Category: Azatutyun

  • Միջազգային էներգետիկ գործակալությունը խորհրդակցություններ է անցկացնում Ասիայի և …

    Միջազգային էներգետիկ գործակալությունը խորհրդակցություններ է անցկացնում Ասիայի և Եվրոպայի երկրների կառավարությունների հետ անհրաժեշտության դեպքում նավթի պաշարների ավելացման հարցի շուրջ՝ Իրանի պատերազմի ֆոնին, հայտարարել է գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը:
    «Մենք կուսումնասիրենք պայմանները, կվերլուծենք, կգնահատենք շուկաները և կքննարկենք դա մեր մասնակից երկրների հետ»,-ասել է Բիրոլը:
  • «Հարգելի տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ ՀՀ Կառավարություն՝ ուղ…

    «Հարգելի տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ ՀՀ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու։
    Եթե Կառավարություն գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ նույնը անել Երեւանի մետրոպոլիտենում, իրեն հարմար ժամի՝ կրկին ուղիղ եթերում։
    Պատրաստ եմ նույնը անել իր բնակության կամ աշխատանքի վայրում»,-գրել է Փաշինյանը:
    ԱՎԵԼԻՆ
  • Վարչապետը ներողություն է խնդրել Արցախից տեղահանված կնոջից և նրա որդուց«Ընդունում…

    Վարչապետը ներողություն է խնդրել Արցախից տեղահանված կնոջից և նրա որդուց
    «Ընդունում եմ, որ ինչ-որ բան նենց չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել , ինչ-որ տեղ բովանդակությանն էլ ճիշտ չեմ վերաբերվել, բայց այդ թեման մինչև հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է, և ես բոլորից եմ ներողություն խնդրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
    «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». վարչապետը՝ արցախցի կնոջը https://youtu.be/p59LCDrLVEg
  • Իրանն ամբողջությամբ կփակի Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ նախագահը իրանական էներգետիկ …

    Իրանն ամբողջությամբ կփակի Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ նախագահը իրանական էներգետիկ օբյեկտները թիրախավորելու սպառնալիքներն իրագործի
    Այս մասին ասված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունում:
    Հայտարարության մեջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաև նշել է, որ ԱՄՆ բաժնետոմսեր ունեցող ընկերությունները «լիովին կոչնչացվեն», եթե Իրանի էներգետիկ օբյեկտները դառնան Վաշինգտոնի թիրախը, իսկ այն երկրների էներգետիկ օբյեկտները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաները, կդառնան «օրինական» թիրախներ։
  • Թուրքիայի ԱԳ նախարարը Իրանի և Եգիպտոսի գործընկերների, ինչպես նաև ԱՄՆ-ի և ԵՄ պաշտ…

    Թուրքիայի ԱԳ նախարարը Իրանի և Եգիպտոսի գործընկերների, ինչպես նաև ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմը դադարեցնելու քայլերը
    Ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրի, Ֆիդանը առանձին զանգեր է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի, Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելաթիի, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասի և ԱՄՆ պաշտոնյաների հետ: Լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում:
  • Անահիտ Մանասյանը արցախցիներին «փախած» անվանած Փաշինյանին կոչ է անում ցուցաբերել …

    Անահիտ Մանասյանը արցախցիներին «փախած» անվանած Փաշինյանին կոչ է անում ցուցաբերել զգայունություն
    Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ:

    «Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի հանրային դիսկուրսը չառաջացնի կամ չխորացնի նրանց խոցելիությունը, այլ նպաստի համերաշխության, ներառականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը»,-նշել է ՄԻՊ-ը

    «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». վարչապետը՝ արցախցի կնոջը https://youtu.be/p59LCDrLVEg
  • Կալլասն ու Արաղչին հեախոսազրույց են ունեցելԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կա…

    Կալլասն ու Արաղչին հեախոսազրույց են ունեցել
    ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, այս մասին Reuters-ին հայտնել է ԵՄ պաշտոնյան։
    Զրուցից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
  • Իրանի խորհրդարանի խոսնակը սպառնում է «ոչնչացնել» տարածաշրջանի ենթակառուցվածքները…

    Իրանի խորհրդարանի խոսնակը սպառնում է «ոչնչացնել» տարածաշրջանի ենթակառուցվածքները, եթե իրենք հարձակման ենթարկվեն
    «Մեր երկրի էլեկտրակայանների և ենթակառուցվածքների թիրախավորումից անմիջապես հետո, կենսականորեն կարևոր ենթակառուցվածքները, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքները կհամարվեն օրինական թիրախներ և անդառնալիորեն կոչնչացվեն», — ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը:
    Նա զգուշացրել է, որ այդ դեպքում նավթի գները «երկար ժամանակով կբարձրանան»։
  • «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». վարչապետը՝ արցախցի կնոջըhttps:…

    «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». վարչապետը՝ արցախցի կնոջը
    https://youtu.be/p59LCDrLVEg

    «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանն՝ արցախցուն

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախից տեղահանված կնոջ զրույցն այսօր վեճի վերածվեց, որի ընթացքում վարչապետը կնոջն ասաց. «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:
    Վարչապետ Փաշինյանն այսօր մետրոյում դիմելով քաղաքացուն ասաց՝ կարո՞ղ է քարտեզ նվիրի կրծքանշանի…

  • Ուկրաինան հայտարարել է՝ պատերազմի շուրջ կարգավորման բանակցություններն ԱՄՆ-ում կշ…

    Ուկրաինան հայտարարել է՝ պատերազմի շուրջ կարգավորման բանակցություններն ԱՄՆ-ում կշարունակվեն այսօր
    Բանակցությունները մեկնարկել էին երեկ Ֆլորիդայում: «Մենք շարունակեցինք քննարկել հիմնական հարցերը և բանակցային ուղու հաջորդ քայլերը», — X-ում գրել է ուկրաինացի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։
    Ռուսաստանի ներկայացուցիչները ներկա չեն եղել հանդիպմանը։
    Ավելին՝ այստեղ