Category: Armen Press

  • Հերքում. ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվելhttps://www.youtube.com/wat…

    Հերքում. ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել
    https://www.youtube.com/watch?v=fZfqTbYK0GY&t=2s

    Հերքում. ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել

    #news #army #armedforces
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ…

    Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

    https://cdn4.telesco.pe/file/5ffb94d115.mp4?token=j_N4RvV9gUlzpv7LND9ESv_nGjrvg-8aMuGw1mWGbJHr4tktyVCau-wUsYlw-1KisdQZvQHGcRaOO_9OU03asr02ICy1lYjJ4yHE-NgVbEJ1H2PcjvNM88lgfN5Wo0t3WKp11Jjy1-YDGEdQU_gP6fHYLCsVAkL2zLEufJOvaqRix_wDeSYAZPC-vzS29DyuK3j1OZSNdfmn-RdxbnT6ZuT5A45cKKr7s4mNfvsXOTsvJ1AHI5uN_lTPp9ZLCo_rgC1CCQWHMxGA3d-8AlJTtCzgZBno-cR1HcYDz1nem9uutEzAT_7Lfi2Kl21a1eZIdnVHNFNoNZvqlRhJ9WkM1w

  • Եվրամիությունը 2023 թվականից մինչ օրս ավելի քան 78 միլիոն եվրո է հատկացրել Ղարաբ…

    Եվրամիությունը 2023 թվականից մինչ օրս ավելի քան 78 միլիոն եվրո է հատկացրել Ղարաբաղից տեղահանված հայերի հրատապ մարդասիրական կարիքները հոգալու և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը աջակցելու նպատակով։ Այս մասին նշված է ԵՄ պատվիրակության գրասենյակի Ինստագրամի էջում։
    Հաղորդվում է, որ նշված գումարից 21.5 միլիոն եվրոն տրամադրվել է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության ( DG ECHO-ի) միջոցով, 40 միլիոնը՝ որպես ԵՄ-ի կողմից բյուջետային աջակցություն Հայաստանի Հանրապետությանը, 9 միլիոնը՝ ՔՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերի համար, իսկ 8 միլիոնը՝ «Փախստականների դիմակայության պատուհան Հայաստանի համար» ծրագրին, որն իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։
  • ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվում է ի պաշտպանությ…

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվում է ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին կայանալիք հանրահավաքին մեծաքանակ անձանց մասնակցությունն ապահովելու նպատակով մի շարք անձանց նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը:
    Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի մտերիմ Ն.Թ.-ի կազմակերպմամբ՝ Երևան քաղաքի բնակիչ Բ.Ս.-ն յուրաքանչյուր անձի 10 հզր ՀՀ դրամ վճարելու խոստումով կազմակերպել է 9 անձի մասնակցությունը նշված հանրահավաքին: Այնուհետև, Բ.Ս.-ն իր կողմից հանրահավաքին ուղարկված անձանցից յուրաքանչյուրին վճարել է 10 հզր ՀՀ դրամ:
    Բ.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
    Հետախուզվող Ն.Թ.-ի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
  • Հանդիպում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հե…

    Հանդիպում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

    https://cdn4.telesco.pe/file/2c42d5cb33.mp4?token=lI1Mi2E6jPSk4juy0CF4ZP-NOEmrY4kKGqD8YkA23MYXZaZE_xFtAWfBts-bfE0SeP9J8X41wHAgbSLuGmdzxsUBUYyRK0jN6rrF80hKdYkNLhS5gvRePJES_z12q4-EMHjLJylZeig2sXcBhS7UdANMOIOwCW7SeDSK1wpUYYjR18CDi9YpER1kuW1pzewJ0xuKLlTFwkbgukY6GzSBmzQjDA9OsmVxJMjL3OTerZsAq10kE1rTTo1CPmihIsygvRI-ilw7Yq0h33TbFG1e5O3r9HCBU7dpsJFomAt8i4ecVYJRnbI2UMX3RBtL9g1ZCvj8-UfP9my9xNBBbREXUQ

  • Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայաց…

    Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը գրկաբաց սպասում է կանանց ֆուտբոլի հավաքականի անդամներին՝ կոչ անելով նրանց վերադառնալ տուն։
    Այս մասին Բաղային նշել է X հարթակում գրառման մեջ։

    «Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականին. մի՛ անհանգստացեք, Իրանը ձեզ սպասում է գրկաբաց։ Վերադարձե՛ք տուն»,- նշել է Բաղային։

    Նա նշել է, որ Մինաբ քաղաքում Tomahawk հրթիռով սպանվեց ավելի քան 165 անմեղ իրանցի աշակերտուհի, իսկ հիմա «նրանք ցանկանում են մեր մարզիկներին պատանդ վերցնել՝ նրանց «փրկելու» անվան տակ»։

    «Անամոթությունն ու երեսպաշտությունն ապշեցուցիչ են», — ասել է խոսնակը։

  • Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված թռիչքների չեղարկման հետևանք…

    Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված թռիչքների չեղարկման հետևանքով Վիետնամում մնացած՝ Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիներն այս պահի դրությամբ վերադարձել են Հայաստան։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
    Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ Վիետնամում գտնվող 12 ՀՀ քաղաքացիներից 4-ը մարտի 7-ին կմեկնի Հոշիմին-Գուանճոու-Ալմաթի-Թբիլիսի թռիչքով, այնուհետ Թբիլիսիից մեքենաներով կվերադառնա Երևան։
    Նրանցից 7-ը մարտի 9-ին վերադառնալու է Հայաստան Հոշիմին-Ուրումչի-Երևան երթուղով։ Եվս մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալուն:
  • ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ «այսօր ևս մեկ անգամ կլինի Իրա…

    ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ «այսօր ևս մեկ անգամ կլինի Իրանի տարածքում ամենաինտենսիվ հարվածների օրը»։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Associated Press գործակալությունից, այս մասին նա ասել է մարտի 10-ին Պենտագոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
    Նա նշել է, որ Իրանի դեմ կօգտագործվեն ամենամեծ թվով կործանիչները, ամենամեծ թվով ռմբակոծիչները, և կիրականացվեն ամենամեծ թվով հարվածները։
    Հեգսեթը նաև նշել է, որ վերջին 24 ժամում Իրանը ամենաքիչ թվով հրթիռներն է արձակել։
    Մամուլի ասուլիսում ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը նույնպես հայտարարել է, որ Իրանի կողմից արձակված բալիստիկ հրթիռների քանակը շարունակում է նվազել՝ փետրվարի 28-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Նա նշել է, որ հրթիռային գրոհները նվազել են 90%-ով, հարվածային անօդաչու թռչող սարքերով գրոհները՝ 83%-ով։
    Փիթ Հեգսեթը նշել է, որ այս թվերը վկայում են այն մասին, որ ամերիկյան հարվածների շնորհիվ Իրանի պաշտպանական կարողությունները և հարևաններին ու ամերիկյան ուժերին հարվածելու հնարավորությունները նվազում են։
    Պատերազմի ժամկետների մասին հարցին պատասխանելիս Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի «կամքն անվերջ է», բայց միայն նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի, թե որքան դա կտևի։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ միջոցներ է Պենտագոնը ձեռնարկում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար, Հեգսեթը հայտարարել է, որ համապատասխան հաղորդումները կհետաքննվեն։ Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ն շատ լուրջ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի խաղաղ բնակչությունը չթիրախավորվի։
    Իր հերթին, Դեն Քեյնը նշել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է տարբերակներ, որոնք թույլ կտան զինվորականներին ուղեկցել նավերը Հորմուզի նեղուցով։
  • Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը …

    Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Պելոպս Լասկոսի հետ։
    Այս մասին նշված է ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
    Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են արդարադատության ուղղությամբ Հայաստանի և Հունաստանի միջև ինստիտուցիոնալ համագործակցություն հաստատելու քայլերը։
    Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում այդ բնագավառում իրականացվող բարեփոխումները և Եվրոպական միության կարևոր դերակատարությունն այդ հարցում։
    Պելոպս Լասկոսը, ընդգծելով, որ 2027 թվականին Հունաստանը նախագահելու է Եվրոպական միությունում, մատնանշել է, որ ԵՄ գործունեության երեք հիմնասյուներից մեկը հենց արդարադատության համակարգում համագործակցությունն է անդամ և գործընկեր պետությունների միջև։
  • Կանանց իրավունքների միջազգային օրվա առթիվ Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖ…

    Կանանց իրավունքների միջազգային օրվա առթիվ Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ ամենամյա «Մտքի կանայք, գործի կանայք» միջոցառումն այս տարի անցկացրեց նոր՝ Speed Dating ձևաչափով։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան անհատական կարճ հանդիպումների միջոցով հարցեր ուղղել բուհի հաջողակ շրջանավարտներին և փորձառու մասնագետներին՝ ստանալով խորհուրդներ մասնագիտական զարգացման և կարիերայի կառուցման վերաբերյալ։
    Միջոցառման այս տարվա հյուրերն էին Telecom Armenia ընկերության գործառնական տնօրինության փոխտնօրեն Արևիկ Ավագյանը, Scorpio Creative մարքեթինգային ընկերության հիմնադիր և տնօրեն Էլեն Գեղամյանը, PROFAL ընկերության մարքեթինգի տնօրեն, համալսարանի դասախոս Սոսի Դեմիրճյանը, արհեստական բանականության գերհամակարգչային ենթակառուցվածքի Cloud պլատֆորմի պրոդուկտային ուղղության պատասխանատու Լիլիթ Խանջյանը, PMI Armenia կազմակերպության նախագահ, Astrum PM ընկերության և PM Awards Armenia նախաձեռնության հիմնադիր Աստղիկ Սահակյանը, և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խորհրդատվական բլոկի ղեկավար Զառա Օհանյանը։