Category: Armen Press

  • Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է …

    Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է և կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա։
    Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա և շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը։ Եվ մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանից այցելությունները Վրաստան աճում են, միևնույն ժամանակ ուրախ ենք տեսնել, որ Վրաստանից Հայաստան այցելություններն աճում են։ Եվ սա շատ կարևոր արտահայտություն է նաև մեր քաղաքական ակտիվ համագործակցության։ Մենք համագործակցում ենք մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, կրթության ոլորտում, գիտության ոլորտում տնտեսության ոլորտում»,- նշել է վարչապետը։

    Վարչապետը նշել է, որ մարտի 4-ին կայացել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։

    «Մեր ընկալումն ուժեղանում է առ այն, որ քաղաքական օրակարգերի առանցքային նպատակը տնտեսական արդյունքներ և զարգացում ունենալն է։ Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել , որ մենք քննարկեցինք և՛ տնտեսական, և՛ երկկողմ, և՛ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի բազմաթիվ հարցեր՝ նաև տեսնելու համար, թե որտեղ է, որ մենք ունենք համագործակցելու ավելի մեծ պոտենցիալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը եղել է, կա և մնում է շատ ակտիվ, նույնը կարելի է ասել նաև տնտեսական համագործակցության մասին։ Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ կարևոր է հասկանալ, թե ինչ ուղղություններով կողմերը կարող են համագործակցել մարտահրավերներն առավել արդյունավետ կառավարելու և հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար։

    «Եվ, իհարկե, նման հանդիպումներում ամենևին էլ երկրորդական նշանակություն չունի նաև մեր ընկերներին տեսնելը, նրանց որպիսությունը հարցնելը և, իհարկե, նրանց հետ ժամանակ անցկացնելու հաճույքը վայելելը։ Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մթնոլորտի, ջերմ ընդունելության համար։ Ամեն անգամ այս հանդիպումներից հետո առաջին բանը, որ մենք մտածում ենք, այն է, թե երբ է լինելու հաջորդ հանդիպումը։ Եվ ես հույս ունեմ և համոզված եմ, որ հաջորդ հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք արձանագրել, որ մեր պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան-Վրաստան համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում առավել ակտիվացել էև արդյունավետ է դարձել»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը։

  • Իրանն այլևս չի պատրաստվում որևէ բանակցություն վարել ԱՄՆ-ի հետ և պատրաստ է շարուն…

    Իրանն այլևս չի պատրաստվում որևէ բանակցություն վարել ԱՄՆ-ի հետ և պատրաստ է շարունակելու պատերազմն այնքան, որքան հարկ լինի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը։
    «Մենք չենք վստահում ամերիկացիներին և մտադիր չենք նրանց հետ վարել ոչ մի բանակցություն: Մենք կարող ենք շարունակել պատերազմը, որքան հարկ է, այնպես, ինչպես ութամյա Սրբազան պաշտպանության ժամանակ (խմբ.՝ նկատի ունի 1980-1988 թթ. իրանաիրաքյան պատերազմը)», — ասել է նա։

    https://cdn4.telesco.pe/file/b21ad55709.mp4?token=TXFZvdOjija5ekJ6ZvUJNWrnTSt9i67aiyiPtddCVyiNWZ-8M_jjgkFN7gWmFIHuCY_0hVSgJWT5gXPGo1xFecatIpnJJrnrqB2qWLVWEO6SKJZtohJ77aBeXoulNO5uhFArzp4lKXHs_-dBC2WqIntO0n0VnK7uDE__jVZRMzFeoKP4gU3vtQR1gPQpJHJS6jgvseMBD6BE33N7TfXo0FuQ0Gexd1vwBb7JtyUh9eFMYbsorGhnMPqLOdYMy-wpuiunzaY6vfXJC9bgO-b3xL51HShYqRLhOPjNmpW-26k8MvmgjuLPj6M-G9rjHsSQfvL7_BA-eQ7jaB-eUQYcobe2u0Ms-PLloFP2obTW91PmgQAsQaaEwni7U9gEJqSe0MErdyMrLaPbVOn-CVLnOw1aqNji-QkqJBuW8Q2_Pj40anlusXnvM0gcvmZPDqQb4OOjdWpMZ_Flf1mzK5TRPA7rF3o1KAosVBFEfbG6f7qabYpIISsFk-to1caBJliCUrUa5YlisNqEpEWDl0l5lRSNfIub9tzyfmlZwwv9cdHto8_t0SIT-PolTcDOFCJouLPM5fxtoWXo0X4QhxhEB71j3aPOeky_u6gAg5qFHNJpD9T8VIItLfyFGY-aytq183M8nQvK9aT7UWPZjwRsi5wXMpibVt9oTNCUf92LrRk

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ …

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և Վրաստանի ժողովրդին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար։
    ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ։

    «Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ վարչապետ Կոբախիձեին շնորհակալություն հայտնել այս ողջ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած աջակցության համար։
    Աջակցության համար ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Վրաստանի պետությանը և ժողովրդին մշտական աջակցության համար։ Իսկ այդ աջակցությունը շարունակվում է, մենք դա տեսնում ենք։ Դուք գիտեք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և սա շատ բարձր գնահատականի է արժանի և արժանանում մեր կողմից»,- նշեց Փաշինյանը։

  • Իրաքում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գրաս…

    Իրաքում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գրասենյակները վերջին երկու օրվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի կողմից հարվածների են ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով հետախուզությունում իր աղբյուրին։
    Իրաքի օբյեկտը ենթարկվել է երկու ԱԹՍ-ի հարվածի։ Այդ պահին օբյեկտում ամերիկացիներ չեն եղել։
    Աղբյուրները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայում գտնվող ԿՀՎ-ի գրասենյակում ևս զոհեր և տուժածներ չեն գրանցվել։
    Դեպքի առնչությամբ ԿՀՎ-ն և Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը մեկնաբանություններ չեն տվել։
  • Հայաստանի և Վրաստանի միջև Թբիլիսիում ստորագրվեց տնտեսական համագործակցության միջկ…

    Հայաստանի և Վրաստանի միջև Թբիլիսիում ստորագրվեց տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձանագրությունը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
  • ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար ծովակալ Բրեդ Քո…

    ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը մարտի 3-ին տեսաուղերձում հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործություններում ներգրավված է ավելի քան 50 000 զինծառայող, 200 կործանիչ և 2 ավիակիր, ինչպես նաև ռմբակոծիչներ։
  • ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխություններըhttps://youtu.be/ZiwK4Wc473YՌԴ միգրաց…

    ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները
    https://youtu.be/ZiwK4Wc473Y

    ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները

    ARMENPRESS NEWS AGENCY
    «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի ասուլիսը
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչ…

    Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։
    Կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը։ Այդ համատեքստում ընդգծվել է այսօր կայանալիք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի անցկացումը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում։
    Վարչապետները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ։ Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը։
  • Մերձավոր Արևելքից 9000 ամերիկացի կարողացել է դուրս գալ փետրվարի 28-ին Իրանի դեմ …

    Մերձավոր Արևելքից 9000 ամերիկացի կարողացել է դուրս գալ փետրվարի 28-ին Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մամուլի ասուլիսի ժամանակ։
    «Կա ևս 1500 ամերիկացի, որոնք խնդրում են օգնել մեկնման հարցում», — Ռուբիոյի խոսքերն է մեջբերում ԱՄՆ պետքարտուղարությունը։
  • Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը խոցել է ամերիկյան F-15 կործ…

    Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը խոցել է ամերիկյան F-15 կործանիչ։
    Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։
    Գործակալությունը հիշեցնում է, որ մարտի 2-ին Իրանի զինված ուժերը հայտարարել էին հայրենական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերով ամերիկյան 3 կործանիչ խոցելու մասին։ Մարտի 2-ին ինչպես Քուվեյթը, այնպես էլ ԱՄՆ-ն հայտարարել էին, որ ամերիկյան 3 կործանիչ սխալմամբ խոցվել է Քուվեյթի զինված ուժերի կողմից, երբ նրանք հետ էին մղում Իրանի կողմից ավիահարվածները։
    Միևնույն ժամանակ, մարտի 2-ի առավոտյան Իրանի զինված ուժերը հայտնել էին Իրանի և Քուվեյթի սահմանային հատվածում F-15 կործանիչ խոցելու մասին։