Category: Armen Press

  • Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հետ։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
    Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները, արդյունաբերական կապերի ընդլայնման և ներդրումային ծրագրերի խթանման հարցերը։
    Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների շուրջ։
    Վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ երկկողմ առևտրատնտեսական կապերի և արդյունաբերական ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման նպատակով։
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 20-ին հ…

    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Գոռավան բնակավայրում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության 6 հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու պահանջով։
    Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 1-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերի աճուրդները:
    Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Գլխավոր դատախազությունը դիմում կներկայացնի Կադաստրի կոմիտե՝ հողատարածքների նկատմամբ Վեդի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով:
  • Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմա…

    Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին հանդես եկա ելույթով

    https://cdn4.telesco.pe/file/12158a8647.mp4?token=KkxL7glxgAN3GPFvk3J1402RdalhYGhApl09ZZjZ8P414RuYBSuu7YahF1JeRmoUKCE47fjaCyzuHq5OVcQ-GLYOeoxc_f4iqIOttafrzbm0BAWEKDwr45aD62B7JKkPnv9gPy0XhE2-w6ZInmKfB0DNJ3Z6v1K0684Y1JGQedU8PVwcKGkkMs9WGiRJF9Wkyf0Zuw5oJqgsOPO4qSKfUVJsQbaJU1oC7UU8hLoq3YReKF1aiIdxzN6r9ewk5h84P1lTjXTCYqbLEiLVLNlj9mrUg2b-tLlXVjL8wHmHoes2r8cYmWxUTxN4GAJzTpEzt3huGUihVENacsR1nRb5BW7Uk9ZG0iRijk7HlHPVoi4Rk0V_4Wch1gwLXFiDnnnBbEeXRyN-Pn5sa3KQnQUjqNnntrTKDLgYSG3TB4VVbpo83lcny6E-pXsE6kqQ_CxTnkceva7rPnxodawuDiWtddyy_MFP9_DCZNJ9-kLjbMq2QCRA7ksE2Mgq2ev7Lw_aPOHBWuLcM3xFVusQiIWIfYWFoib8YFQfgVu5Vz2vYSqWeiHTr7pSvrWjwHMi7F78oNFKrA4lRFjkxvdb188S9P9HObyYQOb68Hzwq-jGUAVrvwbTzGTVe2ADaX9ThUjo01zl9xl7ixizD0S2arPYuOPaWYRbHzOccAcX_v5Fxuw

  • Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն…

    Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցություն է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ։ 

    «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը:

    Խորին ցավակցություն ենք հայտնում Արտաշես Ալեքսանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և արվեստասեր հանրությանը՝ վաստակավոր արտիստի մահվան կապակցությամբ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է նախարարության տարածած ցավակցության մեջ։

  • Փաշինյանի ու Միշուստինի հանդիպումըhttps://www.youtube.com/live/s18jw5D_D1o?si=Ov…

    Փաշինյանի ու Միշուստինի հանդիպումը
    https://www.youtube.com/live/s18jw5D_D1o?si=OvupdWJ0ZLRBXVNO

    Փաշինյանի ու Միշուստինի հանդիպումը. ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանը վերջին տարիներին արդյունաբերության ոլորտում կայուն աճ է գրանցել և միջա…

    Հայաստանը վերջին տարիներին արդյունաբերության ոլորտում կայուն աճ է գրանցել և միջազգային ներդրումների շնորհիվ ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր։
    Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում ընթացող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով նիստում։

    ՀՀ վարչապետի ելույթը ՌԴ-ում ընթացող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով նիստին

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի դեսպան…

    Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի դեսպան
  • Շրջայց՝ «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներումՆիկ…

    Շրջայց՝ «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
    Նիկոլ Փաշինյան

    https://cdn4.telesco.pe/file/7662a07680.mov?token=ZMWJuJsmc-QCbAfT4XQPvZ8yPashj8EepAX3k-vtDToZ3YAaVF6y4l3qHix_md3l7fAMfwH31ZIArQj4ZcHcYGZTHHIDiZRVS-oQ4yzbeTkQOu7j8d0WX8tzF0HzYK2-QkKZXL2tj6WmzZYc3hWSBz_Tjf5Def-DxIBGaSnK_0sTXC-mSkwdT6hy-aDbFFezOncdELIGzrX0r4wQp9dSvAqgUg4ts3nfp995ap_hPdGA1VdU1WX2ay_sC0B9nvM7cM-2s4UAKQ6dGrBS8_Z3EJC6WBx7rDWU3ODpo0cUN6HGgww5LAbqFoJZ_N1imE-uq5_9_5McB9bnbZS5KDsI-xreE9-g9hiK0tX04R4U3dcXwHt0tNIJxfoiCRUf82G91egh_iR99YMaYOoNzgrJJRjBBGa9AaR7J8O2O9EtnxgSowRfI22Il9YcZSY30IeJUcUMZ0DEICVDRnAzHdjxx2zdnfG_o4C5z1QvYDAKO2-KQOJutXgSu5FDLShWCATVg1AIrF9Rwwo2u63_G65bbiXLdRVIWaOx3k202ry0RlsyU6y0LopJ7b8Md346NRuoEZyDBRfztIErczLLUDqaQvo99k_KBVVe_JX1MqZ_hGPBm6hP9mNHIWN34k6p57Fywem1VHf8a8CUcWIPxtBnVdjbE0R27Ba3HfekhLeZBGs

  • Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունե…

    Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերի շուրջ:
    Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ու լոգիստիկ հնարավորություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:
  • Առանց որակավորման քննությունների վարելու իրավունքը վերականգնելու նոր կարգավորում…

    Առանց որակավորման քննությունների վարելու իրավունքը վերականգնելու նոր կարգավորումը կտարածվի 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձանց վրա։ 

    «Արմենպրես»
    -ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։
    Նրա խոսքով՝ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը վարելու իրավունքից զրկված անձինք չեն կարող օգտվել այս հնարավորությունից։
    Չիլինգարյանը պարզաբանեց, որ հենց 2020 թվականի հունվարի 1-ն է ընտրվել, քանի որ այդ օրվանից Հայաստանում ներդրվել է բալային միավորների համակարգը։