Category: Armen Press

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտ…

    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ Պապիկյանը հանդիպումից լուսանկարներ է հրապարակել:
    «Բրյուսել կատարած աշխատանքային այցիս շրջանակում մարտի 12-ին հանդիպել եմ Բելգիայի Թագավորության պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ»,-կից գրել է պաշտպանության նախարարը:
  • Հայաստանի կառավարության հանձնառությունն է խորքային փոփոխություններ ունենալ սահմա…

    Հայաստանի կառավարության հանձնառությունն է խորքային փոփոխություններ ունենալ սահմանների համալիր կառավարման ոլորտում
    Այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» պանելային քննարկման շրջանակում իր բացման խոսքում:
  • Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները լիովին նոր փուլ են տեղափոխվել ռազմավ…

    Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները լիովին նոր փուլ են տեղափոխվել ռազմավարական գործընկերության տեսանկյունից:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» պանելային քննարկման իր բացման խոսքում:
  • Հայաստանն ու Եվրամիությունը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մատյ…

    Հայաստանն ու Եվրամիությունը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մատյանը բացելուց ի վեր կայուն տեմպով առաջ են շարժվել վիզաների ազատականացման ուղղությամբ:
    Այս մասին ասաց ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները Երևանում «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» պանելային քննարկման իր բացման խոսքում:
  • Առաջիկա օրերին ՀՀ ներքին գործերի նախարարությունը ԵՄ իրավապահ համագործակցության գ…

    Առաջիկա օրերին ՀՀ ներքին գործերի նախարարությունը ԵՄ իրավապահ համագործակցության գործակալությունում՝ Եվրոպոլում, կնշանակի կապի սպա, ինչը հնարավորություն կընձեռի ավելի բարձր մակարդակի համագործակցության ապահովել։
    Այս մասին տեղեկացրեց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ համատեղ ասուլիսում։
    «Առաջիկա օրերին կնշանակենք Եվրոպոլում Ներքին գործերի նախարարության կապի սպա և հնարավորություն կունենանք արդեն Եվրոպոլում երաշխավորել ավելի բարձր մակարդակի համագործակցություն ինստիտուցիոնալ հենքով»,-մանրամասնեց նախարարը։
  • Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին մարտի 8-ին ընտրվելուց հետ…

    Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին մարտի 8-ին ընտրվելուց հետո առաջին ուղերձն է հղել իրանցիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Mehr գործակալությունը հաղորդում է, որ Խամենեին բարձր է գնահատել Իրանի զինված ուժերի ջանքերը հայրենիքը պաշտպանելու գործում:
    Նա նաև հայտարարել է, որ իրենք վրեժ կլուծեն բոլոր զոհերի, հատկապես Մինաբի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհված 170 երեխաների համար:
    Խամենեին նշել է, որ Պարսից ծոցի արաբական երկրների ուղղությամբ հարձակումները կշարունակվեն: Նրա խոսքով՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները պետք է փակվեն և այդ ռազմակայանները հարձակման կենթարկվեն:
    Մոջթաբա Խամենեին նաև հայտարարել է, որ Իրանը պետք է շարունակի օգտագործել Հորմուզի նեղուցի փակման լծակները:
    Երկրի նոր գերագույն առաջնորդի խոսքով՝ Իրանը փոխհատուցում կպահանջի հարվածների հետևանքով հասցված վնասի համար:
  • Շուրջ 30 մեծ լցանավ ուղևորվում է Սաուդյան Արաբիայում Կարմիր ծովի Յանբուի նավահան…

    Շուրջ 30 մեծ լցանավ ուղևորվում է Սաուդյան Արաբիայում Կարմիր ծովի Յանբուի նավահանգիստ, որպեսզի ապահովի նավթի մատակարարումները՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Financial Times-ը (FT):
  • ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների դիտարկմամբ՝…

    ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների դիտարկմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում մեծացել է դեպի Եվրոպական Միության երկրներ ճամփորդելու հետաքրքրությունը, ինչի մասին վկայում է նաև վիզաների համար դիմումների թվի աճը։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հար…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։
    Վարչապետը ողջունել է պարոն Բրունների այցը Հայաստան և կարևորել Եվրոպական միության հետ համագործակցության հետևողական զարգացումը։
  • Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ դեպի Իրանի կղզ…

    Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ դեպի Իրանի կղզիներ ցանկացած ներխուժում կհանգեցնի նրան, որ «Պարսից ծոցում կհոսի զավթիչների արյունը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X հարթակում։

    «Հայրենիք կամ մահ։ Իրանական կղզիների տարածքի դեմ ցանկացած ագրեսիա կխաթարի բոլոր սահմանափակումները։ Մենք զսպվածություն չենք ցուցաբերի, և Պարսից ծոցում կհոսի զավթիչների արյունը։ Ամերիկացի զինվորների արյունը Թրամփի անձնական պատասխանատվությունն է», — գրել է Ղալիբաֆը։

    The Associated Press-ի փոխանցմամբ՝ դեռևս հստակ չէ, թե ինչն է դարձել Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի նման մեկնաբանությունների պատճառը։
    Ենթադրություններ կան, որ Միացյալ Նահանգները կարող է թիրախավորել Պարսից ծոցում գտնվող Խարգ կղզին, որն Իրանի գլխավոր նավթային տերմինալն է։
    Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև վիճելի են համարվում Պարսից ծոցում գտնվող երեք ռազմավարական նշանակության կղզիներ՝ Աբու Մուսան, Մեծ Թոմբը և Փոքր Թոմբը։ Իրանը պնդում է, որ դրանք անքակտելիորեն պատկանում են իրեն, մինչդեռ ԱՄԷ-ն վիճարկում է այդ տարածքների նկատմամբ Իրանի ինքնիշխանությունը։