Category: Armen Press

  • Իրանագետ Նվեր Դավթյանի կարծիքով՝ Հարավային Կովկասում ամբողջական ապաշրջափակման հա…

    Իրանագետ Նվեր Դավթյանի կարծիքով՝ Հարավային Կովկասում ամբողջական ապաշրջափակման հասնելու ճանապարհին երկրները պետք է զերծ մնան մեկը մյուսին շրջանցելու նախագծերից և կենտրոնանան ընդհանուր շահերի վրա, և հենց այդ տեսանկյունից պետք է իրագործվի ԹՐԻՓՓ նախագիծը։ 
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Նվեր Դավթյանն անդրադարձավ  «Թրամփի ուղի» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման աշխարհատնտեսական և լոգիստիկ առանձնահատկություններին և նախագծի իրագործման հեռանկարներին։ 
    Նրա դիտարկմամբ՝ նախագիծը նախևառաջ ենթադրում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ամբողջական ապաշրջափակման հնարավորություններ, թեև ավելի շատ խոսվում է Մեղրիի հատվածի և Նախիջևանի ուղղությամբ դեպի Իրան, Պարսից Ծոց ու արաբական երկրներ դուրս գալու հնարավորության մասին։
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը…

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի:
    Այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
    Նա նշել է, որ Ծառուկյանի  ընդունելությունների տանը կատարված խուզարկությունների ընթացքում  քնեցվել և կենդանաբանական այգի տեղափոխվել նաև այնտեղ պահվող կենդանիները, որոնք, ըստ խոսնակի, ունեցել են պահման լավագույն պայմանները: Կենդանիները քնեցվել են Բնապահպանության  տեսչական մարմնի աշխատակիցների կողմից:
    Երևանի քաղաքապետարանը ևս թեմայի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։
    Նշվել է, որ կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության և խնամքի ներքո:
    Քաղաքապետարանը նաև տեսանյութ է տարածել, որից երևում է, որ տեղափոխվող կենդանիներն առյուծներ են։
    https://youtu.be/al6WeOo4QXQ?si=EPIXzlm1SxxPxU2C

    Գագիկ Ծառուկյանի առյուծները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի

    #news #armenia #yerevan ARMENPRESS NEWS AGENCYՀետևեք մեզ Facebo…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սեպտեմբե…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սեպտեմբերին պաշտոնական այցով կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպը» հայտարարում են «Բենֆ…

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպը» հայտարարում են «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակում 2027-2028 մրցաշրջանից Երևանում իր գործունեությունը կսկսի Sport Lisboa e Benfica պորտուգալական հանրաճանաչ ակումբի պաշտոնական ակադեմիան։
  • Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն  հուլիսի 6-ին, ժամը 17։37-ին, ահ…

    Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն  հուլիսի 6-ին, ժամը 17։37-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    Աս մասին  հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ  դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։
    Ըստ նախնական տվյալների` բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ. կա երեք զոհ:
  • Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մր…

    Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
    Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ նախարարության աջակցությամբ անցկացվող փառատոնին այս տարի ներկայացվել են հայտեր 95 երկրից. մրցութային ծրագրում ընդգրկվել էր 39 ֆիլմ՝ 22 երկրից։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Առանձնապես խոշոր չափերի խարդսախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձե…

    Առանձնապես խոշոր չափերի խարդսախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
  • Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանին առաջարկել է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատ…

    Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանին առաջարկել է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայան
    Այս մասին «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է  «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
    Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի 30 տոկոսը  ատոմային է, սակայն պահանջարկն աճում է, և դա կարող է առաջիկա տասնամյակների ընթացքում հանգեցնել էլեկտրական հզորությունների դեֆիցիտի:  
     «Դրան պետք է պատրաստ լինել։ Եվ մեր պատասխանն է ունենալ մեծ կամ միջին հզորության կայան, մեկ կամ երկու բլոկ, որը կբավարարի էներգիայի առաջիկա պակասը տասնամյակներ շարունակ: Եվ, իհարկե, մենք խորապես համոզված ենք, որ ինքնին միջուկային էներգետիկայի մասնագիտական ներուժի առկայությունը որակյալ տնտեսության և արդյունաբերության նշան է»,-նշել է  Լիխաչովը:
    Նա հիշեցրել է, որ հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման հերթական փուլից հետո հաջողվել է կայանի հզորությունները բարձրացնել մոտ 10 տոկոսով:
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հետ։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
    Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները, արդյունաբերական կապերի ընդլայնման և ներդրումային ծրագրերի խթանման հարցերը։
    Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների շուրջ։
    Վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ երկկողմ առևտրատնտեսական կապերի և արդյունաբերական ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման նպատակով։
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 20-ին հ…

    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Գոռավան բնակավայրում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության 6 հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու պահանջով։
    Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 1-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերի աճուրդները:
    Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Գլխավոր դատախազությունը դիմում կներկայացնի Կադաստրի կոմիտե՝ հողատարածքների նկատմամբ Վեդի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով: