Category: Armen Press

  • Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին որոշել է վարչապետի պաշտոնից հեռացնել Յուլ…

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին որոշել է վարչապետի պաշտոնից հեռացնել Յուլիա Սվիրիդենկոյին
    Այս մասին Զելենսկին գրառում է կատարել «Տելեգրամ»-ի իր էջում՝ հայտնելով, որ Սվիրիդենկոն կգլխավորի նոր կարևոր ուղղություն՝ առանց հստակեցնելու, թե ինչ ուղղության մասին է խոսքը։
    Նախագահի խոսքով՝ այս փոփոխություններն անհրաժեշտ են «նորացված քաղաքական ռազմավարության իրականացումն ապահովելու համար»։
  • Շոգ եղանակին նկատվող ոտքերի այտուցները շատերը հաճախ վերագրում են հոգնածությանը կ…

    Շոգ եղանակին նկատվող ոտքերի այտուցները շատերը հաճախ վերագրում են հոգնածությանը կամ երկար կանգնած մնալուն։ Սակայն այս ախտանիշը կարող է վկայել ոչ միայն կենսակերպի առանձնահատկությունների, այլև սրտանոթային, երակային կամ ավշային համակարգի լուրջ խնդիրների մասին։  
    «Արմենպրես»-ի «Հարց բժշկին»
    փոդքաստի շրջանակում Պուլսմեդ բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, սիրտանոթաբան Անի Աբովյանի հետ քննարկել ենք, թե որո՞նք են այտուցների հիմնական պատճառները, ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի և ինչպե՞ս կարելի է կանխել առաջացած բարդությունը։

    Podcast-Հարց բժշկին. ոտքերի այտուցը միշտ չէ, որանվնաս է․ երբ է անհրաժեշտ դիմել բժշկի by ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

    Շոգ եղանակին նկատվող ոտքերի այտուցներըշատերը հաճախ վերագրում են հոգնածությանըկամ երկար կանգնած մնալուն։ Սակայն այսախտանիշը կարող է վկայել ոչ միայն կենսակերպիառանձնահատկությունների, այլև սրտանոթային, երակային կամ ավշային համակարգի լուրջխնդիրների մասին։  «Արմենպրես»…

  • Իսկական հայկական Վարդավառ՝ ազգային ոգով, ջրով, ժպիտներով և ջերմ ու հիշարժան մթնո…

    Իսկական հայկական Վարդավառ՝ ազգային ոգով, ջրով, ժպիտներով և ջերմ ու հիշարժան մթնոլորտով: Տավուշի մարզի Կողբ գյուղում «Կողբ-Վարդավառ» ամենաջրառատ փառատոնն արդեն չորրորդ տարին անընդմեջ համախմբում է բոլորին՝ այս տարի «Սերատարափ» կարգախոսի շուրջ:
    Փառատոնի երկրորդ օրվա համերգային ծրագրի շրջանակում բեմում էր «Սիմֆոնիկ Ֆոլկը»՝ համադրելով հայկական ժողովրդական երաժշտության շունչն ու սիմֆոնիկ հնչողության ուժը, ինչպես նաև Գարիկն ու Սոնան։ Երեկոն ավարտվեց տոնական հրավառությամբ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել է կուսակցությ…

    «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին
    Նա գրել է, որ 21 տարեկանում հեշտ չի եղել կուսակցական դառնալու որոշումն ու քաղաքականությամբ զբաղվելը:

    «Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ:

    Այս տարիներն ինձ համար եղել են քաղաքական հասունացման և զարգացման կարևոր շրջան։ Հումորի էր վերածվել այն, որ ամեն հաջորդ ընտրությանը իմ տարիքը չէր բավականացնում թեկնածու առաջադրվել: Բարեբախտաբար այդ «խոչընդոտները» ևս հաղթահարվեցին»,-գրել է Խաժակյանը:

    Նրա խոսքով՝ ինքը փորձել է լինել թիմային խաղացող՝ հպարտանալով համատեղ ձեռքբերումներով և պատասխանատվություն կրելով ձախողումների համար։

    «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ այս ճանապարհը միասին անցել ենք՝ գործընկերներիս, նախկին և ներկա թիմակիցներիս, ինչպես նաև կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, ում վստահել եմ, ումից սովորել և ում հետ միասին ծառայել եմ մեր պետությանն ու ժողովրդին»,-նշել է Դավիթ Խաժակյանը։

    Նա շեշտել է, որ հունիսի 7-ին ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը եղել է իր ընտրությունը, իսկ այժմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իր առաքելությունը համարում է ավարտված՝ թողնելով ջերմեռանդ երիտասարդական ջանքը և իր հետ վերցնելով մեծ փորձառություն, ջերմ հիշողություններ և բազմաթիվ լավ ընկերներ:

    ««Ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ։ Հիմա գնամ, բարով մնաք…» — մեսչյանական այս խոսքերով ավարտում եմ հաղորդագրությունս՝ անցած ճանապարհը վերարժևորելով և շարժվելով առաջ՝ Նոր Շնչով»,-գրել է Դավիթ Խաժակյանը:

  • Միացյալ Նահանգների և Իրանի զինված ուժերը փոխանակվել են հրթիռային և անօդաչու թռչո…

    Միացյալ Նահանգների և Իրանի զինված ուժերը փոխանակվել են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի նոր հարվածներով
    Հուլիսի 12-ին Թեհրանը թիրախավորել է Պարսից ծոցի մի շարք պետություններում տեղակայված ամերիկյան օբյեկտները և հայտարարել, որ կրկին փակել է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։
    Մասնավորապես, իրանական կողմը հարվածներ է հասցրել Քուվեյթի, Բահրեյնի, Հորդանանի, Օմանի ու անգամ ԱՄՆ-ի հետ բանակցություններում միջնորդի դեր կատարող Կատարի տարածքում ամերիկյան ենթակառուցվածքներին։ Կատարի իշխանությունները հայտնել են, որ ոչնչացված հրթիռների բեկորներից երեք մարդ է վիրավորվել։
    ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հուլիսի 12-ին ԱՄՆ զինված ուժերը սկսել են նոր հարվածներ հասցնել Իրանին՝ «շարունակելու թուլացնել քաղաքացիական նավաստիների և Հորմուզի նեղուցով ազատորեն անցնող առևտրային նավերի վրա նրա հարձակվելու կարողությունը»։  X-ում արված գրառման մեջ հրամանատարությունից հայտնել են, որ «առաջին անգամ օգտագործել են հարվածային ծովային անօդաչու սարքեր»։
    ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խոսնակ Թիմ Հոքինսը CNN-ին հայտնել է, որ ամերիկյան օդուժը խոցել է իրանական թևավոր հրթիռ և անօդաչու թռչող սարք։
    Reuters-ին տված կարճ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով հանգստյան օրերին Իրանի դեմ իրականացված հարվածներին, ասել է. «Մենք նրանց ծանր հարվածներ ենք հասցնում»։
    Իրանական լրատվամիջոցները կիրակի հայտնել են, որ հրթիռային հարվածներ և պայթյուններ են գրանցվել Սիրիք և Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքների, ինչպես նաև մոտակայքում գտնվող Քեշմ կղզու շրջանում։ Պետական IRNA լրատվականի փոխանցմամբ՝ ամերիկյան հարվածների հետևանքով երկրի հարավ-արևմտյան Խուզեսթան նահանգում մեկ մարդ մահացել է։
    Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի՝ հանգստյան օրերին իրականացրած «ագրեսիվ» հարձակումները։
    Անցած շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հրադադարը համարում է ավարտված՝ չբացառելով հետագա բանակցությունների հնարավորությունը։
    Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կիրակի X սոցիալական հարթակում գրել է. «Միակողմանի գործարքների ժամանակաշրջանն ավարտված է։ Մենք ձեզ ասել էինք՝ կա՛մ պահեք ձեր խոսքը, կա՛մ վճարեք դրա գինը։ Իրականությունը թակում է ձեր դուռը»։
  • Երևանում հանդիսավորությամբ նշվեց Վարդավառըhttps://youtu.be/BbU9Y4kOKp0?si=XKdQe4…

    Երևանում հանդիսավորությամբ նշվեց Վարդավառը
    https://youtu.be/BbU9Y4kOKp0?si=XKdQe4Xj-mGCvtYK

    Երևանում հանդիսավորությամբ նշվեց Վարդավառը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-ի, 16-ի և 17-ի կեսօրից հետո առա…

    Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-ի, 16-ի և 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 12-17-ի առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ։ 
    Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկն առանձին լեռնային շրջաններում կնվազի 2-3 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 4-6 աստիճանով, հուլիսի 13-14-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    Երևան քաղաքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
  • Հայաստանում նշվում է ​Պայծառակերպության տոնը՝ ՎարդավառըՀիսուս Քրիստոսի Պայծառակե…

    Հայաստանում նշվում է ​Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը
    Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Ըստ եկեղեցական տոնացույցի այն նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնը այս տարի կնշվի հուլիսի 12-ին։ 
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը…

    Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
  • Մունդիալ-2026 | Քառորդ եզրափակիչ Անգլիան լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց…

    ⚽️🌍 Մունդիալ-2026 | Քառորդ եզրափակիչ
    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Անգլիան լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց 🇳🇴 Նորվեգիային և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր։ Նորվեգիային առաջին կեսում առաջ մղեց Անդրեաս Շելդերուպը, սակայն մինչև ընդմիջում Ջուդ Բելինգհեմը հավասարեցրեց հաշիվը։ Լրացուցիչ ժամանակի 93-րդ րոպեին Բելինգհեմը, օգտվելով Օրյան Նյուլանդի սխալից, ձևակերպեց դուբլը և հաղթանակ պարգևեց Անգլիային։ Նորվեգիայի գոլերից մեկը երկրորդ կեսում չեղարկվեց VAR-ի միջամտությունից հետո՝ Էրլինգ Հոլանդի խախտման պատճառով։
    🇦🇷 Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով հաղթեց 🇨🇭 Շվեյցարիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Անգլիայի հետ։ Հանդիպման հաշիվը բացեց Ալեքսիս Մաք Ալիստերը, սակայն 84-րդ րոպեին Զեկի Ամդունին վերականգնեց հավասարակշռությունը։ Լրացուցիչ ժամանակում Խուլիան Ալվարեսն ու Լաուտարո Մարտինեսը խփեցին հաղթական գոլերը՝ ապահովելով Արգենտինայի հաղթանակը։