Category: Armen Press

  • Սկսում ենք TRIPP-ի շուրջ ռազմավարական համաձայնագիրը վավերացնելու գործընթացը. ԱԳ …

    Սկսում ենք TRIPP-ի շուրջ ռազմավարական համաձայնագիրը վավերացնելու գործընթացը. ԱԳ նախարար
    https://youtu.be/mu5lZ_1aT1Q?si=9Oor72J_rG86IsQ7

    Սկսում ենք TRIPP-ի շուրջ ռազմավարական համաձայնագիրը վավերացնելու գործընթացը․ ԱԳ նախարար

    Սկսում ենք ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի շուրջ ռազմավարական համաձայնագիրը վավերացնելու գործընթացը․ ԱԳ նախարար
    #news #armenia #government #tripp
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress…

  • Ամերիկյան էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) առաջատար ընկերություններից C…

    Ամերիկյան էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) առաջատար ընկերություններից Cadence Design Systems-ը, Ausdia Inc. ընկերության ձեռքբերումից հետո, ինժեներական ներկայություն է ձևավորել Հայաստանում՝ ևս մեկ կարևոր քայլ կատարելով երկրի կիսահաղորդիչների ոլորտի զարգացման ուղղությամբ։
    Այս մասին «LinkedIn» սոցիալական ցանցում արված գրառման միջոցով հայտնել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն՝ ընդգծելով, որ Cadence-ի մուտքը հայկական շուկա ևս մեկ անգամ վկայում է համաշխարհային կիսահաղորդիչների արդյունաբերությունում Հայաստանի աճող դերակատարության մասին։

    «Այսօր Հայաստանում գործում են ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ինժեներական թիմեր կամ խոշոր ստորաբաժանումներ, այդ թվում՝ Synopsys, Siemens EDA, Cadence, NVIDIA, AMD, Microchip Technology, National Instruments (NI), Broadcom և Cisco։ Միաժամանակ, միջազգային խոշոր ընկերությունների կողքին կարևոր դեր ունեն նաև հայկական տեխնոլոգիական ընկերությունները՝ Grovf-ը, Inttegral Solutions-ը և Varaga Solutions LLC-ն, որոնք զարգացնում են տեղական ինժեներական կարողությունները, խթանում նորարարությունը և նպաստում տեխնոլոգիական ձեռնարկատիրության զարգացմանը»,-գրել է Արշակյանը։

    Վերջինիս խոսքով՝ շուրջ երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար համաշխարհային կիսահաղորդիչների ոլորտի այսպիսի առաջատար ընկերությունների ներկայացվածությունը նշանակալի ձեռքբերում է։

  • ՀՀ կառավարության նիստhttps://www.youtube.com/live/VJMlYVI1kdg?si=ft2aEC1BStS-v9A…

    ՀՀ կառավարության նիստ
    https://www.youtube.com/live/VJMlYVI1kdg?si=ft2aEC1BStS-v9Ay

    ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ

    ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ
    #new #armenia #armenpress #government
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հորդանանի զինված ուժերը հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հ…

    Հորդանանի զինված ուժերը հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հուլիսի 16-ի վաղ առավոտյան որսացել են Թագավորությանն ուղղված իրանական ութ հրթիռ։
    Այս մասին հայտնում է հորդանանյան Petra լրատվական գործակալությունը։
    Ռազմական աղբյուրը հայտնել է, որ կատարվածի հետևանքով զոհեր կամ նյութական վնասներ չեն գրանցվել։
    Զինված ուժերն ընդգծել են, որ իրենք շարունակում են վերահսկել Հորդանանի օդային տարածքն ամենաբարձր պատրաստվածությամբ՝ հայտարարելով ցանկացած սպառնալիքի պատասխանելու վճռականության մասին։  
    Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Իրանի բանակը հայտարարել էր, որ հարվածային անօդաչու թռչող սարքեր է արձակել Հորդանանի Ազրակ ավիաբազայում ԱՄՆ զինված ուժերի կապի համակարգերի, ֆիքսված ռադարային կայանի և վառելիքի պահեստների վրա։
  • Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի Սենատորների պա…

    Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի Սենատորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովն անցկացրել է նիստ՝ նվիրված 2026 թվականին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):
    Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ նիստին մասնակցել է Ուրուգվայի փոխնախագահի, Գլխավոր ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահի պաշտոնակատար, սենատոր Բլանկա Ռոդրիգեսը, մի խումբ այլ խորհրդարանականներ, ինչպես նաև՝ Արտաքին հարաբերությունների և Շրջակա միջավայրի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:
    Նիստը վարել է Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, սենատոր Ֆելիպե Կարբաժոն:
    Նիստի շրջանակներում Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանգամանորեն ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները, ՀՀ նախագահության առաջնահերթությունները, համաժողովին ընդառաջ կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները: Դեսպանը շեշտել է, որ COP17-ի շրջանակում կիրականացվի Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ուղղությամբ համընդհանուր առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը:
    «Դեսպան Գևորգյանն անդրադարձել է նաև Հայաստանի հարուստ կենսաբազմազանությանն ու բնապահպանության ոլորտում վարվող քաղաքականությանը, ինչպես նաև՝ երկրի պատմամշակութային ժառանգությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
    Նիստի ավարտին ուրուգվայցի խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ՀՀ դեսպանին COP17-ին առնչվող համապարփակ տեղեկատվությունը ներկայացնելու համար՝ հաջողություն մաղթելով Հայաստանին Համաժողովի կազմակերպման գործում։
    Նրանք նաև վստահություն են հայտնել, որ COP17-ը Երևանում կանցկացվի ամենաբարձր մակարդակով՝ դառնալով կարևոր հանգրվան կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղման ճանապարհին:
  • 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ գրանցվ…

    2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ գրանցվել է 629 կանչ, ինչը 74-ով կամ 13.3 տոկոսով ավելի է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
    «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
    Նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել էր 278 օձ, որոնցից 62-ը՝ թունավոր։ Ամենաշատ կանչերը գրանցվել են Երևանում՝ 268, Կոտայքի մարզում՝ 104 և Արարատի մարզում՝ 53։
    Սյունիքում արձանագրվել է 46, Արագածոտնում՝ 45, Տավուշում՝ 37, Արմավիրում՝ 35, Վայոց ձորում՝ 22, Շիրակում՝ 11, Լոռիում՝ 5, իսկ Գեղարքունիքում՝ 3 դեպք։ Միաժամանակ, դեպքերի նվազում է արձանագրվել Արմավիրի, Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզերում։ Հարաբերական առումով ամենաբարձր աճը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 64.3 տոկոս, որին հաջորդում է Արարատի մարզը՝ 35.9 տոկոս աճով։ Ամենամեծ հարաբերական նվազումը գրանցվել է Շիրակի մարզում՝ 31.3 տոկոս։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի եվրոպական օրակարգն այսօր ձևավորվում է ոչ միայն քաղաքական հայտարարությո…

    Հայաստանի եվրոպական օրակարգն այսօր ձևավորվում է ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլև կոնկրետ նախաձեռնություններով՝ նոր տնտեսական փաթեթներով, առևտրային արտոնություններով և բարձր մակարդակի փոխայցելություններով։ Քաղաքական երկխոսությունից մինչև տնտեսական համագործակցություն, ենթակառուցվածքային ծրագրերից մինչև անվտանգության ոլորտ․ երկկողմ օրակարգն արագորեն շարունակում է ընդլայնվել ու խորանալ։
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է արտահայտել Բրյուսելում գործող վերլուծական և հասարակայնության հետ կապերի «Diplomatic World» նախագծի տնօրեն, փորձագետ Ալբերտո Տուրկստրան՝ անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների այսօրվա օրակարգային հարցերին, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի տարածաշրջանային այցի նշանակությանը, ԵՄ-ի տնտեսական նախաձեռնություններին և Հարավային Կովկասում ձևավորվող նոր իրողություններին։
    Այսուհանդերձ, ըստ բելգիացի փորձագետի՝ Հայաստանի եվրոպական ուղղության ակտիվացումը պետք է դիտարկել ոչ թե որպես Երևանի աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձ, այլ որպես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման տրամաբանական շարունակություն։
  • Մունդիալ-2026 | Կիսաեզրափակիչ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան 2:1 հաշվով հաղթ…

    ⚽️🌍 Մունդիալ-2026 | Կիսաեզրափակիչ
    🇦🇷 Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան 2:1 հաշվով հաղթեց 🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿Անգլիային և դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։
    Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ցուցադրեցին զգուշավոր և մարտավարական ֆուտբոլ՝ հիմնականում պայքարելով խաղադաշտի կենտրոնում։ 55-րդ րոպեին Մորգան Ռոջերսի փոխանցումից հետո Էնթոնի Գորդոնը բացեց հաշիվը՝ առաջ մղելով Անգլիային։
    Բաց թողած գոլից հետո Արգենտինան ուժեղացրեց ճնշումը և 85-րդ րոպեին Էնսո Ֆերնանդեսը, ավարտելով Լիոնել Մեսսիի նախաձեռնած գրոհը, հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Իսկ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո Լաուտարո Մարտինեսը գլխի հարվածով խփեց հաղթական գոլը՝ ապահովելով Արգենտինայի կամային հաղթանակը։
    🏆 Աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինան կմրցի 🇪🇸 Իսպանիայի հետ։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների Առևտրի և զարգացման գործակալության (USTDA) Եվրոպայի …

    Ամերիկայի Միացյալ Նահանգների Առևտրի և զարգացման գործակալության (USTDA) Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսն անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցության թեմային՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք USTDA-ն բանակցություններ է վարում Հայաստանի հետ փոքր մոդուլային միջուկային ռեակտորների (SMR) մատակարարման շուրջ։
    Կարլ Կրեսը թեմային անդրադարձել է ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։
    Լրագրողը նշել է, որ Հայաստանի միջուկային ծրագիրը երկար տարիներ կապված է եղել «Ռոսատոմ»-ի հետ, ապա հարցրել՝ Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքներով  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը փոխե՞լ է այդ իրավիճակը, արդյոք ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալությունը բանակցություններ է վարում Հայաստանի հետ փոքր մոդուլային ռեակտորների մատակարարման շուրջ։
    Կարլ Կրեսը պատասխանել է.

    «Մենք արդեն որոշ ժամանակ է՝ աշխատում ենք Հայաստանի հետ՝ երկրում մի շարք նախագծային գաղափարների մշակման ուղղությամբ։ Այդ աշխատանքները շարունակվում են նաև ընտրություններից հետո՝ նույն կերպ, ինչպես մինչ այդ էին ընթանում։ Այս պահին մենք՝ USTDA-ում, որևէ փոփոխություն չենք տեսնում այդ ուղղությամբ կամ մոտեցումներում։ Ինչպես արդեն նշեցի, մենք որոշ ժամանակ է համագործակցում ենք Հայաստանի հետ մի շարք նախագծերի մշակման շուրջ և հույս ունենք, որ մոտ ապագայում այդ առնչությամբ հնարավոր կլինի հայտարարել որոշ նորությունների մասին»։

  • Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում մա…

    Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում մասնակցել և ելույթով հանդես է եկել Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում` «Փոխակերպող, արդար, նորարարական և համակարգված գործողություններ՝ միտված Կայուն զարգացման 2030 օրակարգի և դրա կայուն զարգացման նպատակների իրագործմանը՝ հանուն բոլորի համար կայուն ապագայի» խորագրի ներքո:
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ