Category: Armen Press

  • Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան…

    Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան🇦🇲🫶🇬🇪

    https://cdn4.telesco.pe/file/b42da2f85b.mp4?token=gKfJGYYMxQGoN0UG89rAMoCC82cZmTBluH-g2xwdRGkUUcztvoAAevzb9pM6EtGIakUefuqVMerPrP3RAywOlkxK8JPZwzivat58obHLA8SH3cnPnu4H3_Z7XufF2D_XJJ-GL42a39x7JtK1KuJaxCVXQy9Awhb0dgWQMbKG3VLmRuPmgcbpvqbV2l4Suwph0NFq_jaAr2bY2DSZRAxiy5O-o2m9Dy0dgC5FcLufozPMQLwGtkpsZrRMkbFVcqrEPFB-RBE57-HRm9GDiKJS7oL67MV1Om9zrmfbOcTGZCsCcnssTu2Ew2ynTHU8IJGlyR9knBQ2ktPf5W5uYc22ozzoLYYGMqknLXWitR9ENcuYlvuH2_duRcW1gSNrDutwJRiNb4oohoOr2QiJZhWoYyGpijaw_6z9cGAq5qraeb67jIHbQJRGf3qFSIx1nXYKlYBH2IGEFbmyeDQT784STQ5YPI-eEt4U2NpNTzs5qqOhyJVQlX8AwFaoOXyE8JMF1U5N6F2kgYRk9lSL-fG7i4rS94h3rQJ8XKuOf9GXGF6tJT-wZRWgCS1AQJnzDxJQ0sz9GR52DM9Ho7mOsVJxsH0JrprSkZ-jLGCuNWz4izHcr0djjMAgjRxHVogYUkwXcmv5R27x7EdgEMGthHOr_gJwSqXM3BRMKCcD7HrBjy0

  • Օմանի իշխանությունները մարտի 3-ին հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է…

    Օմանի իշխանությունները մարտի 3-ին հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Օմանի ամենամեծ նավահանգստին՝ Սալալային։
  • Մի քանի րոպե առաջ հարված է հասցվել Իրանի Ղոմ քաղաքին։…

    Մի քանի րոպե առաջ հարված է հասցվել Իրանի Ղոմ քաղաքին։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է բանակցել, սակայն դր…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է բանակցել, սակայն դրա համար արդեն չափազանց ուշ է։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

    «Նրանց (խմբ.՝ նկատի ունի Իրանի) հակաօդային պաշտպանությունը, օդուժը, ռազմածովային ուժերը և ղեկավարությունը չկան։ Նրանք ցանկանում են բանակցել։ Ես ասացի՝ չափազանց ուշ է», — գրել է Սպիտակ տան ղեկավարը։

    Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին։ Թեհրանն իր հերթին պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հեռ…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ:
    Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Ընդգծվել է խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու, դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը, ինչի համատեքստում բարձր են գնահատվել Օմանի կողմից գործադրված ջանքերը:
    Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանից և ԱՄԷ-ից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ընթացակարգերի դյուրացման համար՝ պատրաստակամություն հայտնելով ՀՀ կողմից ևս, ըստ անհրաժեշտության, աջակցություն ցուցաբերել Օմանի քաղաքացիների տեղափոխման հարցերում:
    Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված աշխատանքներին՝ ընդգծելով առկա ներուժի լավագույնս իրացման հարցում Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն բացելու՝ ՀՀ կառավարության կողմից կայացված որոշման նշանակությունը:
  • Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում անհայտ կորած է…

    ❗️Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում անհայտ կորած է համարվում 195 անձ:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին:

    «Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհայտ կորած 195 անձ, որոնցից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ»,-ասաց Գալյանը:

    Ինչ վերաբերում է նույնականացված դիերին՝ նախարարն ասաց, որ վերջին տվյալներով՝ 75-80 դիերի դեպքում նույնականացման արդյունքներն ընտանիքների կողմից չեն ընդունվել: Ըստ նրա՝ կրկնակի փորձաքննություններ իրականացվել են հատուկ փորձագիտական գիտելիքներով օժտված անձանց կողմից և հատուկ միջոցներով: Փորձագետները վստահեցնում են, որ նույնականացումը ճիշտ է իրականացվել:

  • Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն մարմնամարզիկ…

    Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն մարմնամարզիկ
  • Սաուդյան Արաբիան վճռականորեն դատապարտել է Իրանի հարձակումն Էր Ռիադում ԱՄՆ դեսպան…

    Սաուդյան Արաբիան վճռականորեն դատապարտել է Իրանի հարձակումն Էր Ռիադում ԱՄՆ դեսպանության շենքի վրա։
    Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունում հայտնել են, որ թագավորությունն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, ներառյալ պատասխան միջոցները։
  • Մերձավոր Արևելքում պատերազմը կարելի է դադարեցնել, եթե «ագրեսորին» կանգնեցնեն. ՄԱ…

    Մերձավոր Արևելքում պատերազմը կարելի է դադարեցնել, եթե «ագրեսորին» կանգնեցնեն. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է գործողություններ ձեռնարկի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ճեպազրույցի ժամանակ։

    «Պատերազմը դադարեցնելու ճանապարհն այն է, որ նրանք պետք է ագրեսորին կանգնեցնեն։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավորություն ունի. եթե ցանկանա, ապա կարող է դա անել», — Բաղայիի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը։

    Պաշտոնյան հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է համապատասխան որոշում ընդունի՝ «նախքան այլ վայրեր պատերազմի տարածվելը», և ստիպի կողմերին, «որոնք իրականացրել են ագրեսիան», դադարեցնել այն։

  • Ավիահարվածի հետևանքով վնասվել են այն շենքերը, որոնց միջոցով մուտք է ապահովվում Ի…

    Ավիահարվածի հետևանքով վնասվել են այն շենքերը, որոնց միջոցով մուտք է ապահովվում Իրանի Նաթանզի միջուկային նյութերի հարստացման ստորգետնյա ձեռնարկություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ):

    «Վերջին հասանելի արբանյակային լուսանկարների հիման վրա ԱԷՄԳ-ն կարող է հաստատել, որ վերջերս վնասվել են Իրանի Նաթանզի վառելիքի հարստացման ստորգետնյա գործարանի մուտքի կառույցները», — ասվում է X-ում ԱԷՄԳ հաղորդագրության մեջ։

    Գործակալությունը հավելում է, որ 2025 թվականի հունիսի հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի հարվածներից տուժած գործարանը նոր հարվածներից լրացուցիչ վնասներ չի ստացել, ռադիոլոգիական հետևանքներ չեն սպասվում։