Category: Armen Press

  • Իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման կադրերը Օմանի Դուքմ նավահանգստի վրա։ Օ…

    Իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման կադրերը Օմանի Դուքմ նավահանգստի վրա։
    Օմանի արևելքում գտնվող Դուքմի առևտրային նավահանգստում մի քանի անօդաչու թռչող սարքի կողմից գրոհի են ենթարկվել վառելիքի պահեստարանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Օմանի լրատվական գործակալությունը: Սուլթանության անվտանգության ծառայության…

    https://cdn4.telesco.pe/file/45025a0978.mp4?token=QYYWaBPTKEcHdpYucMeqDb_oEybuD_WlAjt8YE9BtUnHYIGPe5HsMovNpHsu14-0z4aSIT3t-QPznx2QgMb3FPVlNMBer_0fTTdLXdkKlAlX8ySVZdhvS2ijSnsGOMtcRB3NyJoXTLqQC5v7Bc7mdXN4VBUK-AE2nhX-pqK0rwx3zQRQ5Kj6GccNc1eehn48ksjttk3uiwK3DYWLooYZ_smXomJdcO08dm1lAfjnHWUubTPRQNOfpBXfnzJQf0P2H-FyRjEQaEjG9BB6criXyhYNcwc-qZrvljvP37b-QS7qJvJ0amlKKw9cXZMyYJabPq9puo0C6SG44QmgJMD5mQ

  • Օմանի արևելքում գտնվող Դուքմի առևտրային նավահանգստում մի քանի անօդաչու թռչող սար…

    Օմանի արևելքում գտնվող Դուքմի առևտրային նավահանգստում մի քանի անօդաչու թռչող սարքի կողմից գրոհի են ենթարկվել վառելիքի պահեստարանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Օմանի լրատվական գործակալությունը:
    Սուլթանության անվտանգության ծառայության աղբյուրի տվյալներով՝ պահեստարաններից մեկը խոցվել է ԱԹՍ-ի կողմից: Հարձակումից վնասը հաջողվել է տեղայնացնել, զոհեր և տուժածներ չկան:
    Դուքմի նավահանգիստը կարևոր մատակարարման ուղի է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակրի համար, որը գործում է Արաբական ծովում։
  • Շուրջ 600 հազար քաղաքացու կենսաթոշակները բարձրանալու են ուղիղ 10 000 դրամովhttps…

    Շուրջ 600 հազար քաղաքացու կենսաթոշակները բարձրանալու են ուղիղ 10 000 դրամով
    https://youtu.be/YwdF-zd9zSM

    Շուրջ 600 հազար քաղաքացու կենսաթոշակները բարձրանալու են ուղիղ 10 000 դրամով

    Շուրջ 600 հազար քաղաքացու կենսաթոշակները բարձրանալու են ուղիղ 10 000 դրամով:
    #news #armenia #government #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական…

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բո…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Գյուրովին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ:
    ՀՀ վարչապետի աշխատակազմի հրապարակած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

    «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առիթով:
    Հայաստանը կարևորում է փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը։
    Ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր բարեկամ երկրների միջև առկա փոխշահավետ գործընկերության բնականոն խորացումն ու ընդլայնումն ամուր հիմքեր են ստեղծել երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի նպաստ մեր պետությունների բարօրության:
    Բուլղարիան Հայաստանի հուսալի գործընկերն է Եվրոպական միությունում, ժողովրդավարական բարեփոխումների, փոխկապակցվածության և տնտեսական զարգացման ակտիվ աջակիցը, և մենք հետաքրքրված ենք առավել խորացնելու մեր փոխգործակցությունն այս հարթակում:
    Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություն, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»:

  • Վարչապետն ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկում է թոշակների բարձրացման հարցը…

    Վարչապետն ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկում է թոշակների բարձրացման հարցը
    https://youtu.be/RSAm8ZQc8J0

    Վարչապետն ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկում է թոշակների բարձրացման հարցը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Իրանի Շիրազ և Սպահան քաղաքներում, որոնք գտնվում են երկրի հարավային և կենտրոնական…

    Իրանի Շիրազ և Սպահան քաղաքներում, որոնք գտնվում են երկրի հարավային և կենտրոնական մասերում, մի քանի պայթյուն է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
    Պայթյունների ստույգ վայրի և ավերածությունների մասին տեղեկատվություն գործակալությունը չի հաղորդել։
  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ…

    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունն անհրաժեշտ էր, քանի որ Իրանը ցանկանում էր ոչնչացնել Միացյալ Նահանգները և զարգացնում էր իր բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի ծրագրերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

    «Այս վարչակարգի նպատակն է Միացյալ Նահանգների ոչնչացումը, և դա մոլորակի վրա միակ երկիրն է, որ բացահայտ ասում է այդ մասին ու քրտնաջան աշխատում այդ նպատակին հասնելու համար։ Պատճառը, որ մենք պետք է գործեինք հիմա, այն է, որ նրանց միջուկային օբյեկտներին և նրանց բալիստիկ հրթիռների ծրագրին հարված հասցնելուց հետո կարելի էր կարծել, թե նրանք կսերտեն դասը, բայց այդպես չեղավ…. Նրանք սկսեցին նոր օբյեկտներ, նոր վայրեր, ստորգետնյա բունկերներ կառուցել իրենց բալիստիկ հրթիռների և ատոմային ռումբի ստեղծման ծրագիրը մի քանի ամսվա ընթացքում անխոցելի դարձնելու համար», — ասել է Նեթանյահուն։

    Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմական գործողությունն Իրանի դեմ չի կարող վերածվել հերթական երկարատև պատերազմի։

    «Այդ պատերազմն անվերջ չի լինի։ Դա կլինի արագ և վճռական գործողություն», — նշել է Իսրայելի կառավարության ղեկավարը:

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան…

    ⚡️Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան…

    ⚡️Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան։
  • Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 70 մլն 400 հազար եվրոյի վարկ կտրամադր…

    Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 70 մլն 400 հազար եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը՝ ջրային ոլորտի բարեփոխման համար:
    Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:
    «Ծրագրի տեսլականն է դիմակայուն ոռոգման և ջրամատակարարման համակարգերի ներդրումը, ինչը կնպաստի տնտեսական աճին, պարենային անվտանգությանը և տարածաշրջանային համաչափ զարգացմանը, կբարելավի ոլորտային կառավարման մեխանիզմները, կամրապնդի ինստիտուցիոնալ կարողությունները, կներդրվեն արդիական ենթակառուցվածքներ, կբարձրանա ծառայությունների ֆինանսական կայունությունը, կնվազեցվեն կլիմայական ռիսկերը։
    Վարկային ծրագիրը բաղկացած կլինի ջրային ոլորտի բարեփոխում, գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում, ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման արդիականացում, ծրագրի կառավարում բաղադրիչներից:
    Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր․ 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերին: