Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին ընդունե…

    Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպաններին ու դիվանագիտական ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը։
    Նախարարը կարևորել է դեսպանությունների աջակցությունը՝ հայկական արտադրողների և ներմուծողների, խոշոր առևտրային ցանցերի ու դիստրիբյուտորների միջև գործարար կապերի ամրապնդման գործում։ 
    Քննարկվել են հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներում, լոգիստիկ և տարանցիկ ուղղությունների զարգացումը, B2B հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև երկկողմ տնտեսական համագործակցության այլ ուղղություններ։
    Հանդիպման ավարտին Գևորգ Պապոյանը պատասխանել է դեսպանների հարցերին, լսել նրանց առաջարկությունները առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման վերաբերյալ։
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հուլիսի 6-ին հանդիպել է Ինդոնեզիայի Հանրապետության արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտայի հետ։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
    Քննարկվել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնման, արդյունաբերական ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների փոխանակման և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության ոլորտներում գործակցության խորացմանն առնչվող հարցեր։
    Նախարարն առաջարկել է դիտարկել արդյունաբերական գոտիների, ներդրումային ծրագրերի և համատեղ արտադրության ուղղություններով համագործակցության հնարավորությունները։
    Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի իրականացումը կնպաստի տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանը, բեռնափոխադրումների դյուրացմանը և նոր հնարավորություններ կստեղծի առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության զարգացման համար։
  • Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակն…

    Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից 2026 թվականի հուլիսի 10-ից արգելվում է։
    Փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ 

    «Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։

    Տնտեսավարողներին և քաղաքացիներին կոչ ենք անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները»,– նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

    Կառույցից վստահեցնում են, որ շարունակելու են իրականացնել հետևողական վերահսկողություն և անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել արտահանողներին՝ ապահովելով բուսասանիտարական արտադրանքի անվտանգության և արտահանման պահանջների լիարժեք պահպանումը։

  • Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կե…

    Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 7-ին ժամը 09։16-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ բլրի վրա, առկա է մեծ չափերով քար․ կա ընկնելու վտանգ: 
    Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ մոտ 8 խմ։
  • Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Արագածոտնի մարզ Աշտարակ քաղ…

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Արագածոտնի մարզ Աշտարակ քաղաքում վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սարգիս Թումանյանին պատկանող լիմոնադի արտադրամասում։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, սանիտարահիգիենիկ նորմերի այն խախտումները, որ հայտնաբերվել են ստուգման ընթացքում, անհամատեղելի են սննդամթերքի անվտանգության պահանջների հետ:
  • Գիտությունը օրերս դուրս էր եկել լաբորատորիայից և տեղափոխվել սրճարան․ «The Academ…

    Գիտությունը օրերս դուրս էր եկել լաբորատորիայից և տեղափոխվել սրճարան․ «The Academy People»-ում անցկացված «Գենետիկան Հայաստանում․ այսօր և վաղը» գիտական սրճարանի (Science Café) ձևաչափով հանդիպմանը գենետիկայի ոլորտի գիտնականները ներկայացրել են Հայաստանում իրականացվող գենետիկական ուսումնասիրությունները։
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գենե…

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցեր է կատարել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ։​
    ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ 3-րդ զորամիավորումում Էդվարդ Ասրյանը ներկա է եղել գեներալ-մայոր Սիմոն Նազարյանի՝ 3-րդ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը:​
    Այնուհետև Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում՝ մասնակցելու գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի՝ 2-րդ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը։
    ԶՈՒ ԳՇ պետը 2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանին։
  • Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականաց…

    Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Լոռու մարզի գյուղ Օձուն 5, 71 հասցեում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), «ՍԱՐԳԻՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։
    «Ստուգմամբ պարզվել է, որ Ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է ավտոգազալիցքավորման ճնշակյանի գազաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը»,– նշված է ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։
    Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ  և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։
    Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։
  • Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությա…

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը։
    Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
    Խափանման միջոցի միջնորդության քննությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին։
  • Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ավարտել է ռուսական …

    Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ավարտել է ռուսական «Կրասնոդար»-ից Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» տեղափոխությունը: