Category: Armen Press

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն կ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ծանր հարվածներ հասցնել Իրանին, և ամերիկյան ուժերի համար թիրախներ կդառնան Իրանի էներգետիկ օբյեկտները, էլեկտրակայաններն ու կամուրջները
    Նա նշել է, որ էներգետիկ օբյեկտներին հարվածները կթողնի վերջում, բայց, «ի վերջո, հարվածներ կհասցվեն նաև էներգետիկ թիրախներին։

    «Մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք այս գիշեր, շատ ուժեղ կհարվածենք վաղը գիշերը և շատ ուժեղ կհարվածենք դրան հաջորդող գիշերը, իսկ հաջորդ շաբաթ նրանց համար ամեն ինչ ավելի վատ կլինի, որովհետև հաջորդ շաբաթ կհասնի էլեկտրակայանների և կամուրջների հերթը», — ասել է Թրամփը հուլիսի 14-ին տեղի ունեցած հարցազրույցում։

    Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե նրանք «չնստեն սեղանի շուրջ և չբանակցեն»։
    Հարցին՝ արդյոք իրանցիներն, իր կարծիքով, լուրջ են վերաբերվում համաձայնության կնքմանը, Թրամփը պատասխանել է, որ «նրանք այլընտրանք չունեն»։

  • Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է…

    Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է

    https://cdn4.telesco.pe/file/90be3771f2.mp4?token=rB77dnkCPtgniMbg1-V0Qi0BN8_RIG2-EC8SznIFsSVINR-R2y5wSDzBoeyo9sW98bh0m6CMl_v806UGYwYMgv7GuXh2Lnhexoh6H38nOrmxOE7WKdQSumb_n6kFc2s8iA1NUuRaFnQIhv8aKsSLO8NkoFScNcLrRKIK8AJnSLjorrw_Gujm_JNMJfp_gtIh9W1AFST4WbZapmxltD3T3zriaCSTAy50nhrWyyrISv_aDQ7o7reyJEsoCzfoEmq30M0-fKSg2Q7ZOPhzQziXQmNjtISjd3epRjhrAU9ZiEd9hetVhvKselAyRhY-ahk0KVqyM2Cpv-m8Js3yHvI1Cw

  • Վերջին տարիներին սքրինինգային ծրագրերը մի շարք հիվանդությունների պարագայում դարձ…

    Վերջին տարիներին սքրինինգային ծրագրերը մի շարք հիվանդությունների պարագայում դարձել են կարևոր օղակ՝ կանխարգելման և վաղ ախտորոշման հարցում. այսօր արդեն մի շարք սքրինինգային ծրագրեր հասանելի են նաև Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում: Ներառված են ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով երեք սքրինինգային ծրագրերը՝ արգանդի պարանոցի, կոլոռեկտալ և կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերում: 
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի  սքրինինգային ծրագրերի կառավարման գծով գլխավոր տնօրենի խորհրդական  Անի Ալավերդյանը նշեց, որ կոլորռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիրն  այս պահին դեռ հասանելի չի, այն  հասանելի կլինի մինչև տարվա վերջ:
    «Այս պահին հանրապետության ամբողջ տարածքում հասանելի են կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագրերը։ Սքրինինգը նախնական հետազոտության փուլն է, որին, անհրաժեշտության դեպքում, հաջորդում են լրացուցիչ հետազոտությունները, իսկ խնդրի հայտնաբերման դեպքում՝ բուժումը։ Այս ամբողջ շղթան ամբողջությամբ իրականացվում է Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում»,- մանրամասնեց նա։

    Սքրինինգից մինչև բուժում. ինչպես են գործում քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրերը

    Վերջին տարիներին սքրինինգային ծրագրերը մի շարք հիվանդությունների պարագայում դարձել են կարևոր օղակ՝ կանխարգելման և վաղ ախտորոշման հարցում. այսօր արդեն մի շարք սքրինինգային ծրագրեր հասանելի են նաև Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում: Ներառված…

  • Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է Աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրա…

    Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
    Աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակչում միմյանց հետ մրցեցին Ֆրանսիայի և Իսպանիայի ազգային հավաքականները։
    Հանդիպման մեկնարկից երկու թիմերն էլ բարձր տեմպով սկսեցին խաղը՝ փորձելով արագ անցնել գրոհների։ Ֆրանսիան ավելի շատ էր տիրում գնդակին և մի քանի վտանգավոր պահ ստեղծեց, սակայն Իսպանիայի պաշտպաններն ու դարպասապահը վստահ էին գործում։ Իսպանացիները, իրենց հերթին, շեշտը դրել էին արագ հակագրոհների վրա և առաջին խաղակեսում կարողացան արդյունավետ օգտագործել իրենց հնարավորությունը՝ բացելով հանդիպման հաշիվը։ Խաղի 22-րդ րոպեին Ֆրանսիայի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Միկել Օյարսաբալը։
    Ընդմիջումից հետո Դիդյե Դեշամի գլխավորած թիմը մեծացրեց ճնշումը և մի քանի անգամ մոտ էր հաջողությանը, սակայն եզրափակիչ հարվածներում ճշգրտությունը չէր բավականացնում։ Իսպանիան պահպանեց խաղային կարգապահությունը, վերահսկեց հանդիպման ընթացքը և հիմնական ժամանակի վերջին րոպեին խփեց երկրորդ գոլը՝ վերջնականապես վճռելով դիմակայության ելքը։ Գոլի հեղինակ դարձավ Պեդրո Պորրոն։
    Հանդիպումն ավարտվեց Իսպանիայի հավաքականի՝ 2:0 հաշվով հաղթանակով։ Եվրոպայի գործող չեմպիոնը նվաճեց աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիրը, իսկ Ֆրանսիայի հավաքականը կպայքարի մրցաշարի բրոնզե մեդալների համար։
  • Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված ընդունելություն…

    Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված ընդունելություն
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի Պետության էմ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին՝  Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ:
  • Ռուսաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են վերաբերվում Ուկրաինայի շուրջ իրադրությանը…

    Ռուսաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են վերաբերվում Ուկրաինայի շուրջ իրադրությանը, սակայն Մոսկվան պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում և անհրաժեշտ չի համարում երկկողմ հարաբերությունների հարցերը կապել նման գնահատումների հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

    «Գոյություն ունեն մի ամբողջ շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են մոտ հարաբերությունները, և որոնք համաձայն են այդ դիրքորոշմանը. դիրքորոշում, որին մենք կտրականապես համաձայն չենք։ Այո, դա մեր տարաձայնությունների առարկան է», — նշել է նա։

    «Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ դա առիթ չէ, որ այդ հարցն ինչ-որ ստվեր գցի մեր երկկողմ հարաբերությունների վրա, այստեղ մենք պրագմատիկ մոտեցում ենք ցուցաբերում», — հավելել է նա։

    Պեսկովն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումն ուկրաինական հարցի վերաբերյալ սխալ է: Նրա խոսքով՝ Մոսկվան կշարունակի հետևողականորեն և փաստարկված կերպով բացատրել իր տեսակետն այդ հարցի վերաբերյալ:
    Կրեմլի խոսնակը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են սերտ հարաբերությունները:

  • Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է Ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը։Այս տարի ամենամ…

    Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է Ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը։
    Այս տարի ամենամյա ռազմական շքերթին մասնակցում են եվրոպական 11 երկրի ինքնաթիռներ և Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» երկրների մոտ 500 զինվոր։
    Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը՝ հիշեցնելով, որ Էմանուել Մակրոնը վերջին անգամ է Բաստիլի գրավման օրը նշում նախագահի պաշտոնում:
    Ըստ հրապարակման՝ այս տարվա Բաստիլի օրվա տոնակատարությունները միայն Ֆրանսիայի մասին չեն։ Փարիզում անցկացվող շքերթին միացել են զորքեր և ռազմական ինքնաթիռներ ամբողջ Եվրոպայից՝ ցույց տալու Ուկրաինային աջակցությունը, և որպես եվրոպական ռազմական հզորության ապացույց։
    Ուկրաինական զինված ուժերը նույնպես մասնակցել են շքերթին, իսկ Ֆրանսիայում վերապատրաստված ուկրաինացի երկրորդ օդաչուները օդ են բարձրացրել Mirage 2000B ռազմական կործանիչները՝ ֆրանսիական օդուժի օդաչուների հետ միասին։
    Նախագահ Էմանուել Մակրոնն Ազգային տոնի առթիվ Փարիզում հյուրընկալում է մոտ 30 երկրի առաջնորդների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Պարբերականը նշում է, որ միջոցառումը, կարծես, նպատակ ունի ցույց տալ և՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, և՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ Եվրոպան միասնական է և պաշտպանվում է։
    Գետնին շքերթին մասնակցած «Կամեցողների կոալիցիայի» երկրների շուրջ 500 զինծառայողներից բացի, երկնքում ինքնաթիռների շքերթին մասնակցել են նաև Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Խորվաթիան, Լեհաստանը, Դանիան, Հունաստանը, Շվեդիան, Նորվեգիան, Իսպանիան և Իտալիան։
    Շքերթը ռեկորդային էր զինվորականների թվի առումով. այս տարի շքերթին մասնակցել է 6800 զինվոր, ի տարբերություն 2025 թվականի 5810-ի։
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիս…

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) պատվիրակությանը։
    Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում Էստոնիայի համագործակցությանը հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում։
    Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության ու գործարար կապերի առավել խորացման առթիվ։
  • Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից այս…

    Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից այս տարվա ընթացքում արդեն օգտվել է 1775 ընտանիք, որոնց տրամադրվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի աջակցություն։ Առաջիկա օրերին վճարումներ կստանա ևս 300-400 ընտանիք։ Ծրագրի մեկնարկից ի վեր ծրագրի շահառու է դարձել շուրջ 17 հազար ընտանիք, իսկ պետական բյուջեից հատկացվել է 12.6 միլիարդ դրամ։
    Այս մասին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ ՀՀ ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում։ Նա ընդգծեց, որ 2026 թվականի պետական բյուջեով ծրագրի ֆինանսավորման համար նախատեսվել է 2.4 միլիարդ դրամ։
    Ղարագյոզյանը հիշեցրեց՝ ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին՝ նպատակ ունենալով բարելավել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները հատկապես մարզային բնակավայրերում, որտեղ հիփոթեքային շուկան առավել պասիվ էր՝ կանխավճարի ապահովման դժվարությունների պատճառով։ Ծրագրի վերժնաժամկետը սահմանված է 2026 թվականի ավարտը։ 
    Անդրադառնալով ծրագրի բաղադրիչներին՝ նշեց, որ  ծրագրի առաջին բաղադրիչը նախատեսված է առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար, որոնք ցանկանում են Հայաստանի ցանկացած մարզային բնակավայրում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակարան կամ կառուցել անհատական բնակելի տուն։
    Պետական աջակցությունն ուղղվում է կամ կանխավճարի ֆինանսավորմանը, կամ, եթե դրա անհրաժեշտությունը չկա, հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։