Category: Armen Press

  • Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին մարտի 8-ին ընտրվելուց հետ…

    Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին մարտի 8-ին ընտրվելուց հետո առաջին ուղերձն է հղել իրանցիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Mehr գործակալությունը հաղորդում է, որ Խամենեին բարձր է գնահատել Իրանի զինված ուժերի ջանքերը հայրենիքը պաշտպանելու գործում:
    Նա նաև հայտարարել է, որ իրենք վրեժ կլուծեն բոլոր զոհերի, հատկապես Մինաբի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհված 170 երեխաների համար:
    Խամենեին նշել է, որ Պարսից ծոցի արաբական երկրների ուղղությամբ հարձակումները կշարունակվեն: Նրա խոսքով՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները պետք է փակվեն և այդ ռազմակայանները հարձակման կենթարկվեն:
    Մոջթաբա Խամենեին նաև հայտարարել է, որ Իրանը պետք է շարունակի օգտագործել Հորմուզի նեղուցի փակման լծակները:
    Երկրի նոր գերագույն առաջնորդի խոսքով՝ Իրանը փոխհատուցում կպահանջի հարվածների հետևանքով հասցված վնասի համար:
  • Շուրջ 30 մեծ լցանավ ուղևորվում է Սաուդյան Արաբիայում Կարմիր ծովի Յանբուի նավահան…

    Շուրջ 30 մեծ լցանավ ուղևորվում է Սաուդյան Արաբիայում Կարմիր ծովի Յանբուի նավահանգիստ, որպեսզի ապահովի նավթի մատակարարումները՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Financial Times-ը (FT):
  • ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների դիտարկմամբ՝…

    ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների դիտարկմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում մեծացել է դեպի Եվրոպական Միության երկրներ ճամփորդելու հետաքրքրությունը, ինչի մասին վկայում է նաև վիզաների համար դիմումների թվի աճը։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հար…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։
    Վարչապետը ողջունել է պարոն Բրունների այցը Հայաստան և կարևորել Եվրոպական միության հետ համագործակցության հետևողական զարգացումը։
  • Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ դեպի Իրանի կղզ…

    Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ դեպի Իրանի կղզիներ ցանկացած ներխուժում կհանգեցնի նրան, որ «Պարսից ծոցում կհոսի զավթիչների արյունը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X հարթակում։

    «Հայրենիք կամ մահ։ Իրանական կղզիների տարածքի դեմ ցանկացած ագրեսիա կխաթարի բոլոր սահմանափակումները։ Մենք զսպվածություն չենք ցուցաբերի, և Պարսից ծոցում կհոսի զավթիչների արյունը։ Ամերիկացի զինվորների արյունը Թրամփի անձնական պատասխանատվությունն է», — գրել է Ղալիբաֆը։

    The Associated Press-ի փոխանցմամբ՝ դեռևս հստակ չէ, թե ինչն է դարձել Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի նման մեկնաբանությունների պատճառը։
    Ենթադրություններ կան, որ Միացյալ Նահանգները կարող է թիրախավորել Պարսից ծոցում գտնվող Խարգ կղզին, որն Իրանի գլխավոր նավթային տերմինալն է։
    Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև վիճելի են համարվում Պարսից ծոցում գտնվող երեք ռազմավարական նշանակության կղզիներ՝ Աբու Մուսան, Մեծ Թոմբը և Փոքր Թոմբը։ Իրանը պնդում է, որ դրանք անքակտելիորեն պատկանում են իրեն, մինչդեռ ԱՄԷ-ն վիճարկում է այդ տարածքների նկատմամբ Իրանի ինքնիշխանությունը։

  • ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները դրական է գն…

    ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները դրական է գնահատում Հայաստանի գրանցած արդյունքները ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացում։
    Այս մասին Մագնուս Բրուները հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

    «Ես այսօր հանդիպումներ ունեցա Հայաստանի ներքին գործերի նախարարի և փոխվարչապետի հետ՝ քննարկելով հրաշալի առաջընթացը, որ Հայաստանը գրանցել է վիզաների ազատականացման գործընթացի ուղղությամբ։ Դա շատ կարևոր է․ 2024 թվականից ի վեր, ինչ մեկնարկել է երկխոսությունը, առաջընթացը շատ կայուն է, իսկ ԵՄ-ն 2025 թվականի նոյեմբերին արդեն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Շատ կարևոր առաջընթաց է կատարվել փաստաթղթերի պաշտպանվածության, միգրացիայի կառավարման, բիոմետրիկ նույնականացման անձնագրերի ու նույնականացման քարտերի հետ կապված, որոնք Հայաստանի քաղաքացիները շուտով կկարողանան ստանալ»,-ասաց ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը՝ հավելելով, որ իր այցի նպատակներից է նաև խրախուսել Հայաստանի կողմից այս բարեփոխումների շարունակականությունը։

    Բրուների տեղեկատվությամբ՝ գործընթացի հաջորդ փուլը կլինի վիզաների ազատականացման երկխոսության գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ զեկույցը, որը նախատեսվում է տրամադրել ընթացիկ տարվա մայիսին՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի շրջանակներում։

  • Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախա…

    Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
    ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրության, երկրում կատարվող բարեփոխումների և զարգացումների վերաբերյալ։
    Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է ներկաների հարցերին։ Նա նդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին, խաղաղության հաստատման և հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման ելակետերին։
  • Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը ներկայում վիզաների ազատականացման…

    Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը ներկայում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն է վարում, ինչը կարևոր քաղաքական ազդակ է և արտացոլում է երկու կողմերի համագործակցության խորությունը։  
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ ասուլիսում։

    Ջանք չենք խնայելու վիզաների ազատականացման գործընթացում․ ՆԳ նախարար

    Ջանք չենք խնայելու վիզաների ազատականացման գործընթացում․ ՆԳ նախարար
    #news #armenia #government #visa
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https…

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ խնդիր չի տեսնում նրանում, որ Իրանը երկր…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ խնդիր չի տեսնում նրանում, որ Իրանը երկրից սննդամթերքի արտահանման սահմանափակումներ է կիրառում՝ պայմանավորված Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողություններով։
    ՀՀ վարչապետն այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

    «Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ Հայաստանի Հանրապետությունը ինքը սննդամթերք արտահանող երկիր է, մենք տասնյակ հազար տոննաներով սննդամթերք ենք արտահանում այլ երկրներ, հետևաբար այդտեղ խնդիր չկա»,-նշեց նա։

    Անդրադառնալով Իրանում ընթացող պատերազմի ֆոնին Հայաստանում հնարավոր գնաճային դրսևորումների մասին հարցին՝ Փաշինյանն ընդգծեց.

    «Ինչ վերաբերվում է գնաճին, կան համապատասխան պետական մարմիններ, որոնք ամենօրյա մոնիթորինգ են անում, և եթե լինի անհրաժեշտություն, կձեռնարկվեն միջոցներ»։

    Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանում ռազմական գործողություններ սկսելու մասին։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելին և Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ-ի ռազմաբազաներին և ենթակառուցվածքներին։ Այս ամենի ֆոնին Իրանի կառավարությունը երկրից սննդամթերքի արտահանման սահմանափակումներ է կիրառել։

  • Մայրաքաղաքի 2026 թվականի բյուջեում իրականացված փոփոխություններով՝ մայիսի 1-ից նա…

    Մայրաքաղաքի 2026 թվականի բյուջեում իրականացված փոփոխություններով՝ մայիսի 1-ից նախատեսվում է 15-20 տոկոսով բարձրացնել Երևանի քաղաքապետարանին ենթակա մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Երևանի ավագանու մարտի 12-ի նիստում ընդունված որոշման մեջ։ https://youtu.be/8wBO24Fsg3U

    Աշխատավարձի բարձրացում Երևանի մանկապարտեզներում

    Աշխատավարձի բարձրացում Երևանի մանկապարտեզներում
    #news #armenia #municipal #yerevan #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/