Category: Armen Press

  • Իրանի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իսրայելի Հայֆա քաղաքի նավթ…

    Իրանի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իսրայելի Հայֆա քաղաքի նավթավերամշակման գործարանին և գազի վերամշակման գործարանին, ինչպես նաև վառելիքի մի քանի պահեստարանի՝ ի պատասխան Թեհրանում վառելիքի ենթակառուցվածքի վրա գրոհի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։

    «Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի քաջարի մարտիկները, իրանական նավթի պահեստարանների վրա հարձակմանն ի պատասխան, անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Հայֆայում սիոնիստական ​​ռեժիմին պատկանող նավթավերամշակման և գազի վերամշակման գործարաններին, ինչպես նաև վառելիքի պահեստարաններին», — հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։

  • Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանում մարտի 10-ի ցերեկը, 12-ին սպասվ…

    Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Հայաստանում մարտի 10-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով նաև, որ մարտի 11-ին, 13-14-ին՝ առանձին շրջաններում, 15-ին՝ շրջանների մեծ մասում, սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
    Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-14-ի և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
    Երևանում մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
  • Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականի հինգ անդամներ Ավստրալիայում մարդասիրական վիզանե…

    Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականի հինգ անդամներ Ավստրալիայում մարդասիրական վիզաներ և ապաստան են ստացել. նրանց անվտանգության հետ կապված մտահոգություններ են առաջացել այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են կատարել Իրանի օրհներգը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
    Ավստրալիայի ներգաղթյալների նախարար Թոնի Բուրկը հայտարարել է, որ Ավստրալիայի ոստիկանությունը կանանց «տեղափոխել է անվտանգ վայր»։ Թիմի մյուս անդամներին ևս ասվել է, որ նրանք կարող են մնալ Ավստրալիայում։

    «Նրանք ցանկանում են հստակ տեղ հասցնել, որ քաղաքական ակտիվիստներ չեն։ Նրանք մարզիկներ են, որոնք ցանկանում են անվտանգ լինել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բանակցություններ են ընթանում մի քանի օր շարունակ։

    Թիմի մնացած անդամները տեղափոխվել են Գոլդ Քոստի օդանավակայան և մարտի 10-ի երեկոյան կմեկնեն Սիդնեյ։
    Թիմի ավտոբուսը կարճ ժամանակով կանգնեցրել են տասնյակ ակտիվիստներ, որոնք փորձել են համոզել մյուս խաղացողներին ևս մնալ Ավստրալիայում:

    «Ես թիմի մյուս անդամներին ասում եմ, որ նույն հնարավորությունը կա իրենց համար», — նշել է նախարարը՝ հավելելով, որ իրենք գիտակցում են, որ այդ կանայք գտնվում են դժվարին իրավիճակում։

    Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հաստատել է, որ հինգ խաղացողներին տրամադրվել են մարդասիրական վիզաներ։
    Գործակալության փոխանցմամբ՝ կանայք պետք է վերադառնային տուն, սակայն երկրպագուները մտահոգություն էին հայտնել նրանց անվտանգության համար, քանի որ թիմը հրաժարվել էր երգել ազգային օրհներգը նախորդ շաբաթ Հարավային Կորեայի դեմ խաղից առաջ։ Այս քայլը քննադատություն էր առաջացրել Իրանում, նրանց պատժելու կոչեր էին հնչել։
    Ավստրալիայի մարդասիրական վիզաների ծրագիրը մշտական ​​պաշտպանություն է տրամադրում փախստականներին և մարդասիրական օգնության կարիք ունեցող անձանց: Վիզա ունեցողները կարող են ապրել, աշխատել և սովորել երկրում։
    Մարտի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում պահանջել էր գործողություններ ձեռնարկել՝ պնդելով, որ Ավստրալիան պետք է «ապաստան տա» կանանց։

    «ԱՄՆ-ն կընդունի նրանց, եթե դուք չընդունեք», — հավելել էր նա։

    Ավելի ուշ Թրամփը կրկին գրառում էր կատարել՝ նշելով, որ խոսել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզի հետ, և «հինգ խաղացողների համար արդեն հոգ են տարել»։ Թրամփը նշել էր, որ խաղացողներից մի քանիսն իրենց պարտավորված են զգում վերադառնալ, քանի որ «անհանգստանում են իրենց ընտանիքների անվտանգության համար, այդ թվում՝ ընտանիքի անդամներին ուղղված սպառնալիքների պատճառով, եթե նրանք չվերադառնան»։

  • Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը…

    Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը
  • Սիրիական բանակը հայտարարել է, որ Լիբանանից արձակված հրետանային արկերն ընկել են Դ…

    Սիրիական բանակը հայտարարել է, որ Լիբանանից արձակված հրետանային արկերն ընկել են Դամասկոսից արևմուտք գտնվող Սերղայա գյուղաքաղաքի մոտակայքում։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA պետական ​​լրատվական գործակալությունը։
    Բանակը մեղադրել է «Հեզբոլլահ»-ին սիրիական բանակի դիրքերը թիրախավորելու համար։
    Գործակալության տեղեկացմամբ՝ «Հեզբոլլահ»-ի ուժերի ամրացումներ են նկատվել սիրիա-լիբանանյան սահմանին։
    Սիրիական բանակը նաև հայտնել է, որ գնահատում է իրավիճակը՝ հավելելով, որ կապի մեջ է Լիբանանի բանակի հետ և քննարկում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համապատասխան տարբերակները։
    «Սիրիայի արաբական բանակը չի հանդուրժի երկրի դեմ ուղղված որևէ ագրեսիա», — նշվել է բանակի հայտարարության մեջ։
  • Երևանի քաղաքապետարանը պլանավորում է մայրաքաղաքում փոսային աշխատանքներից անցում կ…

    Երևանի քաղաքապետարանը պլանավորում է մայրաքաղաքում փոսային աշխատանքներից անցում կատարել ճանապարհների հիմնարար նորոգումների։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

    «Միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու դեպքում մենք, կարելի է ասել, մի քանի տարով ասֆալտի որակի խնդիրը կարողանում ենք լուծել։ Բայց մեր ճանապարհային ցանցի հիմնական խնդիրը նրանում է, որ մենք ունենք շատ փողոցներ, որոնց հիմնարար աշխատանքը՝ գրունտային աշխատանքը, ի սկզբանե լավ արված չի։ Այսինքն՝ ինչ-որ մի լուծում է տրված, և պարզ է, որ որոշակի պարբերականությամբ առաջանալու են խնդիրներ։ Մեր հիմնական խնդիրը նրանում է, որ փոսային աշխատանքներից անցում կատարենք հիմնարար նորոգումների։ Մենք ամեն տարի հիմնարար նորոգվող ճանապարհների քանակն ավելացնելու ենք»,- նշել է Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

  • Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերը հետախուզական ինքնաթիռ և «օդ-օդ» դասի …

    Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերը հետախուզական ինքնաթիռ և «օդ-օդ» դասի հրթիռների խմբաքանակ կուղարկեն Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Պարսից ծոցի օդային տարածությունը պաշտպանելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «պակաս ոգևորված»…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «պակաս ոգևորված» էր Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հեռանկարներով։ Այնուամենայնիվ, նախագահը նշել է, որ Վենսը «շատ լավ լեզու է գտնում» իր հետ այս հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Fox News-ը։

    «Մենք այս հարցում լավ ենք լեզու գտնում։ Կարող եմ ասել, որ նա փիլիսոփայորեն այլ տեսակետ ուներ, քան ես։ Կարծում եմ՝ նա, գուցե, ավելի պակաս ոգևորված էր…. Բայց ես զգում էի, որ մենք պետք է դա անենք։ Ինձ չէր թվում, թե մենք այլընտրանք ունենք։ Եթե մենք դա չանեինք, նրանք դա կանեին մեր դեմ», — ասել է ԱՄՆ նախագահը։

  • Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկ…

    Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։
    «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկության կարգով տրամադրված հայտարարությունն ամբողջությամբ.

    «Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։

  • Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց կթողնի Աշխարհի գ…

    Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը։ 
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայից։ 
    Մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլը մեկնարկում է մարտի 10-ին՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում։

    «Ստեղծված իրավիճակի պատճառով ազգային հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով թիմը չի մասնակցի մրցաշարի երրորդ փուլին»,– նշում են ֆեդերացիայից՝ հիշեցնելով, որ Հայաստանի հավաքականը բաց էր թողել նաև Աշխարհի գավաթի երկրորդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։