Category: Armen Press

  • Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հա…

    Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը։
    Գործակալության գնահատմամբ՝ Հայաստանի վարկանիշն արտացոլում է երկրի կայուն մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական բարձր աճը և մեկ շնչին ընկնող եկամտի շարունակական աճի միտումը։
    Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%, ինչը զգալիորեն կգերազանցի «BB» վարկանիշային խմբի երկրների համար կանխատեսվող 2.9% միջին ցուցանիշը։
    Գործակալությունը նաև ընդգծում է, որ Հայաստանի տնտեսության համեմատաբար ցածր կախվածությունը նավթից սահմանափակում է միջազգային էներգակիրների շուկաներում տեղի ունեցող փոփոխությունների անմիջական ազդեցությունը երկրի տնտեսության վրա։
    Համաշխարհային տնտեսությունում և տարածաշրջանում շարունակվող անորոշությունների պայմաններում Հայաստանի վարկանիշի «դրական» հեռանկարի պահպանումը վկայում է երկրի մակրոտնտեսական հիմքերի նկատմամբ Fitch Ratings-ի վստահության մասին և վերահաստատում է գործակալության՝ 2026 թվականի հունվարին ներկայացված գնահատականը։
  • Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական …

    Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
  • Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 4-12-ըԿո…

    Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 4-12-ը
    Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում:
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
    Օլիմպիադան անցկացվել է փորձնական և տեսական փուլերով․ մասնակցել են 91 երկրների 400-ից ավելի ներկայացուցիչներ։
    Հայաստանյան թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գոռ Հովսեփյանը, 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Բաղմանյանը,  ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Գառնիկ Գավալջյանն ու Էմիլ Հարությունյանը, «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Հարությունյանը։ Արծաթե մեդալների են արժանացել Գոռ Հովսեփյանը և Գառնիկ Գավալջյանը,  բրոնզե մեդալների՝  Էդգար Բաղմանյանը, Էմիլ Հարությունյանը և Սամվել Հարությունյանը։
    Թիմը ղեկավարել են Բիլոր Կուրղինյանը /ֆիզիկայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի ուսուցիչ/ և Հովսեփ Կարապետյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի և ՀԱՊՀ ավագ դպրոց դպրոցի ֆիզիկա առարկայի խմբավար/, իսկ որպես դիտորդ՝ Արտյոմ Գասպարյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի և ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկա առարկայի խմբակավար/։
  • Իրանը շարունակում է կապ պահպանել Օմանի, Պակիստանի և Կատարի հետ՝ տարածաշրջանում ի…

    Իրանը շարունակում է կապ պահպանել Օմանի, Պակիստանի և Կատարի հետ՝ տարածաշրջանում իրադրության հետագա սրացումը կանխելու համար:
    Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

    «Միջնորդների խնդիրն է կանխել լարվածության սրացումը, և վերջին օրերին մենք կապի մեջ ենք եղել Կատարի, Օմանի և Պակիստանի հետ։ Այդ շփումները շարունակվում են», — ասել է Բաղային։

    Արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ Թեհրանը «կօգտագործի բոլոր անհրաժեշտ միջոցներն ու մեթոդները՝ իր ազգային շահերի և ազգային անվտանգության ապահովման համար»։
    Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա, որ Հորմուզի նեղուցը վերածվի սպառնալիքների աղբյուրի։

    «Մենք թույլ չենք տա, որ Հորմուզի նեղուցը դառնա Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող վայր», — ասել է Բաղային։ Նա հավելել է, որ «առևտրային նավերի ռազմական ուղեկցության մասին ԱՄՆ հայտարարությունը հաստատում է Վաշինգտոնի համառ ձգտումը՝ պահպանելու անկայունությունը տարածաշրջանում»:

  • Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը. (նստավայրը՝ Աթե…

    Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը. (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին արտաքին գործերի նախարար Իգլի Հասանիի հետ։
    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ալբանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական կապերի հաստատման և համագործակցության նոր ձևաչափերի ձևավորման հնարավորությունները։ 
    Դեսպանը շնորհակալություն է հայտնել Իգլի Հասանիին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում անցկացնելու հարցում Ալբանիայի ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը, Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և Հայաստանի եվրոպական ուղղությունը։
    Իգլի Հասանին ողջունել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով նպաստել Հայաստանի ԱԺ համապատասխան հանձնաժողովների հետ կապերի հաստատմանը։ Նա կարևորել է նաև երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության, ազատականացված վիզային ռեժիմի, առևտրատնտեսական կապերի և գործարար շփումների զարգացումը։
    Զրուցակիցները քննարկել են նաև հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները։
  • Գերմանիայի ԱԳ նախարարությունից հայտարարել են, որ Բեռլինում Ռուսաստանի դեսպան Սեր…

    Գերմանիայի ԱԳ նախարարությունից հայտարարել են, որ Բեռլինում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը կանչվել է գերատեսչություն՝ Գերմանիայի, ԵՄ գործընկերների և Ուկրաինայի դեմ ուղղված կիբերարշավի կապակցությամբ։
    «Գերմանիայի, ԵՄ գործընկերների և Ուկրաինայի դեմ կիբերհարձակումներն անընդունելի են», — ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։
    Նախարարությունից հայնտել են, որ իրենք վճռական են տրամադրված նմանօրինակ գործողություններին արձագանքելու հարցում՝ այդ թվում և լրացուցիչ պատժամիջոցների սահմանմամբ։
    «Բացի այդ, այսօր մենք կանչեցինք Ռուսաստանի դեսպանին և կրկին ներկայացրինք մեր դիրքորոշումը», — նշել են Գերմանիայի ԱԳՆ-ից։
    Ռուսական կողմը հերքում է մասնակցությունը Եվրոպայի տարածքում կիբերհարձակումներին։
    Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ևս հայտարարել էր, որ այդ երկրում ՌԴ դեսպանը կանչվել է արտգործնախարարություն՝ բացատրություններ տալու վերջին օրերի կիբերհարձակումների վերաբերյալ, որոնցում ֆրանսիական կողմը ռուսական հետք է տեսնում։
  • Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում մթնոլորտի շրջանառությունը կլինի փո…

    Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում մթնոլորտի շրջանառությունը կլինի փոփոխական։
    Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
    Նրա խոսքով՝ հուլիսի 13-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել հարավային տաք հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում արդեն ձևավորված համեմատաբար բարձր ջերմային ֆոնը կպահպանվի։

    «Ամենատաք գոտին կրկին կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ հուլիսի 13-15-ին ստվերում, ցերեկային ժամերին, կանխատեսվում է 36-38 աստիճան տաքություն։ Հուլիսի 15-ի ուշ երեկոյան այդ տաք օդային հոսանքներն աստիճանաբար կնահանջեն դեպի հարավ՝ իրենց տեղը զիջելով Սև ծովի կողմից ներթափանցող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնց ներհոսքը կտևի մինչև հուլիսի 18-ը ներառյալ։ Դրա արդյունքում հուլիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում, հուլիսի 15-ի հետ համեմատ, Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը, հատկապես ցերեկային ժամերին, կնվազի 4-5 աստիճանով»,- ասել է նա։

    Սուրենյանը նշել է, որ մինչև հուլիսի 14-ը Հանրապետության ողջ տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի ուշ երեկոյան և հուլիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում գիշերը և երեկոյան Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, տեղ-տեղ նաև կարկուտ։

    «Հուլիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում, ուշ երեկոյան ժամերին, ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ հնարավոր են նաև Երևան քաղաքի առանձին հատվածներում»,- հավելել է նա։

    Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հուլիսի 13-ին հայտարարել է, որ …

    Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հուլիսի 13-ին հայտարարել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում չի լինի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը։
    «Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից, որն ապակայունացնում է տարածաշրջանը, չի հրաժարվել իր բալիստիկ հրթիռների ծրագրից, որոնցից մի քանիսը մի օր կարող են թիրախավորել Եվրոպան», — ասել է Բարոն ֆրանսիական BFMTV լրատվականին։
    Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին և Իրանին «հարգել» փոխըմբռնման հուշագրում ստանձնած պարտավորությունները՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում նոր սրացման հետևանքով «միայն պարտվողներ կլինեն Իրանում, Միացյալ Նահանգներում և աշխարհի մյուս բոլոր վայրերում»։
  • Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր խախտումների…

    Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր խախտումների դեպքեր
    https://youtu.be/LjpFnxiStRQ?si=elaX1p7jadR1OD30

    Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր խախտումների դեպքեր

    Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր խախտումների դեպքեր։
    #news #armenia #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական…

  • Տարվա ամենափրփրուն փառատոնը. Երևանում մեկնարկում է «Գարեջրի օրեր»-ըhttps://youtu…

    Տարվա ամենափրփրուն փառատոնը. Երևանում մեկնարկում է «Գարեջրի օրեր»-ը
    https://youtu.be/C5ZcWYszGeM?si=c6krsjvNPKhio_bY

    Տարվա ամենափրփրուն փառատոնը. Երևանում մեկնարկում է «Գարեջրի օրեր»-ը

    Տարվա ամենափրփրուն փառատոնը. Երևանում մեկնարկում է «Գարեջրի օրեր»-ը
    #news #armenia #armenpress #beer
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — htt…