Category: Armen Press

  • Սաուդյան Արաբիայի Ռաս Տանուրա քաղաքում գտնվող երկրի խոշորագույն նավթավերամշակման…

    Սաուդյան Արաբիայի Ռաս Տանուրա քաղաքում գտնվող երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարանը կրկին ենթարկվել է իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, այս մասին հայտնել է գործարանի սեփականատեր Saudi Aramco պետական ընկերության խոսնակը։
    Վերջին օրերին նավթավերամշակման գործարանն արդեն երկրորդ անգամ է ԱԹՍ-ի հարձակման ենթարկվում։ Առաջին հարձակումը տեղի է ունեցել մարտի 2-ին, որից պատճառով համալիրը փակվել էր։
    Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ ըստ նախնական գնահատումների՝ հարձակումն իրականացվել է իրանական անօդաչու թռչող սարքի միջոցով, որևէ վնաս չի պատճառվել։
  • Միացյալ Նահանգները մարտի 4-ին Minuteman III միջմայրցամաքային չզինված բալիստիկ հր…

    Միացյալ Նահանգները մարտի 4-ին Minuteman III միջմայրցամաքային չզինված բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է անցկացրել Խաղաղ օվկիանոսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածի հրամանատարությունը։

    «Փորձարկումը պլանավորված էր տարիներ առաջ և կապված չէ աշխարհում որևէ իրադարձության հետ», — նշված է հաղորդագրության մեջ։

    Արձակումը Կալիֆոռնիայի «Վանդենբերգ» ամերիկյան տիեզերական ուժերի բազայից իրականացվել է դեպի Քվաջալեյն ատոլի (Մարշալյան կղզիներ) մերձակայքում տեղակայված խաղաղօվկիանոսյան հրթիռային զինափորձարանի շրջան։ Թռիչքի հեռավորությունը կազմել է մոտավորապես 6800 կիլոմետր։
    Ըստ հաղորդագրության՝ փորձնական արձակումների ծրագրի նպատակն է գնահատել զենքի համակարգի արդյունավետությունը, պատրաստվածությունն ու ճշգրտությունը։
    Գործողության 12 000 կիլոմետր հեռահարությամբ Minuteman III-ը հորանային բազավորման միակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային ուժերի կազմում։
    Ներկայում Միացյալ Նահանգներն ունի 400 նման հրթիռ:

  • Շիաների զինված կազմավորումները, որոնք մտնում են «Իրաքի իսլամական դիմադրություն» …

    Շիաների զինված կազմավորումները, որոնք մտնում են «Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորման կազմի մեջ, մարտի 3-ին 27 գործողություն են իրականացրել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների դեմ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է շարժման տարածած հայտարարության մեջ:

    «Մարտի 3-ի առավոտից «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկներն իրականացրել են 27 գործողություն՝ օգտագործելով տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ Իրաքում և տարածաշրջանում թշնամու ռազմակայանների դեմ», — ասվում է Telegram-ում հրապարակված հայտարարության տեքստում:

  • Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն սպառ…

    Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն սպառնալիքներին, որ Վաշինգտոնը կխզի Մադրիդի հետ առևտուրը՝ Իրանի ռմբակոծությանը Իսպանիայի դեմ լինելու պատճառով։ Սանչեսը նշել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է վատթարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
    Մարտի 4-ի առավոտյան հեռուստատեսային ելույթում Սանչեսն ասել է, որ կառավարության դիրքորոշումը կարելի է ամփոփել «ո՛չ պատերազմին» խոսքերով։
    Նա կոչ է արել չկրկնել «անցյալի սխալները»՝ նկատի ունենալով 2003 թվականին Իրաք ներխուժումը, որը, նրա խոսքով, չի հասել իր նպատակներին և ստեղծել է անապահովություն ու վատթարացրել է շատերի կյանքը։
    Սանչեսի խոսքով՝ Իրանի վրա հարձակումները կարող են նմանատիպ տնտեսական ազդեցություն ունենալ միլիոնավոր սովորական մարդկանց վրա, և կառավարությունը քննարկում է դրան հակազդելու միջոցները։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի գործընկերներին մանրամասն ներկայացրել…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի գործընկերներին մանրամասն ներկայացրել է Հայաստանի օրակարգը տարածաշրջանային և միջազգային հարցերի ուղղությամբ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Ես մեր գործընկերներին մանրամասն տեղյակ պահեցի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի՝ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։ Մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում ԹՐԻՓՓ ներդրումային նախագծի շուրջ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Նաև որոշակի տեղեկություններ փոխանցեցի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ։ Կարծում եմ, որ մենք փոխադարձ հետաքրքրություն ունենք Հայաստան-Եվրամիություն և մեր տարածաշրջանի ու Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ։ Եվ էլի ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համատեքստում Վրաստանը շատ կարևոր գործընկեր է, և այս թեմայով էլ մենք որոշակի քննարկումներ ունեցանք։ Ես հույս ունեմ, որ մենք այստեղ էլ կկարողանանք համագործակցել, այստեղ էլ կկարողանանք որոշակի արդյունքներ արձանագրել»,- ասել է Փաշինյանը։

  • Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է …

    Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է և կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա։
    Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա և շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը։ Եվ մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանից այցելությունները Վրաստան աճում են, միևնույն ժամանակ ուրախ ենք տեսնել, որ Վրաստանից Հայաստան այցելություններն աճում են։ Եվ սա շատ կարևոր արտահայտություն է նաև մեր քաղաքական ակտիվ համագործակցության։ Մենք համագործակցում ենք մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, կրթության ոլորտում, գիտության ոլորտում տնտեսության ոլորտում»,- նշել է վարչապետը։

    Վարչապետը նշել է, որ մարտի 4-ին կայացել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։

    «Մեր ընկալումն ուժեղանում է առ այն, որ քաղաքական օրակարգերի առանցքային նպատակը տնտեսական արդյունքներ և զարգացում ունենալն է։ Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել , որ մենք քննարկեցինք և՛ տնտեսական, և՛ երկկողմ, և՛ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի բազմաթիվ հարցեր՝ նաև տեսնելու համար, թե որտեղ է, որ մենք ունենք համագործակցելու ավելի մեծ պոտենցիալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը եղել է, կա և մնում է շատ ակտիվ, նույնը կարելի է ասել նաև տնտեսական համագործակցության մասին։ Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ կարևոր է հասկանալ, թե ինչ ուղղություններով կողմերը կարող են համագործակցել մարտահրավերներն առավել արդյունավետ կառավարելու և հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար։

    «Եվ, իհարկե, նման հանդիպումներում ամենևին էլ երկրորդական նշանակություն չունի նաև մեր ընկերներին տեսնելը, նրանց որպիսությունը հարցնելը և, իհարկե, նրանց հետ ժամանակ անցկացնելու հաճույքը վայելելը։ Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մթնոլորտի, ջերմ ընդունելության համար։ Ամեն անգամ այս հանդիպումներից հետո առաջին բանը, որ մենք մտածում ենք, այն է, թե երբ է լինելու հաջորդ հանդիպումը։ Եվ ես հույս ունեմ և համոզված եմ, որ հաջորդ հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք արձանագրել, որ մեր պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան-Վրաստան համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում առավել ակտիվացել էև արդյունավետ է դարձել»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը։

  • Իրանն այլևս չի պատրաստվում որևէ բանակցություն վարել ԱՄՆ-ի հետ և պատրաստ է շարուն…

    Իրանն այլևս չի պատրաստվում որևէ բանակցություն վարել ԱՄՆ-ի հետ և պատրաստ է շարունակելու պատերազմն այնքան, որքան հարկ լինի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը։
    «Մենք չենք վստահում ամերիկացիներին և մտադիր չենք նրանց հետ վարել ոչ մի բանակցություն: Մենք կարող ենք շարունակել պատերազմը, որքան հարկ է, այնպես, ինչպես ութամյա Սրբազան պաշտպանության ժամանակ (խմբ.՝ նկատի ունի 1980-1988 թթ. իրանաիրաքյան պատերազմը)», — ասել է նա։

    https://cdn4.telesco.pe/file/b21ad55709.mp4?token=TXFZvdOjija5ekJ6ZvUJNWrnTSt9i67aiyiPtddCVyiNWZ-8M_jjgkFN7gWmFIHuCY_0hVSgJWT5gXPGo1xFecatIpnJJrnrqB2qWLVWEO6SKJZtohJ77aBeXoulNO5uhFArzp4lKXHs_-dBC2WqIntO0n0VnK7uDE__jVZRMzFeoKP4gU3vtQR1gPQpJHJS6jgvseMBD6BE33N7TfXo0FuQ0Gexd1vwBb7JtyUh9eFMYbsorGhnMPqLOdYMy-wpuiunzaY6vfXJC9bgO-b3xL51HShYqRLhOPjNmpW-26k8MvmgjuLPj6M-G9rjHsSQfvL7_BA-eQ7jaB-eUQYcobe2u0Ms-PLloFP2obTW91PmgQAsQaaEwni7U9gEJqSe0MErdyMrLaPbVOn-CVLnOw1aqNji-QkqJBuW8Q2_Pj40anlusXnvM0gcvmZPDqQb4OOjdWpMZ_Flf1mzK5TRPA7rF3o1KAosVBFEfbG6f7qabYpIISsFk-to1caBJliCUrUa5YlisNqEpEWDl0l5lRSNfIub9tzyfmlZwwv9cdHto8_t0SIT-PolTcDOFCJouLPM5fxtoWXo0X4QhxhEB71j3aPOeky_u6gAg5qFHNJpD9T8VIItLfyFGY-aytq183M8nQvK9aT7UWPZjwRsi5wXMpibVt9oTNCUf92LrRk

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ …

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և Վրաստանի ժողովրդին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար։
    ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ։

    «Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ վարչապետ Կոբախիձեին շնորհակալություն հայտնել այս ողջ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած աջակցության համար։
    Աջակցության համար ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Վրաստանի պետությանը և ժողովրդին մշտական աջակցության համար։ Իսկ այդ աջակցությունը շարունակվում է, մենք դա տեսնում ենք։ Դուք գիտեք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և սա շատ բարձր գնահատականի է արժանի և արժանանում մեր կողմից»,- նշեց Փաշինյանը։

  • Իրաքում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գրաս…

    Իրաքում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գրասենյակները վերջին երկու օրվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի կողմից հարվածների են ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով հետախուզությունում իր աղբյուրին։
    Իրաքի օբյեկտը ենթարկվել է երկու ԱԹՍ-ի հարվածի։ Այդ պահին օբյեկտում ամերիկացիներ չեն եղել։
    Աղբյուրները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայում գտնվող ԿՀՎ-ի գրասենյակում ևս զոհեր և տուժածներ չեն գրանցվել։
    Դեպքի առնչությամբ ԿՀՎ-ն և Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը մեկնաբանություններ չեն տվել։
  • Հայաստանի և Վրաստանի միջև Թբիլիսիում ստորագրվեց տնտեսական համագործակցության միջկ…

    Հայաստանի և Վրաստանի միջև Թբիլիսիում ստորագրվեց տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձանագրությունը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։