել էր դեմոկրատ Ջո Բայդենին։
    Չինաստանը բազմիցս հերքել է ընտրություններին միջամտելու հետ կապված բոլոր մեղադրանքները։ CNN-ը նաև հիշեցնում է, որ 2021 թվականին ԱՄՆ հետախուզական ծառայությունները գաղտնազերծել էին զեկույց, որի համաձայն՝ Չինաստանը նախընտրել է չփորձել ազդել ընտրությունների արդյունքների վրա, որպեսզի չվնասի ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները։ Ընդ որում, ըստ հրապարակման, այս եզրակացությունը կրկնվում է նաև Թրամփի ուղերձից առաջ գաղտնազերծված փաստաթղթերում։
    Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ իր ուղերձում Թրամփը նշել է, որ ամերիկյան ընտրական համակարգում կան հնարավոր խոցելի կողմեր։
  • Հայաստանում զբոսաշրջությունն աճում է ռեկորդային տեմպերով Ընթացիկ տարվա առաջին կի…

    Հայաստանում զբոսաշրջությունն աճում է ռեկորդային տեմպերով
    Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 1 մլն 42 հազար զբոսաշրջային այցելություն։ Դա, ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, տվյալ ժամանակահատվածում երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է մեր երկրում։ Մինչդեռ տարեվերջին ակնկալվում է նոր ռեկորդ՝ արդեն տարվա կտրվածքով։
    ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ տարին նախատեսվում է ամփոփել 2․2 մլն այցելություն թիրախային ցուցանիշով։
    Առայժմ նշվում է, որ նախնական տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելած արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը 14,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն
  • Տասնհինգ տարի առաջ Երևանում ընդամենը մեկ  մասնաճյուղով իր գործունեությունը մեկնա…

    Տասնհինգ տարի առաջ Երևանում ընդամենը մեկ  մասնաճյուղով իր գործունեությունը մեկնարկած «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն այսօր արդեն դարձել է միջազգային կրթական ցանց՝ ներկայանալով աշխարհի տարբեր երկրներում և շարունակելով ընդլայնվել:
    25 կենտրոն 15 երկրում. «Թումո»-ի հիմնադիրները համոզված են՝ ամենամեծ ձեռքբերումը ոչ թե կենտրոնների, ծրագրերի կամ ուսանողների թվի աճն է, այլ այն միջավայրը, որը երիտասարդներին սովորեցնում է ինքնուրույն մտածել, կրթվել և ստեղծել։
    «Արմենպրես»-ը «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ զրույցում  ամփոփել է անցած ճանապարհը, խոսել արհեստական բանականության դարաշրջանում կրթության նոր մարտահրավերների, «Թումո»-ի առաջիկա ծրագրերի և հաջորդ 15 տարիների տեսլականի մասին։
  • Հոմերոսի «Ոդիսական» էպոսի հիման վրա ստեղծվող «Ոդիսևս» միջազգային հեռուստասերիալ…

    🔴 Հոմերոսի «Ոդիսական» էպոսի հիման վրա ստեղծվող «Ոդիսևս» միջազգային հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում է իրականացնել Հունաստանում և Հայաստանում
    Ինչպես հայտնում է Deadline-ը, նախագիծն իրականացնում են Աթենքում գործող Tanweer Productions ընկերությունը, ամերիկյան Tectonic պրոդյուսերական ընկերությունը և ԱՄՆ-ում գործունեություն ծավալող  USATV հայկական հեռուստաընկերությունը։ Սերիալի շոուռաները «Stranger Things»-ի առաջին եթերաշրջանի գործադիր պրոդյուսեր Կառլ Գայդյուսեկն է։
    Նախագծի հեղինակները պատմությունը ներկայացնում են որպես Հոմերոսի հայտնի էպոսի նոր և առավել իրատեսական մեկնաբանություն։ Նրանց խոսքով՝ սերիալը կպատկերի Բրոնզի դարի իրական աշխարհը՝ պատերազմներով, ծովային ճանապարհորդություններով, դավադրություններով և գոյատևման համար պայքարով, ինչպես նաև կանդրադառնա այն պատմական գործընթացներին, որոնք հանգեցրել են Բրոնզի դարի փլուզմանը։
    Հեռուստասերիալի մշակումը շարունակվել է մի քանի տարի, իսկ նկարահանումների մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին։
    Սերիալի ռեժիսորն է Ռոել Ռեինեն, որը նախկինում աշխատել է «Washington», «Black Sails», «Halo» և «Wu Assassins» նախագծերի վրա։
    Գործադիր պրոդյուսերների թվում են USATV-ի ներկայացուցիչ Վահագն Սարգսյանը, Ջորդան Դայքստրան, Դենիսա Յուհոշը, ինչպես նաև Կառլ Գայդյուսեկը, Շոն Ֆինեգանը, Սքոթ Ուինդհաուզերը, Նոյա Լենգը, Բլեյք Հոսը, Ռոել Ռեինեն և Tanweer Productions-ի ներկայացուցիչ Դիոնիսիս Սամիոտիսը։

    «Մենք ցանկանում ենք այս էպիկական պատմությունը ներկայացնել հնարավորինս իրական և պատմական իրողություններին մոտ ձևով։ Հոմերոսի ստեղծագործությունում Ոդիսևսի ճանապարհորդությունը խորհրդանշական իմաստ ունի, սակայն դրա հիմքում նաև իրական մարդկային ճակատագրեր, ընտրություններ, կորուստներ և հաղթահարումներ են»,– նշել է Գայդյուսեկը։

    Իր հերթին Ջորդան Դայքստրան հայտնել է, որ նախագծի վրա աշխատում են արդեն գրեթե հինգ տարի։
    Նրա խոսքով՝ ստեղծագործական թիմի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել հին հելլենական աշխարհի հնարավորինս վավերական և հետաքրքիր պատկերը։

  • ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ կսկսի Արգենտինայի ազգային հավաքականի մի խումբ ֆուտբո…

    ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ կսկսի Արգենտինայի ազգային հավաքականի մի խումբ ֆուտբոլիստների նկատմամբ, որոնք Անգլիայի ընտրանուն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթելուց հետո խաղադաշտում ցուցադրել են «Մալվիններն Արգենտինայինն են» («Las Malvinas son argentinas») գրությամբ պաստառը։
    Այդ մասին հայտնում է իսպանական COPE ռադիոկայանը։
    ՖԻՖԱ-ի կարգապահական կանոններն արգելում են քաղաքական բնույթի ուղերձների ցուցադրումը մրցումների ընթացքում կամ դրանց ավարտից հետո, ուստի գործը կքննի կազմակերպության կարգապահական կոմիտեն, որն էլ պետք է որոշի հնարավոր պատժամիջոցը։
    Միաժամանակ նշվում է, որ կարգապահական որոշումը կընդունվի միայն աշխարհի առաջնության ավարտից հետո, ինչի շնորհիվ միջադեպին առնչվող ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել հուլիսի 19-ին կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որտեղ Արգենտինայի հավաքականը կմրցի Իսպանիայի ընտրանու հետ։
    Միջադեպը տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլի Անգլիա-Արգենտինա խաղից հետո, որում Արգենտինայի հավաքականը հաղթել է 2-1 հաշվով։
    Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների ցուցադրած պաստառը վերաբերում է Մալվինյան (Ֆոլքլենդյան) կղզիների շուրջ Արգենտինայի և Միացյալ Թագավորության միջև երկարամյա տարածքային վեճին, որը զգայուն թեմա է երկու երկրների հարաբերություններում։