Category: Armen Press

  • Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը մարտի 12-ին հայտարարել է, որ հրամայե…

    Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը մարտի 12-ին հայտարարել է, որ հրամայել է բանակին պատրաստվել Լիբանանում գործողությունների ընդլայնմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AP-ն, այս մասին նա խոսել է հրապարակված տեսաուղերձում։

    «Վարչապետը և ես հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստվել Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընդլայնմանը և հյուսիսային համայնքներում հանգստության ու անվտանգության վերականգնմանը։ Ես զգուշացրել եմ Լիբանանի նախագահին, որ եթե Լիբանանի կառավարությունը չգիտի, թե ինչպես վերահսկել տարածքը և կանխել «Հեզբոլլահ»-ի սպառնալիքները հյուսիսային համայնքներին նկատմամբ և Իսրայելի ուղղությամբ կրակ բացելը, մենք կվերցնենք տարածքը և դա կանենք ինքներս», — ասել է Կացը։

  • Ջանք չենք խնայելու վիզաների ազատականացման գործընթացում. ՆԳ նախարարhttps://youtu….

    Ջանք չենք խնայելու վիզաների ազատականացման գործընթացում. ՆԳ նախարար
    https://youtu.be/XHSLyUkZlW8

    Ջանք չենք խնայելու վիզաների ազատականացման գործընթացում․ ՆԳ նախարար

    Ջանք չենք խնայելու վիզաների ազատականացման գործընթացում․ ՆԳ նախարար
    #news #armenia #government #visa
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https…

  • Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ՀՀ-ում նոր դիրքային բարելավումներ…

    Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ՀՀ-ում նոր դիրքային բարելավումների մասին ընդդիմության պնդումներին:
  • Հայաստանի նոր Սահմանադրության տեքստի մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլի…

    Հայաստանի նոր Սահմանադրության տեքստի մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի
    Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե անփոփո՞խ է արդյոք իր դիրքորոշումն այն մասին, որ Հայաստանի Սահմանադրության նոր տեքստում, որը պետք է արդեն այս ամիս հրապարակվի, Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։

    «Ես այդ հարցին արդեն անդրադարձել եմ, և չեմ տեսնում դիրքորոշումս փոխելու անհրաժեշտություն։ Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Եվ ասեմ, թե ինչու, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանությամբ գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել»,- նշեց Փաշինյանը։

    Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի 2026 թվականի մարտին։

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկած չունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկած չունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է
    Վարչապետն այդ մասին ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

    «Ես կասկած չունեմ, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է։ Թե երբ այն կստորագրվի, դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

    Վարչապետի կարծիքով՝ հիմա ավելի հստակ է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների համընկնումը, որ նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված լինելու պայմաններում խաղաղությունը հաստատված է։

    «Մենք հիմա խոսում ենք խաղաղությունն ամրապնդելու և այն հետ շրջելն անհնար դարձնելու մասին։ Այս առումով կարևոր են նաև ներքաղաքական պրոցեսները թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։ Որովհետև Հայաստանում էլ կան ուժեր, ենթադրում եմ Ադրբեջանում, որ էլ կան ուժեր (անկեղծ ասած՝ Ադրբեջանի ներքաղաքական պրոցեսներին այդքան էլ ծանոթ չեմ), որոնք այդքան էլ գոհ չեն խաղաղությունից և պիտի փորձեն հետ շրջել խաղաղությունը։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պետք է տեր կանգնենք հաստատված խաղաղությանը և այն դարձնենք անշրջելի»,- նշեց վարչապետը։

  • Ճապոնական տրանսպորտային Mitsui O.S.K. Lines ընկերությունը մարտի 12-ին հայտարարել…

    Ճապոնական տրանսպորտային Mitsui O.S.K. Lines ընկերությունը մարտի 12-ին հայտարարել է, որ One Majesty կոնտեյներային նավը վնասվել է Պարսից ծոցում խարիսխ գցելու ժամանակ։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը
    Նավի անձնակազմի բոլոր անդամները անվտանգ են, նավը շարունակում է գործել։ Վնասի պատճառն ու չափը դեռևս անհայտ են։ Սկսվել է հետաքննություն։
    Mitsui O.S.K. Lines-ից հայտնել են, որ անձնակազմի անդամները նավի հետնամասում ցնցում են զգացել և ավելի ուշ հայտնաբերել են վնասը, երբ նավն արդեն խարիսխ էր գցել Հորմուզի նեղուցից մոտավորապես 96 կիլոմետր հարավ-արևմուտք։
    Mitsui-ի կողմից շահագործվող նավթատարը նույնպես աննշան վնասվել է Օմանի ծոցում անհայտ առարկաների ընկնելու հետևանքով։ Տանկերը լքել է տարածքը, իսկ ընկերությունը կատարվածի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։
  • Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը մարտի 12-ին հայտարարել է, որ Իրանի օգտին…

    Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը մարտի 12-ին հայտարարել է, որ Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով ձերբակալել է չորս անձի։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
    Նախարարության հայտարարության համաձայն՝ հինգերորդ անձը մնում է ազատության մեջ։
    ՆԳՆ-ն մեղադրանք է ներկայացրել այս հինգ անձանց դեմ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունից «բարձր որակի լուսանկարչական սարքավորումներ օգտագործելու, կենսականորեն կարևոր վայրերի կոորդինատները գրանցելու ու դրանք լուսանկարելու համար»։
    Նախարարությունը ենթադրում է, որ նյութերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ուղարկվել են կոդավորված ծրագրի միջոցով։
  • Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ իրանական կողմի համար հնարավոր չէ մասնակցե…

    Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ իրանական կողմի համար հնարավոր չէ մասնակցել 2026 թվականին Միացյալ Նահանգներում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը «Իրանի դեմ իրենց կատարած չարագործությունների պատճառով»։

    «Նրանք մեզ երկու պատերազմ են պարտադրել ընդամենը ութ կամ ինը ամսվա ընթացքում և սպանել ու նահատակել են մեր հազարավոր մարդկանց։ Մեզ համար հնարավոր չէ մասնակցել Աշխարհի գավաթին», — Associated Press-ի հաղորդմամբ՝ պետական ​​հեռուստատեսությանն ասել է սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին։

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պաշտոնյաները CBS News-ին հայտնել են, որ նախագահ Թրամփն օրեր առաջ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին ասել է, որ իրենք ողջունում են Իրանի մասնակցությունն Աշխարհի առաջնությանը։ Այս հարցը քննարկվել է FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ Օվալաձև սենյակում հանդիպման ժամանակ։
    Ինֆանտինոն Թրամփի հետ հանդիպումից հետո Instagram-ում գրել էր․ «Մեզ բոլորիս անհրաժեշտ է այնպիսի միջոցառում, ինչպիսին է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը, որը մարդկանց կմիավորի հիմա ավելի, քան երբևէ»:

  • Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, որի ներթափան…

    Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, որի ներթափանցումը կսկսվի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և Հայաստանում կգործի մինչև մարտի 16-ը ներառյալ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ https://youtu.be/HcWqlKWZGFU

    Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը

    Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը
    #news #armenia #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ԱՄՆ-ի և Իսրայելի նախաձեռնած պատերազմի հետևանքով Իրանում ավելի քան 1 300 քաղաքացի…

    ԱՄՆ-ի և Իսրայելի նախաձեռնած պատերազմի հետևանքով Իրանում ավելի քան 1 300 քաղաքացիական անձ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։